«Մեր գործողությունները չեն հակասում ո՛չ սահմանադրությանը, ո՛չ գործող օրենսդրությանը». Լիլիթ Մակունց
«Ձեր հարցադրումը քաղաքական դաշտից դուրս է, կարծում եմ՝ հարցը պետք է ուղղեք իրավաբաններին, քանի որ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը՝անդրադառնալով հարցին, որ ՍԴ նախագահը սահմանադրական փոփոխությունների ֆոնին գնացել է արձակուրդ, արդյո՞ք սա որևէ խնդիր չի ստեղծի։
Լիլիթ Մակունցը նաև ընդգծեց. «Մեր գործողությունները, որպես պատգամավոր, որևէ կերպ չեն հակասում ոչ սահմանադրությանը, ոչ գործող օրենսդրությանը, ոչ էլ դուրս են պատգամավորի լիազորությունից»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում