ԱԺ-ում հերթական պարգևավճարներն են ստացել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական կարգադրությունն է ստորագրել՝ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին պարգևավճար տալու վերաբերյալ։
ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության օրվա առթիվ՝ հուլիսի 5-ին, Ալեն Սիմոնյանը պարգևատրել էր պատգամավորներին, սակայն միայն իշխանական պատգամավորներին։