
«Այս տարի սուր-շնչառական հիվանդությունների դեպքով Շտապ օգնության կանչերի թիվը մեծացել է». Թագուհի Ստեփանյան

Ամբողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում, ինչպես նաև տոն օրերին «Շտապ օգնություն» ՓԲԸ-ում օրական միջինը 900-950 կանչ է գրանցվել։ 168.am-ի հետ զրույցում ասաց «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Դրանք թունավորման դեպքեր չեն եղել, հիմնականում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքերով են կանչեր գրանցվել, նաև սուր-շնչառական հիվանդությունների քանակն է ավելի բարձր եղել։ Եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այս տարի սուր-շնչառական հիվանդությունների դեպքով կանչերի թիվը մեծացել է»,- նշեց Թագուհի Ստեփանյանը։