
«Իրավունքի գերակայությունը եղել է այն ժամանակ, երբ ժողովրդավարություն դեռևս չի եղել». Իրավունքի տեսաբան

Փաստաբան, իրավունքի տեսաբան Ժիրայր Գերգերյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական փոփոխությունների շուրջ զարգացումները պահանջում են լուրջ քննարկումներ՝ պայմանավորված իրավունքի գերակայության տեսանկյունից դրանց հարուցած վտանգներով։
«Իրավունքի գերակայությունը պարտադիր պահանջ է հանդիսանում ցանկացած ժողովրդավարության համար։ Յուրաքանչյուր իրավունք ենթադրում է քաղաքականություն և յուրաքանչյուր քաղաքականություն ենթադրում է իրավունք։
Ժողովրդավարական ճանապարհով ընտրված ազգային ներկայացուցչության դերը հենց ջանքերի ուղղորդումն է ինստիտուցիոնալ համակարգի շրջանակներում, որի անկյունաքարը Սահմանադրությունն է։ Այն երաշխավորում է, որ իրավունքները և ազատությունները ամեն դեպքում կպահպանվեն ի շնորհիվ դատական երաշխիքով։ Ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը երկու առանձին հայեցակարգեր են, որոնք չեն միաձուլվում։ Իրավունքի գերակայությունը եղել է այն ժամանակ, երբ ժողովրդավարություն դեռևս չի եղել։ Այդուհանդերձ, այս երկուսը հայեցակարգեր են, որոնք գտնվում են շարունակական կանոնավոր լարման մեջ։ Իրավունքի գերակայությունը ենթադրում է սահմանափակումներ, այդուհանդերձ պոպուլիզը մարդկանց ստիպում է հավատալ, որ այդ լարումը կարող՝ վերածվել, ճնշվել»,- նշեց Գերգերյանը։
Ըստ նրա, սահմանադրական դատարանի դատավորը ստեղծվել է այն պատճառով, որպեսզի ժողովրդի իշխանությունը չլինի իշխանության միակ օրինական աղբյուրը։
Նա նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանը ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մարդկանց հիմնարար իրավունքները։
«Այսպիսով՝ Սահմանադրությունը կարող է հակադրվել այն օրենքներին, որոնք խորհրդարանում մեծամասնություն ունեցող Կառավարության մոտեցումներն են։ՍԴ-ն ունի իրավական, այլ ոչ թե քաղաքական բնույթ՝ հիմնված իրավունքի գերակայության վրա»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Գոշավանքի բակում տեղի ունեցավ «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով երկրորդ խորհրդաժողովը, որին Գերգերյանը մասնկցում էր տեսակապի միջոցով։