Վվարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Համլետ Ս.-ի և Ելենա Ղ.-ի: Համլետ Ս.ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 31.01.2013թ.` ժամը 10:15-ի սահմաններում, վիճաբանել է որդու նախկին կնոջ` Ելենա Ղ.-ի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածել է վերջինիս:
Հայտնի երգիչ Ռոբի Ուիլյամսը սկսել է լրջորեն մտածել իր մահվան մասին և պլանավորում է իր թաղման արարողությունը:
Ռուս միլիոնատեր, «Chelsea» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը 7-րդ անգամ հայր է դարձել: Միլիոնատերը դուստր է ունեցել: Երեխայի մայրը դիզայներ Դարյա Ժուկովան է:
Դետալների թվում նշվում է 1.5 դյույմանի էկրանը: Հայտնի է նաև, որ Microsoft-ի ներկայացուցիչներն այդ ծրագիրը քննարկելու նպատակով հանդիպել են արտադրողների հետ:
Որոշներն այդ տեսակետը համարել են չափազանց լավատեսական, իսկ մյուսներն էլ՝ հիմարություն, քանի որ աշխարհում կա մեկ միլիարդ մարդ, որոնք բավարար ուտելիք անգամ չունեն:
Հայաստանի «Դիլիջան» միջազգային դպրոցում երեխաների մոտ 70 տոկոսն անվճար կրթություն կստանա, քանի որ դա ոչ թե կոմերցիոն, այլ բարեգործական նախագիծ է։ Այս մասին ասել է «Տրոյկա Դիալոգի» նախկին ղեկավար, Sberbank SIB-ի համաղեկավար, «Դիլիջան» միջազգային դպրոց նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը՝ Ведомости-ին տված հարցազրույցում:
Կյանքը ցույց է տալիս, որ նման «քաղաքական», իսկ տվյալ պարագայում նաև՝ քրեական մակաբույծերը բավականին արագ վերանում են ասպարեզից:
Այս տարվա ընթացքում ՀՀ ճանապարհները կհամալրվեն ևս 50 արագաչափ սարքերով, իսկ տեսանկարահանող սարքեր կտեղադրվեն Երևանի 30 խաչմերուկներում: Այս տեղեկությունը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեn են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից:
Ամերիկյան դոլարի միջին բորսայական փոխարժեքը դրամի նկատմամբ այսօր չի փոխվել։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ ապրիլի 15-ին, դոլարի փոխարժեքը կազմել է 417 դրամ։
Մուրմանսկում անհայտ անձը սպանել է հայ գործարար Վարդան Սարգսյանին, երբ նա դուրս էր գալիս տանից: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի կայքը, վերջինիս վրա կրակել են երկու անգամ հենց շքամուտքի դիմաց:
«Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն ընդդեմ «Միլանո» խանութի սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի գործով ապրիլի 18-ի դատական նիստում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, կհրապարակի իր դեմ պատասխանող կողմի ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը:
Նշենք, որ մինչ դատավարությունը սկսվելը և ամբողջ դատավարության ընթացքում, դատարանի առջև հավաքված ակտիվիստներ բղավում էին՛«մենք բոլորս Եղիա ենք»:
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արցախում իրականացվող կենսաթոշակային բարեփոխումների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն:
Եվրոյի գոտում փետրվարին ներմուծման ծավալները նվազել են, իսկ արտահանումն աճել է, ինչը նշանակում է, որ ներքին պահանջարկը շարունակում է թույլ մնալ՝ ինչպես սպառողների, այնպես էլ բիզնեսի կողմից։
Ապրիլի 13-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի 1-ին մուտքի նկուղից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը ապրիլի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Օրերս Լոս Անջելեսում անցկացվեց «MTV Movie Awards» մրցանակաբաշխությունը: Ինչպես գրում է eg.ru կայքը, մրցանակաբաշխության արարողության ընթացքում շատ աստղեր են փայլել:
«Այս պայմաններում ընդդիմության պայքարն ընդդեմ իշխանության հիշեցնում է պարսատիկավորի կռիվ մանրէաբանական զենք ունեցող հակառակորդի դեմ, և խնդիրն անգամ զինատեսակների արդյունավետության ահռելի տարբերությունը չէ, այլ իրականության համակարգային ընկալման ու գնահատման անհամարժեքությունը…»
Ապրիլի 14-ին, ժամը 00.05-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 31-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Անդրանիկ Հովհաննիսյանին, որը տեղում մահացել է:
Այսօր` ապրիլի 15-ին, Երևանի քաղաքապետարանում հանդիպում է տեղի ունեցել 33-րդ թաղամասի (Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետություն եւ Ֆիրդուս փողոցների հատման հատվածում) իրացման գոտու բնակիչների ներկայացուցիչների և տարածքը կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության ներկայացուցիչների միջև:
Ժամը 17:30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «CBS» բենզալցակայանի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Գևորգ Եսայանի վարած «ВАЗ 21-06» մակնիշի՝ 70 SS 006 և Երևանի բնակիչ 32-ամյա Էդգար Պետրոսյանի վարած «Toyota Corolla» մակնիշի՝ 27 SL 442 համարանիշի ավտոմեքենաները:
ՀՀ Ոստիկանության պետի հրամանով՝ Ոստիկանության Քրեական Հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ:
Ապրիլի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:
Երեկ` ապրիլի 15-ին, Անգլիայի Նյուքասլ քաղաքում տեղի են ունեցել բախումներ տեղի ոստիկանության և ֆուտբոլային երկրպագուների միջև, երբ վերջիններիս սիրելի ակումբը` «Նյուքասլ Յունայթեդը», Անգլիայի ֆուտբոլի առաջնության շրջանակներում սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտություն է կրել Սանդերլենդից:
«Ամեն մարդ, որ խոսում է, թող իր մասին առաջինը մտածի, հայելու մեջ նայի իրեն»:
Ապրիլի 15-ին, ժամը 16.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30ա շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում :
Բացի Տարոն Մարգարյանից՝ որևէ այլ պոտենցիալ քաղաքապետացու այդպես էլ չնշմարվեց:
Բնապահպանական պետական տեսչության կողմից 08.04-13.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 980.0 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 260.0 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սարքը պատրաստվել է 9 շաբաթվա ընթացքում: Այն պատրաստված է սև և սպիտակ ադամանդներով, ոսկով և շափյուղայով (սապֆիր):
«Ուժ են կիրառել որդուս նկատմամբ, պառկացրել են հատակին, էլեկտրաշոկով չորս անգամ փորձել են ուշաթափ անել»: