26 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:27 18.04.2013 | Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը:

20:18 18.04.2013 | Հրդեհ Ռուբինյանց փողոցում

Ապրիլի 18-ին, ժամը 18.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա:

19:57 18.04.2013 | Հետախուզվողը հայտնաբերվեց 15 տարի անց

Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սիլվա Օ.-ին, որը 1998 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:

19:43 18.04.2013 | Ոչ բռնի պայքարի պատմական նշանակության դեպքերի քննարկում՝ ՌԱՀՀԿ-ում

Քաղաքացիական ոչ բռնի շարժումների հիմքում ընկած այս գաղափարներն էր արծարծում Չիլիի՝ ոչ բռնի քայլերի միջոցով անհողդողդ թվացող բռնատիրական վարչակարգի թուլացման եւ փոխարինման փորձառության մասին պատմող վավերագրական կինոնկարը, որը ցուցադրվեց միջոցառման ընթացքում՝ դառնալով քննարկման կիզակետը:

19:34 18.04.2013 | Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Ապրիլի 18-ին, ժամը 16.20-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

19:27 18.04.2013 | Ինչո՞ւ է քույրը դիտավորությամբ սպանել եղբորը

Նախկինում դատվածություն չունեցող Տիգրանուհի Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի սեպտեմբերի 12-ին` ժամը 16-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Գր. Նարեկացի X հասցեում գտնվող իր տանը եղբոր` Վիգեն Ա.-ի հետ կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, դանակով երկու անգամ հարվածել է Վիգեն Ա.-ի կրծքավանդակի շրջանում և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

19:16 18.04.2013 | Բելառուսական ինքնաթիռը ներխուժել է Լիտվայի օդային տարածք

Բելառուսի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնթիռը խախտել է Լիտվայի օդային տարածքը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով լիտվական ԱԳՆ-ին։

19:01 18.04.2013 | Արուճի ՍՊԾ կայանը` միակը Կովկասում

Օրերս ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունն իր Արուճ դիտակետում վերագործարկեց GPS հենակետային (ռեֆերենց) կայանը, որը նախկինում գործում էր ՍՊԾ-ի Դավիթաշեն (Երևան) դիտակետում:

18:48 18.04.2013 | Տիգրան Սարգսյանն ընդունել է Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Երևանում անցկացված «Ռուսաստան և Հայաստան. բարեփոխումների դասերը» խորագրով Գայդարյան ընթերցումների կազմակերպիչներին, որն անցկացվել է Եգոր Գայդարի հիմնադրամի, Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտի և Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ:

18:39 18.04.2013 | Ապրիլի 9-ի դեպքերի առնչությամբ ՀՔԾ-ում երկու քրեական գործ է հարուցվել

Ըստ Արմեն Մարտիրոսյանի հաղորդման՝ ինքը ապրիլի 9-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայում «Ժառանգություն» կուսակցության երթի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի է ենթարկվել ու ստացել մարմնական վնասվածքներ:

18:38 18.04.2013 | Մեքենան ընկել է ձորը

Ապրիլի 18-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ ավտոմեքենա է ընկել:

18:19 18.04.2013 | Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։

18:08 18.04.2013 | Օրենքի խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացվում են

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կատարել է շրջայցեր, որոնց ընթացքում հայտնաբերել է օրենքի պահանջների խախտմամբ փակցված քարոզչական պաստառներ: Նշված պաստառները վերացվել են: Այս մասին ԿԸՀ-ի ապրիլի 18-ի նիստում՝ ԲՀԿ-ի դիմումի քննարկման ժամանակ, հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ վստահեցնելով, որ մինչև նախընտրական քարոզչության ավարտը ԿԸՀ-ի շրջայցերը կլինեն պարբերական:

17:59 18.04.2013 | Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարպի գյուղը սարսափի մեջ պահած տղամարդուն

Ոստիկանները նրան կասկածում են արդեն տևական ժամանակ Արագածոտնի մարզի Կարպի գյուղը «դիվադադար անելու» և ողջ գյուղը սարսափի մեջ պահելու համար:

17:53 18.04.2013 | 80 միլիոն դրամ՝ ՏՏ ոլորտի խթանման համար

ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2013 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը. ծրագրի համար ՀՀ պետբյուջեում նախատեսված է 80 մլն դրամ, որով Հայաստանի ՏՏ ոլորտը ներկայացվելու և խթանվելու է Հայաստանում և արտերկրում, անցկացվելու է հետազոտություն, հասարակական իրազեկում. երկրորդ ուղղությունը միջազգային համագործակցությունն է, որի նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը. համատեղ ծրագրեր կիրականացվեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են «Ինթելը», «Սիսկոն», «Նեյշնլ ինսթրումենթսը», «Նոկիան» և այլ վերազգային ընկերությունները:

17:03 18.04.2013 | Հրդեհ Ճամբարակում

Ապրիլի 18-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 11 տան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:

16:55 18.04.2013 | Գագիկ Շամշյանը ընդհանուր բուժզննման է ենթարկվում

Լուսանկարիչ Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը լավ է, իսկ բժիշկները վստահեցնում են, որ ֆոտոլրագրողի առողջությանը վտանգ չի սպառնում:

16:41 18.04.2013 | Իրանի երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում

Ապրիլի 18-ին, ժամը 15.14-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

16:29 18.04.2013 | Ոստիկանությունը հիմա էլ ԶԼՄ-ներին է կոչ անում սթափվել

«Ոստիկանության վերաբերյալ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու լավագույն միջոցը նույն ոստիկանությանը դիմելն է: Եվ մեր պարզաբանումները տրվում են անհապաղ ու լիարժեք: Բայց, ըստ երևույթին, հիշյալ լրատվամիջոցներն առաջնորդվում են միայն իրենց հայտնի տրամաբանությամբ ու նկատառումներով: Սթափվե՛ք»:

16:12 18.04.2013 | Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված՝ նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված, ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

16:04 18.04.2013 | Գագիկ Շամշյանը հոսանքահարվել է (լուսանկարներ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Պռոշյան գյուղի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ի պաշտպանություն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ և Արտակ Պետրոսյանների:

16:02 18.04.2013 | ՎՏԲ-Հայաստան Բանկը նախաձեռնել է քրեական գործի հարուցում

ՎՏԲ-Հայաստան Բանկի իրականացրած ստուգումների արդյունքոմ պարզվել է, որ Ավետիս Կապուտիկյանը, որը վաճառում է համակարգչային տեխնիկա ք. Երևան Գարեգին Նժդեհ 12 հասցեում և համագործակցում է Բանկի հետ, խախտել է բանկի հետ կնքված համապատասխան պայմանագիրը, և, հնարավոր է, ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ:

15:45 18.04.2013 | Հավանություն է տրվել ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2012 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 23-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, որոնց հիման վրա հաշվետվությունը կլրամշակվի։

15:40 18.04.2013 | Դոլարը զիջում է դիրքերը

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 18-ին, արտարժութային գործարքներ չեն իրականացվել։ Դոլարն առաջարկվել է 416.7 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 416.25 դրամը։

15:33 18.04.2013 | «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

2013թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահության ընդլայնված նիստը` քննարկելու Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում հայրենակցական միության դիրքորոշման հստակեցման և կազմակերպության բազմահազար անդամներին ու համակիրներին այդ մասին իրազեկելու հարցերը:

15:14 18.04.2013 | Ցմահ ազատազրկվածները կկարողանան տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկներ

ՀՀ կառավարությունն այսօր քննության է առել Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին տալ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն։ Կառավարության եզրակացության համաձայն նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի։

14:46 18.04.2013 | Նախարարները մինչ օրս խորամանկե՞լ են

«Ինչո՞ւ է կարևոր տիպաբանությունը, որովհետև դրա վրա շատ հաճախ խաբեություն է կատարվում. ասում են, որ այսինչ շտրիխը փոխվեց, դրա համար էլ գինը բարձրացավ, հիմա այդպիսի խորամանկություն այլևս թույլ չենք տալու։ Հսկողությունն էլ լինելու է նախարարների կողմից. գինը պետք է լինի ավելի ցածր, քան այն գինն է, որ մենք այսօր հաստատում ենք»,- ասել է Տիգրան Սարգսյանը

14:39 18.04.2013 | Բերման են ենթարկել՝ սեփական երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար

Ապրիլի 17-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Արին Բերդի 3-րդ փակուղու թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Դերենիկ Մ.-ն, որը ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի մեղադրանքով (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը):

14:20 18.04.2013 | Մահացու պատահար Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Ապրիլի 17-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «DAF» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշենի մաքսատնից Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:

14:15 18.04.2013 | Վազգեն Խաչիկյանի գործով նիստը հետաձգվեց փաստաբանի պատճառով

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև մայիսի 16-ը: Հետաձգման պատճառը ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի պաշտպան Արա Զաքարյանի ուշացումն էր:

  • Page 2299 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2294
  • 2295
  • 2296
  • 2297
  • 2298
  • 2299
  • 2300
  • 2301
  • 2302
  • 2303
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը