Պարզվել է, որ ամենամեծ պահանջարկը վայելում են … գրքերը:
Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկին զենքի արտադրության ամերիկյան «ArmaLite» ընկերությանը կոչ է արել ետ կանչել իր գովազդը, որտեղ Միքելանջելոյի հանրահայտ գլուխգործոցի` «Դավիդ»-ի ձեռքին զենք է հայտնվել:
51-ամյա տղամարդը Երևանի շենքերից մեկի բակում տեղադրված զրուցարանում թղթախաղի սխալ խաղալու պատճառով վիճաբանել է 77-ամյա տղամարդու հետ, որի ընթացքում քաշքշել և հրել է նրան, ինչի արդյունքում 77-ամյա տղմամարդը վայր է ընկել և գլուխը հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին՝ ստանալով գանգուղեղային փակ վնասվածք և գիտակցության չգալով՝ մահացել է:
Վիզան ինքնուրույն ստանալու համար անհրաժեշտ է երաշխավոր՝ անհատ կամ կազմակերպություն: Հենց նա պետք է հավաքի հիմնական փաստաթղթերը՝ հրավերքի պատճառները ներկայացնող նամակ, բնակության վայրը հաստատող փաստաթուղթ, համատեղ լուսանկար, միջազգային հեռախոսազանգերի մասին տեղեկանք, ինչպես նաև էլեկտրոնային նամակագրությունը: Այս ողջ պրոցեսը պահանջում է նվազագույնը 2 շաբաթ:
Խոշոր հանդարտ աչքերով Մարիամը դանդաղորեն ժպտում է՝ վեր հանելով խոշտանգումներից չարչրկված մաշկի հետևում թաքնված բնավորությունը: «Ինձ փրկեց կյանքի հանդեպ ունեցած սերը,- «Մեդիալաբին» ասում է Մարիամ Գևորգյանը,-իսկ այժմ ձգտում եմ առաջ նայել` մտածելով, որ ամեն ինչ էլ մարդու համար է»:
Գյումրիում գտնվող ձեռնարկությունն արդեն 40 տարի ռուսական(նախկինում խորհրդային) սուզանավերի համար աղաչափ է թողարկում: ԽՍՀՄ փլուզումից հետո մի շարք լաբորատոր սարքավորումներ այլեւս չեն թողարկվում:
Մշակույթի նախարարությունում այսօր քննարկվել է «Գառնի» արգելոցի տարածքում, տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու հարցը, եւ նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը հայտարարել է սրճարան կառուցելու մտքից հրաժարվելու մասին:
Վարկային բարձր տոկոսադրույքները տնտեսագետ Սամվել Ավագյանը պայմանավորում է մի քանի հանգամանքներով։ «Առաջինը դա ֆինանսական ռեսուրսների պակասն է: Երկրորդը Հայաստանի տնտեսական միջավայրի բարձր ռիսկայնությունն է»:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայ աղջիկներին եւ կանանց մարտի 8-ի կապակցությամբ ցանկանում է մայրանալ:
Երգիչ Նարեկ Մակարյանը նոր երգ է ներկայացրել: «Քո սիրո համար» հանրահայտ ստեղծագործությունը՝ նոր գործիքավորմամբ և յուրովի կատարմամբ, իմ կարծիքով, լավագույն նվերն էր կանանց տոնի առթիվ»,- նշել է Նարեկը:
Ծրագրի հիմնական նպատակներն են` աջակցել աղքատության կրճատմանը, գնաճի կայունությանը, հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնմանը, հակազդել տնտեսական գործունեության հետընթացին:
Ղրիմցիների հետ մենք կունենանք ընդհանուր հանրաքվե, սակայն դրանից հետո Ռուսաստանի կազմում կընդգրկվի երկու սուբյեկտ` Սեւաստոպոլն առանձին եւ Ղրիմն առանձին:
Մարտի 7-ին, Երեւանում տեղի է ունեցել Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնություն 5-րդ տուրը:
Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ մարտի 8-ին, կանանց միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ, համերգը վարող Հրանտ Թոխատյանը առաջին տիկնոջից վերցրել է հեռախոսահամարն ու հենց բեմից զանգահարել Սերժ Սարգսյանին:
«Սահմանահատման հանգամանքները առայժմ ճշտվում են, լրացուցիչ ոչինչ ասել չեմ կարող այս պահի դրությամբ»,- այսօր «Ազատության» հետ զրույցում նշել է Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:
Մարտի 9-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 10-ին երեկոյան ժամերին, 11-13-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Նախագահական «Ալ Իթթիյադիա» նստավայրում հատուկ գործողություններ են իրականացվում, տեղում աշխատում են սակրավորները:
Տուն ինտերնատի շահառու Հրանուշ Ավագյանը 40 տարի աշխատել է որպես մանկավարժ: Այսօրվա նման հիշում է, թե ինչպես էին աշակերտներն իրեն շնորհավորում և բացիկներ նվիրում:
Ես կարծում եմ, որ պետք չէ արտաքին նմանություն փնտրել, պետք չէ մտնել նրանց անձնական կյանքի մեջ, փորփրել և այնտեղ կեղտ գտնել: Ինձ համար էական է մի քանի փաստ. երկուսն էլ հաջողակ, կայացած քաղաքական գործիչներ են, երկուսն էլ հայրենասեր մարդիկ են, երկուսն էլ մտահոգ են իրենց երկրի և ժողովրդի ճակատագրով, նրանք երկուսն էլ պատրաստ են համագործակցության և բարեփոխումների, իսկ այդ նմանություններն ակնհայտ են:
31-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պատահական հանդիպել է իրեն նախկինում անծանոթ` մտավոր հետամնաց մի աղջկա։ Վերջինս հայտնելով, որ կորել է, խնդրել է օգնել իրեն և զանգահարել եղբորը ու հայտնել իր գտնվելու վայրը։ Սակայն երիտասարդը, ըստ առաջադրված մեղադրանքի, օգտվելով աղջկա առկա վիճակից, խաբեությամբ նրան երթուղային տաքսիով տարել է այգի:
Շիրակի մարզի ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Գյումրու հաշվառման քննչական բաժանմունքում արձանագրվել է գողություն: Ըստ տեղեկությունների՝ կոտրել են բաժանմունքի ապակիները եւ գողություն կատարել: ԳԱԼԱ-ի տեղեկությունները հաստատել են նաեւ Շիրակի մարզի դատախազությունից: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 7-ին:
Մ-12 միջպետական ավտոճանապարհի 27 կմ-ի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 30 ՍՍ 236 և «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 735 LS 62 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են ԼՂՀ Բերձոր քաղաքի բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորները տեղում ստացել են առաջին բուժօգնություն:
«Եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները, մենք ստիպված կլինենք այլ աղբյուրներ հայթայթել, ասենք՝ վառելափայտ: Ի վերջո, մենք կարող ենք նաև առանց ջեռուցման մնալ, ի վերջո, դրսում արդեն գարուն է»:
Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, ով ունի հոգեկան խնդիրներ, ս/թ հունվարի 28-ին, մոլորվելով հայ-ադրբեջանական սահմանին, հայտնվել էր Ադրբեջանում, որտեղ արժանացել էր խոշտանգումների և վնասվածքներով վերադարձվել Հայաստան:
Հայաստանի դեպքն առանձնապես տարբեր չէր դրանից։ Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը վերահաստատում է Հայաստանի՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը միանալու ընտրության անխուսափելիությունը և տարբեր այն գործոնները, որոնք նժարը թեքում էին Հայաստանի՝ դեպի հյուսիս գնալու որոշման կողմ՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումով։
Մարտի 8-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները արգելափակվել են Երևանի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի վերելակում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մենկել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային:
Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը:
Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար:
Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունն ու արժանի եք ամենաբարձր գնահատականի: Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, մեր ձեռքբերումների, մեր երկրի շենացման ու բարգավաճման գործում: