
Արեգ Գևորգյան. Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանի նկատմամբ գործադրվել է բռնի ուժ

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը քիչ առաջ ֆեյսնուքյան իր էջում գրել է, թե այսօր Ավանում «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները գործնականում ցուցադրել են «Ավելի լավ Երևան» կարգախոսի ողջ էությունը:
«Տեղի թաղային հեղինակությունների և այսպես կոչված շենքի լիազորի կողմից խոչընդոտվել է դռնեդուռ քարոզչություն իրականացնող Կոնգրեսի երիտասարդների օրինական աշխատանքը: Ակտիվիստ Գուրգեն Ասատրյանի նկատմամբ գործադրվել է բռնի ուժ, իսկ նրա ձեռքին եղած քարոզչանյութերը պատռվել են: Մենք արդեն դիմել ենք ոստիկանություն և հետևելու ենք, որպեսզի հացագործները պատժվեն:
Սա իշխանությունը բռնազավթողների նորմալ գործելաոճն է: Նրանք մշտապես խուսափել են առողջ մրցակցությունից, սակայն, միևնույն ժամանակ, այսպիսի երևույթների չի կարելի անարձագանք թողնել: Գիտեմ, որ մոտակա օրերին ձեզնից շատերն են ընգրկված լինելու ընտրական պրոցեսներում: Ուստի ուզում եմ տեղյակ պահել, որ Հայ Ազգային Կոնգրեսը ստեղծել է նմանատիպ խնդիրներով զբաղվող արագ արձագանքման խումբ: Կոչ եմ անում, բոլորին, ովքեր կհանդիպեն նմանատիպ խոչընդոտների կամ ականատեսը կլինեն ընտրակեղծարարների ապօրինի գործունեությանը անպայման տեղյակ պահել ֆեյսբուքի միջոցով կամ զանգահարել 520974 հեռախոսահամարով:
Հանրապետականների ամենթողության դեմ ավելի արդյունավետ է միասնական դիմադրությունը…»,- գրել է Արեգ Գևորգյանը: