Նիկոլ Փաշինյանը բերված է խափանելու Հյուսիս-հարավ ծրագիրը. Արթուր Ղազինյան։
Գործողները ունակ են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառող փաստաթղթի ստորագրման. Մամիջանյան:
Ամբողջ Սյունիքը ոտիք է կանգնելու ադրբեջանցիների մուտքը Սյունիք թույլ չտալու համար. Աննա Գրիգորյան:
Թե՛ պատերազմը, թե՛ հունիսի 20-ի ընտրությունները կեղծ էին, նախօրոք կանխորոշված ելքով. Ղազինյան։
«Խամաճիկը ընդունելի է ցանկացած մարդու համար». Հայկ Մամիջանյան:
Մեր հասարակությունը ժխտում է պետականություն ունենալու իր պատրաստակամությունը. Բագրատ Եսայան։
«Հետընտրական Հայաստանում քաղաքական ու իրավական մարտահրավերները» թեմայով կոնֆերանս. ՈՒՂԻՂ:
Շուշին տվեցին, էդ օրն էլ ամսաթիվը գրեցին. Հոխիկյանը փաստեր է ներկայացնում Արցախը հանձնելու պլանից:
«Ամեն մի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխանակ իր պաշտպանության նախարարին կանչի և պատասխան պահանջի՝ ինչ է կատարվում, սկսում է ահազանգել՝ ռուսը ուր է, ռուսը ուր է: Այսինքն՝ հենց ինքը՝ Փաշինյանը, պաշտպանության ոլորտում իր իսկ պարտականությունները փոխանցել է Ռուսաստանին: Ես չգիտեմ՝ գիշերը ինչ երազ է տեսել, որ նման համարձակություն է ձեռք բերել, որ իրեն երևակայի ինչ-որ մի բանի պաշտպան»:
«Մի մեծ դավադրություն է ծրագրված Հայաստանի դեմ. արդեն խոսվում է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Սյունիքի թուլացման ծրագիրն ակներև է բոլորի համար։ Այն մարդիկ, որոնք բանակի անգործության պարագայում կազմակերպել են Սյունիքի պաշտպանությունը, հիմա տարբեր շինծու մեղադրանքներով կալանավորվում են։ Այն, ինչ տեղի է ունենում Երասխում, Տավուշում, Սյունիքում, դիվային ծրագրի հերթական մասն է»,- ասաց Մինասյանը՝ որպես այդ ծրագրի բաղկացուցիչ համարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի խաթարումը կամ դադարեցումը։
Կառավարության շենքի դիմաց այսօր վաղ առավոտից մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ «Դինամո» հանրապետական մարզադաշտի մոտ գտնվող «Քրջի շուկա» անունը ստացած հնամաշ իրերի առևտրով զբաղվողները, բողոքի ակցիա էին անցկացնում։
Զույգ պետհամարանիշների կորստի դեպքում 12.000 դրամ տուրք վճարելով կստանաք նորը
«Ուսուցիչների, դաստիարակների աշխատավարձը կբարձրանա՝ պայմանով». Փաշինյան
«Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության հերթական նիստի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընտրությունների արդյունքում, իր խոսքով՝ ՀՀ քաղաքացիներից ստացած Արցախի և Հայաստանի զարգացման դարաշրջան բացելու մանդատին՝ նշելով, թե՝ անկախ Ադրբեջանի գործողություններից, ամեն ինչ անելու են Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ:
Հայաստանը բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով պաշտպանելու է իր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանն է:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, խոսելով սահմանային լարվածության, հայկական կողմից զոհ ու կորած զինծառայողներ ունենալու հանգամանքի մասին, նշեց, որ սա արցախյան պատերազմում պարտվելու և այդ պարտված իշխանությամբ մեր կյանքը շարունակելու հետևանք է։
Մեր թղթակիցը տեղեկացնում է՝ ԱԱԾ «Ալֆա» ջոկատը ներխուժել է ԶՊՄԿ ու ահաբեկել աշխատակիցներին: Ապօրինի խուզարկություններ են կատարել, որոշ աշխատակիցների ու անվտանգության աշխատողների բերման են ենթարկել, աշխատակիցներին չեն թողնում մտնել կոմբինատ, կանանց դուրս են հանում, իսկ ներս մտնել ցանկացողներին ասում են, որ կոմբինատը չի աշխատում:
Չեմ ընդունում Ձեր մարտավարությունը. ՍԴ նախագահի արձագանքը Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթին
Մեր Անկախության հռչակագիրը միապետության մասին չի եղել. Արամ Վարդևանյանի եզրափակիչ ելույթը ՍԴ-ում
Ութերորդ թեզի հետ կապված՝ ես կհրավիրեի Բարձր դատարանի ուշադրությունը այն փաստի վրա, որ, թեև դատաքննության ընթացքում հստակ ապացուցվեց, որ Հանրային հեռուստատեսության պաշտոնյաները մեր դաշինքի տեսահոլովակը սահմանված օրը չհեռարձակելով՝ կատարել են Քրեական օրենսգրքով սահմանված արարք, դատախազությունն անգամ այստեղ բարձրաձայնելուց հետո, որևէ քայլ չձեռնարկեց այդ արարքին քրեաիրավական գնահատական տալու համար, ինչով մեկ անգամ ևս իր գործողություններով ապացուցեց իր կողմնակալության մասին մեր պնդումը:
Արդեն 5-րդ օրն է, Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները. ՍԴ-ն ունի 15 օր՝ որոշում կայացնելու համար, և այս շաբաթ օրենքով նախատեսված ժամկետն ավարտվում է։
Ուղիղ 2 ամիս առաջ՝ մայիսի 13-ից, Երևանում մեկնարկեց կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումների շարժական խմբերի գործունեությունը։ Դրանք հիմնականում տեղակայված են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, ինչպես նաև խոշոր առևտրի կենտրոնների տարածքում՝ Ռոսիա մոլ, Դալմա Գարդեն մոլ, Մեգա մոլ, Կասկադ, Հյուսիսային պողոտա։
Սյունիքի մարզում շարունակվում է իրավապահների տեռորը, մոտ 10 քննչական խումբ է աշխատում. Հակոբյան:
Սյունիքի մարզպետը ընտրություններից առաջ իր ամբողջ ազգուտակին գումար է բաժանել. Վահե Հակոբյան:
«Մենք չենք համարում, որ մենք պարտվել ենք: Մենք համարում ենք, որ մեզնից գողացել են մեր հաղթանակը». Վահե Հակոբյան:
Կալանավորումները մենք կապում ենք առաջիկայում Հայաստանին սպասվող ցավոտ լուծումների հետ. Սաղաթելյան:
«Հետապնդվում են «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամները»» Վահե Հակոբյան: