Ադրբեջանը պատրաստում է նոր պլացդարմներ, որպեսզի մի հարվածով ոչնչացնի Արցախը, Վայոց ձորը և Սյունիքը. Հրանտ Միքայելյան

«Այս պահի դրությամբ Հայաստանի վիճակը բարդ է. Մենք չունենք որևէ երաշխիք, որ Հայաստանը 22-րդ դարում լինելու է»,- «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Նկատելով, որ խաղաղության դարաշրջանի մեկնարկի մասին մեր օրերում տարբեր հայտարարություններ են հնչում, հիշեցրեց, որ դեռ 20-րդ դարի սկզբին այդ մասին նշում էին:

Քաղաքագետը շեշտեց՝ հաշվի առնելով մարտահրավերների խորությունը՝ պետք է լուրջ վերաբերվել իրադրաձություններին, ապա պարզաբանեց, որ այս պահին Հայաստանի գլխավոր խնդիրն է Հայաստանի ոչ սուբյեկտայնությունը, որը բարձրացել է աննախադեպ մակարդակի.

«Իշխանությունները հրաժարվում են Հայաստանի շահերը պաշտպանելուց. մենք դա տեսել ենք պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, իսկ հիմա՝ դե ֆակտո իշխանություններն արդեն ուղիղ հայտարարում են՝ թող ռուսները գան այստեղ, թող ռուսներն ասեն դա, թող ադրբեջանցիները գան, իրենց հողն է, թող Ֆրանսիան, Ամերիկան անեն սա. այսինքն՝ իրենք հրաժարվում են գրոծողություններից: Հրաժարվելով գործողություններից՝ նրանք արդեն թույլ են տաիս, որ գործողություննեը կատարեն Թուրքիան և Ադրբեջանը՝ խոշոր հաշվով Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիր են իրականացնում՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ ակամա: Դա հետո պետք է պարզվի:

Եթե Հայաստանը սուբյեկտայնություն չունի, ապա Հայաստանի հետ կարելի է ցանկացած բան անել. կարելի է, օրինակ, այստեղ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայությունն ապահովել այն աստիճանի, որ հետո որևէ կերպ հնարավոր չի լինի արմատախիլ անել. դա դառնալու է Հայաստանի ներքին քաղաքականության գործոն»:

Ի դեպ, քաղաքագետն արձանագրեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմն առանց դիմադրության տարբեր կարևոր կետեր է վերցնում.

«Ադրբեջանը պատրաստում է նոր պլացդարմներ, որպեսզի մի հարվածով ոչնչացնի Արցախը, Վայոց ձորը և Սյունիքը, որից հետո, մենք հասկանում ենք, որ Հայաստանը դառնալու է Թուրքիայի և Ադրբեջանի կլիենտ պետություն և միայն անուն՝ քարտեզի վրա»:

Անդրադառնալով հարցին, թե որտեղից է ծագում Հայաստանի ոչ սուբյեկտայնությունը՝ նա մանրամասնեց.

«Նախ՝ Հայաստանի օբյեկտիվ թուլությունը, որովհետև Հայաստանը փոքր երկիր է, և համարյա ցանկացած կետից սահմանը երևում է:

Ռեսուրսների սակավությունը (այն մարդիկ, որոնք նշում են, թե ռեսուրսները կարևոր չեն, ուղղակի խաբված են):

Սիմվոլիկ դաշտում Հայաստանի թուլությունը. մենք թույլ ենք տվել, որպեսզի այլ պետությունների և միջազգային խմբերի փափուկ ուժը ծածկի Հայաստանը՝ և՛ կրոնական, գաղափարական, և՛ տարբեր դաշտերում, և, այսպիսով, ամբողջությամբ հիմա նրանք ՀՀ սիմվոլիկ դաշտը վերահսկում են, նույնիսկ՝ լրատվամիջոցները: Դա շատ հեշտացվել է, որովհետև Հայաստանի աշխատանքային շուկայում ոչ բարենպաստ պայմաններ են, և մարդկանց գնելը շատ հեշտ է:

Հաջորդը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության շատ թույլ վիճակն է, պառակտվածությունը, և այն, ինչ այսօր մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության տեսքով, իհարկե, ուղղակի տարբեր ուժերի պրոյեկցիան է, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը չէ, իսկ հետխորհրդային հասարակությունում ներքինից բխող ինիցիատիվաների լուրջ պակաս կա և հիմա էլ կա, որովհետև մեր հասարակությունը դեռ շատ դեպքերում ինքնուրույնությանը չի սովորել և սպասում է, թե ինչ է արվելու վերևից:

Մյուսն այն է, որ այս պահի դրությամբ աշխարհում կա որոշակի կոնսենսուս, որը հայկական Արցախի դեմ է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս