«Առաքելական եկեղեցու ժագանգությունը ազգային հարստություն է, որը պաշտպանվում է պետության կողմից». Արթուր Ղամբարյան
Այսօր Գոշավանքում անցկացվող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովի ժամանակ մասնակիցներից մեկը հարց ուղղեց զեկուցողներից իրավագիտության դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին։ Նա, մասնավորապես, հետաքրքրվեց, թե արդոյո՞ք իրավական բացերը չէին պատճատռը, որ նախորդ տարիներին Առաքելական եկեղեցու դեմ տեղի ունեցան ոտնձգություններ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկու տարի առաջ մի խումբ անձինք ներխուժեցին վեհարան՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։
«Եթե նկատի ունեք վեհարանների արգելափակումը, ապա այո՝ իրավական նվազագույն սահմանափակումներով մենք պետք է այդ անվտանգությունը ապահովենք։ Այստեղ հարցադրումներից մեկն էլ այն է, թե Առաքելական եկեղեցու գանձարանում գտնվող ազգային հարստության պաշտպանման տեսանկյունից պետությունն ի՞նչ պարտականություններ ունի։ Ուսումնասիրություններից հետո ես հասկացա, որ պետությունը պահպանության հետ կապված ֆինանսական միջոցներ է տրամադրում, օրինակ՝ վերանորոգման, փոշին հավաքելու և այլն»,- ասաց Արթուր Ղամբարյանը։
Ըստ նրա, հարց է առաջանում գանձարանների անվտանգության հետ կապված. մի՞թե եկեղեցին իր կարողությունների շրջանակներում պետք է ապահովի այդ գույքի անվտանգությունը։
«Կարծում եմ՝ պետությունն անելիք ունի և այդ անելիքը պետք է լինի Սահմանադրության հիման վրա։ Իմ առաջարկություններից մեկն այն է, որ Սահմանադրության տեքստում ուղիղ ամրագրենք, որ Առաքելական եկեղեցու ժագանգությունը ազգային հարստություն է, որը պաշտպանվում է պետության կողմից»,-եզրափակեց նա։