Բաժիններ՝

Կոնգրեսաքանդության գործընթաց է սկսվել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀԱԿ խմբակցությունում 7 պատգամավորից իրականում 5-ն են մնացել խմբակցության կազմում: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ խմբակցության անդամներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը տևական ժամանակ է՝ բոյկոտում են ԱԺ ՀԱԿ խմբակցության ամեն հինգշաբթի անցկացվող նիստերը: Ասել է թե՝ համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավորներն իրենց օրենսդրական գործունեությունը չեն համաձայնեցնում խմբակցության հետ: Նրանք ընդհանրապես ՀԱԿ-ի հետ հարաբերությունները սառեցրել են:

Թե ինչով է պայմանավորված այս իրողությունը, «Ժողովուրդին» երեկ չհաջողվեց պարզել ո՛չ Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ Հրանտ Բագրատյանից:

Հավելենք, որ «Հայ ազգային կոնգրեսի անվան շուրջ «պատերազմ» է սկսվել: «Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման քաղխորհրդի» անունից երեկ հայտարարություն է տարածվել, որում կոչ է արվում ՀԱԿ-ից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ ՀԱԿ՝ «նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար»: Հայտարարության հեղինակը ՀԱԿ-ից դժգոհ հատվածն է: Իսկ նորաստեղծ ՀԱԿ կուսակցությունն էլ «դիմադրում» է, թե ՀԱԿ-ն իրենք են և ԱԺ-ում ներկայացված խմբակցությունը: Մյուսները ՀԱԿ-ի անունն օգտագործելու իրավունք չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս