Արայիկ Հարությունյանի առաջ սկի Կարաբինան չէ՛ր կանգնում, գեներալները կանգնում են․ Գևորգ Պետրոսյան
«Ես ուղղակի ցավում եմ, որ մեր ժողովուրդը չպատկերացրեց, թե իր գլխի գալիքը որն է լինելու: Որքան էլ մենք ասացինք, որքան էլ փորձեցինք ապացուցել, հասանելի դարձնել, թե ինչ աղետ է մեզ սպառնալու, աղետը եկավ: Այսինքն՝ ոչ մի անկանխատեսելի գործողություն այս պահին տեղի չի ունենում, այն ամենն է, ինչին մենք սպասում էինք: Դուք ինչ-որ բանից զարմանո՞ւմ եք: Ես ամեն օր սպասում եմ, որ նույն ԱԹՍ-ները կարող են մեր պատշգամբի վերևում հայտնվել, վաղը-մյուս օրը, միգուցե «Բայրաքթարները»: Անտարբեր չեմ խոսում, ուղղակի այդ ամենն ինձ համար սպասելի է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ապագա կա այնքանով, որ ամեն օր կրակում են, և դա սովորական է:
Երևանի Սարյան փողոցում 2 ավտոմեքենա է այրվել
Նիկոլ Փաշինյանը մայր բուհի հանդեպ թշնամանք ունի, որովհետև հեռացվել է համալսարանից․ Գևորգ Պետրոսյան
2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը միլիարդավոր դրամների մեկ անձից գնումներ է կատարել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներով զբաղվող տարբեր ընկերությունների հետ։
Արա՛, բա ասում էիք՝ Հայաստանը մեր օջախն է, մեր տունն է․ Գևորգ Պետորսյանը՝ Տիգրան Ավինյանին
Դու ո՞ւմ ես խաբում, այ տղա, գետինը չե՞ս մտնում, Նիկոլ․ Գևորգ Պետրոսյան
20 օր առաջ Միրզոյանին ասում էին՝ թուրքական գործակալ է, հիմա տանում են ԱԽ քարտուղար․ Գևորգ Պետրոսյան
«Սահմանում կրակոցներ են, զինվոր են սպանում, նախագահը գնացել է Օլիմպիական խաղերի»․ Գևորգ Պետրոսյան
Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած շուկայում հնամաշ իրերի առևտրով զբաղվողները։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց Քաջարանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ Փարամազյանի պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը:
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74 մլրդ դրամի հարկ (30.06.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է 83.5%-ով:
Կիրակի երեկոյան համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև և, իբրև երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր որպես պատանդ 10 օր մնար Ստեփանակերտում։
«Բնական է, որ սահմաններում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանը փորձում է հետախուզական ակտիվ աշխատանք տանել, ինչը դրսևորվում է նաև ԱԹՍ-ների միջոցով: Ինչ վերաբերում է Գեղարքունիքի հատվածում Ադրբեջանի ակտիվացմանը, ապա այդ ակտիվացումը կարող էր լինել Սյունիքի հատվածում, Երասխում, այսինքն՝ փաստվում է, որ կա խնդիր այն գործընթացում, որը սկիզբ էր առել նոյեմբերի 9-ից հետո, և Ադրբեջանը փորձում է ուժեղացնել ճնշումները՝ իր համար նախընտրելի օրակարգն առաջ մղելու համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:
Արմենի մայրը՝ Մարգարիտ Քարամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ զինկոմիսարիատից որդուն և նրա համալսարանական 2 ընկերներին առաջարկել են 1 տարի ծառայել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև որպես սպա՝ 2 տարով ծառայության անցնել Զինված ուժերում։ Հենց այդպես էլ եղավ, ռազմական համալսարանն ավարտելուց արդեն լեյտենանտ Արմեն Գրիգորյանը ծառայության անցավ Մեխակավանում (Ջաբրայիլ)։
«Միգուցե պարոն Քերոբյանի, իր շրջապատի քայլող-վազողների համար դրանք չնաշխարհիկ ծրագրեր են, բայց գյուղացին այսօր ծանր վիճակում է: Մենք ունեցանք ջրամբարների խնդիր, որ ջուրը չէր լցվել, և դրա միակ մեղավորը տարածքային կառավարման նախարար Պապիկյանն էր, որովհետև չէր հետևել ջրամբարներին, ջուրը վաճառվել էր: Զարմանում եմ վարչապետի վրա, որ Պապիկյանին նշանակում է կոնկրետ հարցի լուծման հանձնաժողովի նախագահ»:
Ուժեղացված ծառայությունը հասավ Էջմիածին. այստեղ նույնպես զենք են փնտրում
«100 տոկոս անվտանգ չեն: Ես տեսնում եմ՝ մեծ փոփոխություններ կան Ոստիկանությունում, բայց հիմնականում մեր սահմանների անվտանգությունը ոստիկանությունը չի ապահովում, դրա համար ինձ համար շատ մեծ հարցական է, թե ինչո՞ւ Կառավարությունը չի մտածում դրա մասին, նախ պետք է մեր զինուժը բավական հզոր լինի, հետո՝ ոստիկանությունը, քաղաքում մենք էդքան պրոբլեմ չունենք, որքան սահմաններին: Չեմ կարող ասել՝ պատերազմի վտանգ կա՞, թե՞ ոչ, բայց դեռ վտանգ կա, դեռ շատ անելիք ունենք, որ մեզ ապահով ու անվտանգ զգանք»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանն օրինաչափություն է համարում Նիկոլ Փաշինյանի կողմից մի բան հայտարարելն ու դրան հակառակ քայլ անելը։ Նա վստահեցնում է՝ նմանատիպ օրինաչափության շարքին է դասվում նաև Կառավարությունում Փաշինյանի կողմից երեկ հղված շնորհավորանքը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։
Առջևում օգոստոսն է՝ արձակուրդների ամենաբուռն շրջանը: 168.am-ը շրջել է Երևանում՝ պարզելու, թե մեր համաքաղաքացիները մեկնելո՞ւ են հանգստանալու, ընտրել են հանգիստը երկրից դո՞ւրս, թե՞ Հայաստանում անցկացնելու տարբերակը:
«Ես չեմ հասկանում իրեն կալանավորելու պատճառը։ Խնդիրն այն է, որ Սյունիքի մարզից կլինի՝ Առուշ Առուշանյանը, կլինեն մյուս համայնքապետերը, կլինեմ ե՛ս, ով հակա կխոսի այս իշխանությանը՝ բոլորին կկալանավորեն, պատճառը ո՞րն է։ Մեր երկիրը սարքել են եսիմինչ, ով Նիկոլ Փաշինյանին դեմ է խոսում, ինքն ԱԱԾ է ուղարկում տվյալ մարդկանց տուն, թող մեր տուն էլ ուղարկեն․․․»,- ասաց գորիսեցի մի կին։
Այս իշխանություններին ձեռնտու է, որ Սյունիքում նշանակվեն խամաճիկային համայնքապետեր. Աննա Գրիգորյան
«Մենք պարտավոր ենք մեր աշխատանքները շարունակել, պարտավոր ենք հասնել իշխանափոխության». Օհանյան:
«ՀՀ-ում, ցավոք սրտի, քաղբանտարկյալներ ունենք». Արծվիկ Մինասյան:
Սյունիքի կալանավորված համայնքապետերի հարցով գրություններ ենք ուղարկել ՀՀ-ում գործող դեսպանություններ. Ռոբերտ Հայրապետյան:
«ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն էլ իրենց փաստարկները ներկայացրեցին, նշվեց, որ կան շատ կոլեկտիվներ, որոնք ունեն շենքի պրոբլեմ, և ասացին, որ թատերական ոլորտի մասնագետների հետ քննարկումից հետո, որի մասին մենք, ի դեպ, տեղյակ չենք եղել, եկել են այն համոզմանը, որ Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ ունեն եզրեր: Քննարկումը, ըստ էության որոշումը կայացնելուց առաջ է տեղի ունեցել, թե այդ ովքե՞ր են եղել մեր ոլորտի ներկայացուցիչները, ես չգիտեմ: Եթե համարձակություն ունեն, թող ասեն՝ մենք ենք առաջարկել նման որոշում, թող կանգնեն` հիմնավորեն: Մենք պարտվեցինք, գնացե՛ք, չարախնդացեք»,- ասաց Սամսոն Ստեփանյանը:
«Նախկինում պրակտիկա ենք ունեցել, որ ընտրությունները դառնում էին անգամ ճգնաժամերի առիթ, որովհետև ունեցել ենք Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչներ, որոնք ռումբերի պես դրվել են Հայաստանի Հանրապետության հիմքում, և ժամանակը միացվել էր, ու այդ ռումբերը պետք է պայթեին: Այսինքն՝ կապ չունի՝ ինչ ընտրություններ էին անցկացվում, կապ չունի՝ դրանք որքան լավն էին նախորդից, այդ մարդիկ ունեցել էին առաջադրանք՝ ամեն կերպ վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, ճգնաժամեր ստեղծել, որպեսզի կարողանան անել այն, ինչ արեցին 2018թ.»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում գրանցված աշխատատեղերի թվի ռեկորդ են սահմանել, իսկ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ, խոսելով վերջին ամիսների վիճակագրության մասին՝ մանրամասնեց. «Վերջին ամիսներին շարունակաբար աշխատատեղերի աճի վարքագիծը շարունակվել է նաև հունիսին: Գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար: Այս ցուցանիշը նախադեպը չի ունեցել: Համեմատության համար նշեմ, որ այն 34 հազարով ավել է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավել է 2019 թվականից և 80 հազարով ավել է 2018 թվականից»:
«Վախի մթնոլորտն այսօրվա իշխանությունների համար ամենաանհրաժեշտ բանն է: Շատ հաճախ մենք կարող ենք մարդկանց կողմից թվացյալ խիզախ արարքներ տեսնել, որոնց ակունքները վախի զգացման մեջ են: Բոլոր դեպքերում այսօր վախի մթնոլորտը հասել է էսկալացիային»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը: