Իշխանական պատգամավորը հերքում է՝ Հայկ Սարգսյանը Սեյրան Օհանյանին «արա» չի ասել
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Փողոցից եկել է ընդդիմություն, փողոցի բառապաշարով»:
Լրագրողի հարցին՝ Սեյրանն Օհանյա՞նն է փողոցից եկել, Վահագն Ալեքսանյանը պատասխանից խուսափեց:
Հետաքրքիր է, որ Վահագն Ալեքսանյանը մոռացել է, որ իրենք են Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փողոցից հայտնվել իշխանության ղեկին:
Իշխանական պատգամավորն էլ նշեց, թե Պաշտպանության նախկին նախարարը շիշը նետեց ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող պատգամավորի վրա:
Լրագրողի դիտարկմանը, որ պատգամավորը Սեյրան Օհանյանին ասել է՝ «արա», Հրաչյա Հակոբյանը, որ ամբողջ զրույցի ընթացքում կանգնած էր կուսակից ընկերոջ կողքին, հերքեց, որ նման բան չի եղել: