Մենք ապրելու ենք առանց Նիկոլ Հայաստանում, իսկ Արցախը եղել է ու լինելու է հայկական. Մետաքսե Հակոբյան

Այսօր Ֆրանսիայի հրապարակում  «Դիմադրություն» շարժման ժամանակ, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ վիրավոր և մեջքը կորացած, բայց ոչ երբեք խեղճացած Արցախից ջերմություն է բերել և ուզում է այն փոխանցել ներկաներին։

«Ինձ համար մեծ պատիվ է կանգնել այստեղ ու խոսել ձեզ հետ։ Վստահ եմ, արցախցիներից շատերը կուզեին կանգնել այստեղ ու խոսել ձեզ հետ, ասել այն ամենը, ինչ կա իրենց սրտում։ Վերջերս, երբ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն Արցախում էին, իրենք զգացին ու տեսան այն մեծ ոգևորությունը, ջերմությունը, հույսերը, որ արցախցին ունի ձեր բոլորի հետ։ Հուսով եմ՝ այդ ջերմությունը և հույսերը «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչներն իրենց հետ բերեցին Արցախ։ Ես այսօր այստեղ եմ, որպեսզի բազմահազար  արցախցիների անունից շնորհակալություն հայտնեմ ձեզ»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա արցախցիների անունից շնորհակալություն հայտնեց հանրահավաքի մասնակիցներին, ովքեր մոռանալով իրենց անձնական խնդիրները, դուրս են եկել փողոց և պայքարում են։

«Ոչինչ ու ոչ մեկը թող չփորձի համոզել, որ դուք չեք հաջողելու, չեք կարողանալու, որովհետև այս շարժումն արդեն շատ մեծ հաջողություններ է գրանցել։ Հասնելու եք նրան, որ մենք ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում։ Այո, հասնելու եք նրան, որ Արցախը կա ու լինելու է հայկական, դրա համար ես այսօր այստեղ եմ ու կանգնելու եմ ձեր կողքին»,- շեշտեց արցախցի պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս