«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց խորհրդարանական ճեպազրույցներին

ԱԺ-ում խորհրդարանական  այսօրվա ճեպազրույցներին մասնակցեցին երեք խմբակցություններից միայն երկուսի  պատգամավորները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել էր չմասնակցել ճեպազրույցին:

Հիշեցնենք, որ ԱԺ այս  քառօրյա նիստի ժամանակ ԲՀԿ-ն բոյկոտել ու չէր մասնակցել մի շարք նախագծերի քննարկմանը՝ հայտարարելով, որ կառավարությունը խորհրդարան է բերում այնպիսի նախագծեր, որոնք չեն բխում երկրում ստեղծված իրավիճակից:

Օրերս էլ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ԲՀԿ-ն մասնակցում է միայն Կառավարության բերած այն նախագծերի քննարկմանը, որոնք նպատակահարմար են համարում:

«Մենք այդպիսի մարտավարություն ենք ընտրել և կարծում ենք՝ ճիշտ է, որովհետև մեր երկրում Հարկային կամ Ջրային օրենսգրքի բոլտին կամ շուրուպին վերաբերող քննարկումները կարևոր չեն: Կա մեկ կարևոր օրակարգ, որն այս հարթակում պետք է քննարկվի, ինչը, ցավոք, չի քննարկվում: Այդ պատճառով էլ մենք ենք որոշում գերակայությունը և այն հարցերը, որոնց քննարկմանը մասնակցում ենք»,- ասել էր պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս