Բաժիններ՝

Հին կիսաճտքավոր կոշիկները վերցնելու համար մայորը ապտակել է շարքայինին

ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, մայոր Գագիկ Սուլյանը մեղադրվում է շարքային Միշա Նահապետյանի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելու մեջ:

Ըստ Սուլյանին առաջադրված մեղադրանքի՝ 2013թ. հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, զորամասի հրաձգային գումարտակի 2-րդ վաշտի զորանոցի միջանցքում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողներին նոր կիսաճտքավոր կոշիկներ տրամադրելու ժամանակ Գ. Սուլյանը նկատել է, որ նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի գնդացրորդ, շարքային Միշա Նահապետյանը շարքից դուրս է եկել և ցանկացել աննկատ վերցնել զինծառայողների հին կիսաճտքավոր կոշիկներից մեկ զույգ:

Մայորին բարկացրել է շարքայինի արարքը, հայհոյել ու ապտակել է շարքայինին, ինչ համար Գագիկ Սուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2 մասով՝ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը կքննի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս