Վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
«Ժառանգության» պատգամավորների գլխավոր պահանջը բխում վերաբերում էր ընտրական օրենսգրքի այն դրույթին, որն արգելում է լուսանկարահանել կամ տեսանկարահանել ընտրողների ստորագրած ցուցակները։ Մասնավորապես, ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը նշում է, որ ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում:
Օգտագործողները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Google Play օնլայն-խանութում:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Պուշկինի 2 հասցեում գտնվող այս շենքը, որը մեկն է Սախարովի հրապարակի մաս կազմող և այն ամբողջացնող շենքերից, տեղական հուշարձանի կարգավիճակ ունի: ՀՀ կառավարությունն այն օտարել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ին: Ընկերության հիմնադիրներն են Սամվել Մայրապետյանը և նրա կինը` պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը:
Տեղի թաղային հեղինակությունների և այսպես կոչված շենքի լիազորի կողմից խոչընդոտվել է դռնեդուռ քարոզչություն իրականացնող Կոնգրեսի երիտասարդների օրինական աշխատանքը: Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանի նկատմամբ գործադրվել է բռնի ուժ, իսկ նրա ձեռքին եղած քարոզչանյութերը պատռվել են: Մենք արդեն դիմել ենք ոստիկանություն և հետևելու ենք, որպեսզի հացագործները պատժվեն:
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի ճանապարհին բախվել են Վանաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Խաչիկ Գրիգորյանի վարած «ВАЗ 21-21» մակնիշի՝ 080 LL 70 համարանիշի ավտոմեքենան և Փոքր Վեդի գյուղի բնակիչ 29-ամյա Կորյուն Գրիգորյանի վարած «Белорусь» մակնիշի տրակտորը:
Ազգային ժողովում այսօր անցկացվեցին խորհրդարանական լսումներ «Ոստիկանության հանդեպ ավելի բարձր հանրային վստահություն» թեմայով:
Ես ասացի, որ այդ դեպքում մենք ոչ կընդունենք այդ արձանը, ոչ կմասնակցենք բացմանը: Ի՞նչ է նշանակում` 13 տարի սպասումների մեջ պահել, 3 մրցույթ հայտարարել, հետո` կիսանդրի դնել: Դա, կարճ ասած, ասում են` լեռը մուկ ծնեց:
Զուտ իրավական առումով Հայաստանում «Հայ Ազգային Կոնգրես» անունով գոյություն ունեն միայն Արդարադատության նախարարության կողմից գրանցված կուսակցությունը և ԱԺ 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքը եւ նրա խմբակցությունը:
Սահմանադրական դատարանն ապրիլի 16-ին բավականին ուշագրավ որոշում կայացրեց, որն անսպասելի էր թե դիմող և թե պատասխանող կողմերի համար: Այն նաև առաջացնում է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի որոշ դրույթների վերանայման անհրաժեշտություն:
Պահանջում ենք անհապաղ հեռացնել ԵՄՀ գլխավոր ճակատի շքամուտքի մոտ փակցված, հակաօրինական սկզբունքով տեղադրված քաղաքական քարոզչության համար նախատեսված տախտակները:
Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի հրամանով՝ ապրիլի 16-ից արգելվել կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթեպալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից ապրիլի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն:
Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված ևս մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմում
Ռուսաստանի հայերի միության» և անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի նվիրյալ առաջնորդի:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցեց իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի եւ ընտրությունների որակի, խոսեց 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին:
Վիդեոգովազդը, որը Facebook սոցցանցում կարող է հայտնվել այս ամռանը, կտարբերվի շատ բարձր արժեքով: AD Age-ը՝ վկայակոչելով ընկերությանը մոտ կանգնած իր աղբյուրներին, գրում է, որ 15 վայրկյան տևողությամբ վիդեոգովազդի ցուցադրությունը Facebook-ում կարժենա 1 մլն դոլար:
Տուժող կողմը պահանջում է, որպեսզի մահվան փաստով քրեական գործ հարուցվի, նախաքննություն իրականացվի և բժիշկները քրեական պատասխանատվության ենթարկվեն:
ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, մայոր Գագիկ Սուլյանը մեղադրվում է շարքային Միշա Նահապետյանի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու մեջ:
Երևանի քաղաքապետ լինելը մեծագույն պատիվ է և պարտավորություն: Քաղաքի հանդեպ սերն ու բնակիչների հոգսը սեփական ուսերի վրա տանելը, իմ համոզմաբ, պարտադիր պայմաններ են այս պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար:
Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
Հայ Ազգային Կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության և ընտրական հանձնաժողովներում Հայ Ազգային Կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը:
Լավորակ պանիրն, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ:
Երեկ ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է անձրևից խոնավացած գետնի վրա ասֆալտապատման աշխատանքներ իրականացվում Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակում: Այսօր, արձագանքելով ԳԱԼԱ-ի տեսանյութին, քաղաքապետ Սամվել Բալասանյանը հրահանգել էր այդ տարածքում քանդել արված ասֆալտը և նոր ասֆալտապատում իրականացնել ՝ խստացնելով վերահսկողությունը:
Ապրիլի 16-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամից ծախսեր չի կատարել միայն «Առաքելություն» կուսակցությունը, իսկ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն՝ առաջ անցնելով մինչ ապրիլի 11-ն առավել շատ ծախսեր կատարած «Բարգավաճ Հայաստան»-ից:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ հիշատակի արարողության ժամանակ միմյանց հանդիպեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ապրիլի 17-ին, ժամը 11.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Եղեգիս գյուղի 3-րդ փողոցի 6-րդ տան առաստաղի մի հատվածը:
Ուղղակի որոշները նախանձում են, որ կուսակցության այսպիսի առաջնորդ չունեն, որի հետ կարելի է հանգիստ նկարվել և առաջնորդն այդ դեպքում իրենից ձայներ չի փախցնի: