Նամակն այսօր լինելու է Մոսկվայում.  Անհետ կորած զինծառայողների ծնողները նամակ-խնդրագրով դիմել են ՌԴ իշխանություններին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև իրենց բողոքի ձայնը բարձրացնող՝ անհետ կորած զինծառայողների ծնողները նամակ-խնդրագիր են փոխանցել ՌԴ իշխանություններին:

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար, խորհրդական Անդրեյ Շանինի հետ հանդիպման մանրամասները լրագրողներին ու ներկաներին հայտնեց Եղիշե Զաքունցը, ում զարմիկը ևս անհետ կորածների թվում է.

«Կարդաց նամակը և ասեց՝ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու իրենք, փոխանցվելու է դա դեսպանին,  և այսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում նամակը, որ գրել ենք խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և ՌԴ-ին, այսօր լինելու է Մոսկվայում, և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ:

Մեր խոսակցությունը եղել է ընդհանուր՝ գերիներ, անհետ կորածներ և զոհվածներ: Մենք նշեցինք, որ մեր խնդրանքն է, քանի որ իրենք կարող են ունենալ ազդեցություն,  որպեսզի ազդեցություն ունենան  Ադրբեջանի կառավարության վրա և կարողանան ինչ-որ կերպ իրենց  խաղաղապահ զորքերին թողնել ներս»:

Անհետ կորած զինծառայողների հարազատները  ՌԴ դեսպանատան մոտից քայլերթով շարժվեցին դեպի  Կառավարություն՝  կրկին վարչապետի հետ հանդիպում պահանջելու համար:

 

 

Տեսանյութեր

Լրահոս