«Դիմեք ՊՆ՝ այդ հարցերին կպատասխանեն». Խաչիկ գյուղի ղեկավարը՝ ադրբեջանական կողմի կրակոցների մասին

Տարբեր լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, հուլիսի 5-ի լուսադեմին ադրբեջանական կողմը կրակ է արձակել Վայոց Ձորի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Գյուղը փոքր նյութական վնասներ է կրել, հայկական կողմի պատասխան գործողությւոններից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է  կրակոցները։

168.am-ի հետ զրույցում Խաչիկ գյուղի ղեկավար Հովիկ Սմբատյանն ասաց, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ որևէ տեղեկություն չի կարող հաղորդել։

«Անվտանգության կանոններից ելնելով՝ մենք որևէ հարցի չենք պատասխանելու։ Դիմեք Պաշտպանության նախարարությանը, նրանք այդ հարցերին կպատասխանեն»,- նշեց Խաչիկի գյուղապետը։

168.amՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից հետաքրքրվեց՝ եղե՞լ է կրակոց Խաչիկի ուղղությամբ, ի՞նչ իրավիճակ է գյուղում։

Մեր հարցերին ի պատասխան՝ Գևորգ Ալթունյանն ասաց, որ քիչ անց կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Տեսանյութեր

Լրահոս