25 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

14:24 17.04.2013 | Նորածնին փաթաթել է բաճկոնի և պոլիէթիլենային տոպրակի մեջ ու խեղդամահ արել

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ավարտվել է Ն.Ժամհարյանի կողմից իր նորածին երեխային խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

14:23 17.04.2013 | Սպասվում են տեղումներ

Ապրիլի 18-ից 22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ` ամպրոպ և կարկուտ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` թաց ձյուն: Քամին հյուսիս-արևելյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

14:11 17.04.2013 | Զարուհի Փոստանջյանի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին. Ինքն այլևս այն տարիքում չի գտնվում, որ զբաղվի քաղաքականությամբ

Ես հարգում եմ Լևոն Տեր-Պետրոոյանի այն հայտարարությունը, որ իր տարիքը այլևս չի ներում, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ: Ես Ամանորին երեք նախագահներին ուղարկել էի բացիկ, որը քանդված Բաբելոնյան աշտարակն էր:

14:05 17.04.2013 | Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ

Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են:

13:53 17.04.2013 | Բաց նամակ. Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հայրը մտահոգված է նախաքննության ընթացքով

Ըստ ամենայնի՝ փորձ է արվում արհեստականորեն ստեղծել տրամադրություն կամ համոզմունք, թե իբր որդիներիս և լուսահոգի Հ. Մուրադյանի միջև եղել է հակամարտություն և անհաշտ հարաբերություններ: Ավելին՝ այս ամենի նպատակն է հնարավոր բոլոր միջոցներով գտնել «հետքեր», որոնք «կհիմնավորեն» որդիներիս առնչությունը Հ. Մուրադյանի սպանության հետ:

13:40 17.04.2013 | ՀՀ ոստիկանությունը՝ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ֆինանսական բուրգի և Ներսես Նազարյանի պաշտոնանկության մասին

Ոստիկանության համար սկզբունքային է ծառայության և բիզնեսի համատեղման բացառումը, այսպես ասած՝ սերտաճումը հասարակության որոշակի շերտերի հետ, ինչը անխուսափելի է նույն տեղում տևական աշխատանքի դեպքում ու բացասաբար է ազդում օպերատիվ իրավիճակի և ծառայողական գործունեության արդյունքների վրա:

13:32 17.04.2013 | 2 անչափահաս երեխաների հայրը իր ոտքով մտավ Մասիսի հիվանդանոց, դուրս բերվեց դին (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում Սամվել Անդրեասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով։

13:27 17.04.2013 | Կտրող-ծակող առարկայով վնասվածքներ է հասցրել 55-ամյա տղամարդուն

Ապրիլի 16-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1958 թ. ծնված Հարություն Կ.-ն:

12:55 17.04.2013 | Փոստանջյանը հիշեցնում է առաջին նախագահի տարիքը. նա այլևս չի կարող զբաղվել քաղականությամբ

«Ես հարգում եմ Լևոն Տեր -Պետրոյանի այն հայտարարությունը, որ իր տարիքը այլևս չի ներում, որպեսզի զբաղվի քաղաքականությամբ: Ես Ամանորին երեք նախագահներին ուղարկել էի բացիկ, որը քանդված Բաբելոնյան աշտարակն էր: Ես նրանց դիտարկում եմ որպես քանդված Բաբելոնյան աշտարակ, այս քսան տարիների ընթացքը, և նրանց կառավարման շրջանը ևս համարումեմ ձախողված: Այդ բուրգը հիմնադրել են այդ երեք անձինք, ինքն այլևս այդ տարիքում չի գտնվում, որ զբաղվի քաղաքականությամբ»:

12:36 17.04.2013 | Զոհրաբ Զոհրաբյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Ապրիլի 4-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենան վթարի էր ենթարկվել:

12:25 17.04.2013 | Ձյունը ճանապարհներին չի խանգարել

Այս գիշեր հանրապետության մի շարք քաղաքներում` Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վանաձորում, Սպիտակում, Ճամբարակում ձյուն է տեղացել:

11:31 17.04.2013 | Վովա Գասպարյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. Ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում. մամուլ

«Երիտասարդ լինելու համար էլ նշանակվել է Երևան քաղաքի պետ: Ես չեմ կարծում, որ երկար աշխատելը նույն տեղում ու նույն կարգավիճակում օգուտ է համակարգին, դա վնաս է, այնպես որ, ես տեղաշարժումների կողմնակիցն եմ, իսկ 10 տարին երկար ժամանակ էր»:

11:08 17.04.2013 | «Ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ով է հանգուցյալ դառնալու». ՀԱԿ անդամը` ոստիկանապետին

«Ես պետք է ասեմ, որ ոստիկանապետը չարաչար սխալվում է: Քաղաքականության մեջ, ինչպես ամեն տեղ, կա ստանդարտ վիճակ, այնպես որ, ոչ մեկը չի կարող ասել, թե վաղը ով է հանգուցյալ դառնալու: Ես ասեմ, որ գործող ռեժիմը քաղաքական ապագայից զրկված ռեժիմ է»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն արտահայտությունը, թե ինքը քաղաքական հանգուցյալներին չի մեկնաբանում, ասել է ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

10:59 17.04.2013 | Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են վրացական համարանիշներով բեռնատարն ու Volkswagen golf-ը. կա զոհ և վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 05:30-ի սահմաններում, Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Պտղավան գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ, բախվել են վրացական DAV մակնիշի ՏAG-800 համարանիշի ֆուռ բեռնատարը և Volkswagen golf մակնիշների DDՏ-350 համարանիշի ավտոմեքենաները:

10:04 17.04.2013 | Հակընդդեմ ցուցակներ. մամուլ

«Մայիսի 5-ին հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք տեղամաս առ տեղամաս ունենալու են տվյալ մարդկանց անուններով ցուցակներ, հետևելու են ընտրական պրոցեսին, կասեցնելու են բացակայող մարդկանց անվան տակ ընտրություն անելու փորձերը»:

09:52 17.04.2013 | Ինչո՞ւ ուսանողները դադարեցրեցին աշխատանքը Սերժ Սարգսյանի եղբոր այգում. մամուլ

«Փաստորեն, հրապարակման հաջորդ օրն իսկ ուսանողներին բացատրելու նյութն այգում սպառվել է»:

09:41 17.04.2013 | Ազգամիջյան թշնամանքը՝ քաղաքական նպատակների ծառայեցնելու փորձեր. մամուլ

«Չի կարելի բացառել, որ առանձին մարգինալ ուժեր կամ գործիչներ ազգամիջյան թշնամանքն իրենց նեղ քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծաոայեցնելու փորձեր կարող են անել»:

09:22 17.04.2013 | Արմեն Մարտիրոսյանն Արմեն Աշոտտյանի միջնորդությա՞մբ է վերականգնվել աշխատանքի. մամուլ

«Երևանի ավագանու ընտրություններում «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի միջնորդությամբ է այժմ դասավանդում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում»:

09:12 17.04.2013 | Արագած Ախոյանի հարստությունը. մամուլ

«Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու՝ սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչև մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ»:

09:05 17.04.2013 | Սերժ Սարգսյանը ՀՀ արտգործնախարար է փնտրում. մամուլ

«Կառավարության ձևավորման հիմնական ինտրիգը սովորաբար կապվում է վարչապետի նշանակման հետ։ Այդ առումով այս կառավարության ձևավորումը բավականին անհետաքրքիր է»:

08:50 17.04.2013 | «ՀՀԿ-ն միշտ խուսափում է հրապարակային բանավեճերից». մամուլ

«Ուսուցիչներին տուն առ տուն գցում են, որ գնան և իրենց աշակերտների ծնողներին քարոզեն, ձայն ապահովեն՝ ՀՀԿ-ի ցանկի և նրա թեկնածուի համար»։

08:42 17.04.2013 | Հոգեբույժները մի մարդու պես ներկա էին Տարոն Մարգարյանի հանդիպմանը. մամուլ

«Երեկ Նուբարաշենում Տարոն Մարգարյանի հանդիպմանը մարդկանց բերել էին կոլեկտիվներով, այդ թվում՝ Նուբարաշենի հոգեբուժարանի կոլեկտիվին՝ տնօրեն Սամվել Թորոսյանի գլխավորությամբ»։

08:30 17.04.2013 | Արմավիրցիները հանդիպեցին Տարոնին, որ ի՞նչ անեն. մամուլ

«Արմավիրի մարզից «բերման» էին ենթարկվել դպրոցի ուսուցիչները, տնօրենները ու այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, որոնց Տ. Մարգարյանը խնդրել է աջակցել իրեն»:

08:18 17.04.2013 | Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվածը կապ չունի՞ նրա սպանության հետ. մամուլ

«Գնալով կարծես ավելի հիմնավոր են դառնում այն պնդումները, որ ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտված չէ»:

08:08 17.04.2013 | Նախկին ՀՀՇ-ականների տարակուսանքը` ՀԱԿԿ համագումարի քվեարկության առթիվ. մամուլ

«Տեսակետ կա, որ մտահոգություն-վախ է եղել, որ գաղտնի քվեարկության դեպքում ցուցակը չի հաստատվի, հետևաբար նաև Տեր-Պետրոսյանը չի ընտրվի վարչության նախագահ»:

00:19 17.04.2013 | Հայտարարվել են լավագույն ինտերիեր ունեցող մեքենաները (լուսանկարներ)

WardsAuto հրատարակչության փորձագետները հրապարակել են իրենց վարկանիշը, որում ներառված են ամենից լավ սրահ (ինտերիեր) ունեցող մեքենաները։

00:05 17.04.2013 | Երևանի վարչական շրջանների ղեկավարների ունեցվածքը

Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի ցուցակով մասնակցում են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները` բացառությամբ Նուբարաշենի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի:

23:51 16.04.2013 | ԿԲ-ն` ընդդեմ դոլարայնացման

ՀՀ ԿԲ Խորհուրդը կարևորում է վարկային ներդրումների մեջ դրամով վարկերի տեսակարար կշռի ավելացման անհրաժեշտությունը: Դրամով պարտավորությունների դիմաց պարտադիր պահուստավորման դրույքաչափի նվազեցումը կհանգեցնի բանկերի մոտ ՀՀ դրամով ազատ դրամական միջոցների աճին, կնվազեցնի ՀՀ դրամով միջոցների ներգրավման ծախսատարությունը, կբարձրացնի ազգային արժույթով դրամական միջոցների հասանելիությունը:

23:45 16.04.2013 | Զոյա Թադևոսյան. Քաղաքական գործիչը չի աղոթում՝ ժողովրդին թողնելով ոստիկանների հարվածների տակ

Թող իրենք մտածեն, թե արդեն ինչ խաղ են խաղում, որ դաշտում են հիմա: Էս պահից սկսած իրենք արդեն ճիշտ տեղը որոշել են՝ որտեղ են՝ ընդդիմադիր դաշտո՞ւմ, թե՞ իշխանական: Այդ գնահատականները իշխանական գնահատականներ են

23:42 16.04.2013 | Նռնակի պայթյունի հետևանքով երեք վիրավոր գտնվում են Գյումրու բժշկական կենտրոնում

Վիրավորներն են՝ Հասմիկ Կարապետի Եղիազարյանը և Կարապետ Հովհաննեսի Եղիազարյանը, իսկ նռնակը գցել է Եղիշ Սմբատի Թորոսյանը, ով ևս վիրավորների թվում է:

  • Page 2302 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2297
  • 2298
  • 2299
  • 2300
  • 2301
  • 2302
  • 2303
  • 2304
  • 2305
  • 2306
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը