Եթե մարդը, տղամարդը հայը զոհերի, զինվորների կյանքը պլյուս-մինուսով է հաշվում, ապա տվյալ մարդուն ոչինչ ասել պետք չէ. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե մարդը, տղամարդը հայը զոհերի, զինվորների կյանքը պլյուս-մինուսով է հաշվում, ապա տվյալ մարդուն ոչինչ ասել պետք չէ:
«Երեկ բոլորդ էլ տեսաք, թե Հյուսիսիային Կորեայի ոգով ինչպես հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին, սա անդառնալիության այն կետն է, որից այն կողմ կործանում է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն բացատրություններին, որ պատերազմից անմիջապես հետո չի անդրադարձել Օնիկ Գասպարյանին առնչվող խնդրին, քանի որ չի ցանկացել ի ցույց դնել, որ հայ գեներալները վախկոտ են, Նաիրա Զոհրաբյանն ասաց.
«Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի, 44 օր մեր պատերազմը վարել են վախկոտները, դասալիքները, և եթե երկրի գլխավոր գերագույն հրամանատարն ընդունում է, որ 44 օր ինքն ընդունում էր, որ մեր գեներալները վախկոտ, դասալիք են, դավաճան են, ապա ինքը կիսում է դրա ողջ պատասխանատվությունը, քանի որ ինքն է եղել գլխավոր գերագույն հրամանատարը: Հիշեք իրենց հեշթեգերը, թե՝ Ալիև, պատրաստվիր դժոխքի, դժոխքը սկսվում է, ևս երեք օր, և Բաքվում թեյ են խմելու, կամ ազատագրում են Արծվաշենը և այլն: Փաստորեն, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս ամբողջ անբարո արշավը կազմակերպվել է վախկոտ, դասալիք գեներալների կողմից, ես ներողություն եմ խնդրում բոլոր արժանապատիվ գեներալներից»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում