Բաժիններ՝

Facebook Home-ը հասանելի է ամբողջ աշխարհի օգտատերերին

Facebook Home հավելվածը, որ սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներկայացրել էր ապրիլի սկզբին, հասանելի է դարձել ամբողջ աշխարհին, հայտնում է  «Ռիա Նովոստին»: Օգտագործողները կարող են անվճար ներբեռնել հավելվածը Google Play օնլայն-խանութում:

Հիշեցնենք, որ հավելվածը ԱՄՆ-ի օգտատերերի համար հնարավոր դարձավ դեռևս ապրիլի 12-ին: Facebook Home-ից կարող են օգտվել HTC One X, HTC One X+, Samsung Galaxy S III, Samsung Galaxy Note II, ինչպես նաև HTC One և Samsung Galaxy S4 նորույթների սեփականատերերը: Android- պլանշետների համար տարբերակն ընկերությունը խոստանուր է թողարկել առաջիկա ամիսներին:

Հիշեցնենք, որ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Կալիֆոռնիայում կազմակերպված հատուկ միջոցառման շրջանակներում ներկայացրել է ընկերության այդքան սպասված նորույթը, որը, սակայն, չէր արդարացրել մասնագետների կանխատեսումները. ընկերությունը ներկայացրել է ոչ թե Facebook հեռախոս, այլ բջջային հեռախոսի համար նախատեսված հեղափոխական հավելված, գրում է «The Telegraph»-ը:

Facebook Home անվանումը ստացած նորույթը նախատեսված է միայն Google-ի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող սարքերում կիրառվելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս