2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման և կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:
ՀՀ կառավարությունն այսօր քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։
«Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը
Ապրիլի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Արին Բերդի 3-րդ փակուղու թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Դերենիկ Մ.-ն, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):
Ապրիլի 17-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «DAF» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշենի մաքսատնից Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 16-ը: Հետաձգման պատճառը ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի ուշացումն էր:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Հանրապետական» բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի, ՊՀՀՏ Երևանի Աջափնյակ տարածքային կենտրոնի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այս պահին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, քանի որ մեծ թվով գյուղացիներ հավաքվել են գյուղապետարանի առջև և իրենց բողոքն են հայտնում՝ կապված ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով ձերբակալված նույն գյուղի բնակիչներ, եղբայրներ Արայիկ և Արտակ Պետրոսյանների կալանավորման փաստով:
Այն, ըստ էության, բոլոր նախադրյալներն ունի վերածվելու նորգաղութային տիրապետությունը թոթափելու և Հայաստանում իրապես ինքնիշխան նոր որակի պետություն կառուցելու ազգային-ազատագրական շարժման՝ սկիզբ դնելով հայության ու Հայաստանի վերածննդին:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
48-ամյա Ֆայզո Օզմանյանը, վարելով «Վազ 2121» մակնիշի՝ 481 ՍՏ 29 համարանիշի ավտոմեքենան, Արմավիր-Երևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է Աշտարակի կամրջի բետոնե հատվածին և մոտ 8 մետր բարձրությունից 20 մ ավտոմեքենայով ընկել է ցած:
Ապրիլի 19-23-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 18-ին Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հրավերով երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լիտվայի Հանրապետություն:
Քունս չէր տանում. երեւի շատ ցաւազրկող խմելու պատճառով կամ … 12 տարի ընդմիջումից յետոյ օճառ օգտագործելու հետեւանքով։ Բժիշկների նշանակած նախավիրահատական եօդախառը շամպուն էր։
Ապրիլի 18-ին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ:
Այսօրվանից ես միանում եմ նման նպատակադրումներով պրոֆեսիոնալների խմբին: Ինձ ոգևորում են նոր դժվարություններն ու խնդիրները, ես հավատում եմ նոր ձեռքբերումների բերած գոհունակությանը:
Մի քանի օր է, որ ավազակաիշխանությանը գովերգող ԶԼՄ-ները տգիտորեն զվարճանում են «ՀԱԿ-ՀԱԿԿ» խնդրով, չհասկանալով, անգամ, որ դրանով նվաստացնում են իրենց իսկ առաջնորդին:
2012թ. Հայաստան է ներկրվել 34683 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 34 մլրդ 683 մլն դրամ:
2012թ. մարտի 29-ի դրությամբ նորընտիր պատգամավորն ունեցել էր 217 մլն դրամ, 117 հազար դոլար: Այս տարվա մարտի 18-ի դրությամբ, նրա հաշվեհամարին եղել է 225 միլիոն դրամ, 300 հազար դոլար և 90 հազար եվրո:
Ապրիլի 18-ի, ժամը 11.00-ի դրությամբ եղանակային վատ պայմանների պատճառով դժվարանցանելի են Սարավան-Գորայք, Սևան-Դիլիջան (թունելի մոտակայքում) ավտոճանապարհները:
Ապրիլի 18-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել:
Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
Հանցագործները, ծեծի ենթարկելով ամուսիններին, տնից հափշտակել են 2,5 մլն դրամ և ոսկյա և արծաթյա զարդեր, ապա՝ դիմել փախուստի:
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը։
«Այն, որ Սերժ Սարգսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, նույնքան ճիշտ է, որքան այն, որ ՀՀ-ում 7.2 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել»:
«Գիտեմ, որ իմ ապաքաղաքական ցանկությունը շատ է քաղաքականացվելու, բայց ասեմ՝ Հայաստանում պետք չէ շատ հաճախ ընտրություններ անցկացնել»:
«Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան, բայց հատուկ կարգավիճակով. Նալբանդյանը նաև կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը»:
«Այսօր, ժամը վեցին ՀՀԿ-ում տեղի կունենա Գործադիր մարմնի նիստ, որից հետո, ժամը 19:30-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստ, ինչը նշանակում է, որ քննարկվելու է այնպիսի հարց, որի մասին պետք է նաև իրազեկել ՀՀԿ-ականներին»:
Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ նոր կառավարության մեջ Սերժ Սարգսյանը մտադիր չէ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում թողնել Է. Նալբանդյանին:
«Արտաշատ-Երևան ավտոբուսների ուղեվարձը թանկացել է և ավտոբուսներն ողևորներին տեղափոխում են երթուղային տաքսիների գներով»: