
Թռչնագրիպի կանխման նպատակով արգելվել է Չինաստանից թռչնամթերքի ներմուծումը Հայաստան

Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի հրամանով՝ ապրիլի 16-ից արգելվել կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթեպալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան: Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, նպատակը Չինաստանում արձանագրված թռչնագրիպի (H7N9) մուտքը Հայաստան կանխելն է:
Ա. Բախչագուլյանի ապրիլի 16-ի հրամանի համաձայն՝ հրամանի գործողությունները չեն տարածվում մինչև 2013-ի ապրիլի 4-ը արտահանված վերը նշված ապրանքների վրա: Հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հ. Մկրտչյանին: