«Մենք առաջին օրը երեխուն տեսել ենք ադրբեջանական կանալներով. մեզ մոտ բռնում է, երկրորդ օրը մինչեւ կեսօր էլ ցույց տվեցին ու վերջ, էլ ձեն չկա: Շատ հնարավոր է, որ եկել են վախացրել, թե կկրակենք ու տարել են, ինչ է որ՝ մի երկու հարյուր մետր էլ չկա իրանց ամառանոցից մինչեւ Ադրբեջան»:
Կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ներս՝ ասելով, որ այստեղ հանդիպում չկա, դահլիճն ազատ է, ծառայողական մեքենաներ չեն մտել, եւ ընդհանրապես ներս կարող են մտնել միայն կոնյակի հարցերով
Մարտի 11-ին, ժամը 15.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղ գազալցակայանում այրվում է ավտոմեքենա:
Մարտի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Տ.-ին:
«Արթիկ»- քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանը ինքնախեղում է կատարել՝ թելով կարել է աչքերն ու հացադուլ է հայտարարել:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:
Մարտի 11-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Պատւիրակութեան անդամները նախ այցելեցին որմանկարներով զարդարւած, 350-ամեայ վաղեմութիւն ունեցող Ս. Ամենափրկչեան վանքի «Ս. Յովսէփ Արեմաթացի» եկեղեցի, որտեղ Վանքի «Կոմիտաս» երգչախումբը խմբավարութեամբ պրն. Արմէն Ամիրխանեանի հանդէս եկաւ ս. Պատարագից «Մարմին տէրունական», «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ»եւ «Սուրբ, սուրբ» երգերով եւ իր ելոյթն աւարտեց «Կիլիկիա» երգով։
Մարտի 11-ին, ժամը 13.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան 33 հասցեում առկա է քարաթափման վտանգ:
Մարտի 11-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա անհավասարակշիռ վիճակում գտնվող երիտասարդը փորձում է ինքնասպան լինել:
Ադրբեջանի իշխանություններն առայժմ թույլ չեն տալիս Կարմիր խաչի ներկյացուցիչներին հանդիպել Արսեն Խոջոյանին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Զառա Ամատունին, ադրբեջանական կողմը որևէ հստակ պատճառաբանություն այս արգելքի վերաբերյալ չի նշում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Միայն կարող եմ ողջունել նման մոտեցումը, որ Ազգային ժողովում ներկայացված չորս ուժեր կարողանում են համատեղ օրակարգ ձևավորել և համախմբված պայքարել այս բռնապետության դեմ:
ՀՀ ազգային վիսակագոսկսա ծառայության երեկ հրապարակած տվյալների համաձայն, այս հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում խոշա՝ եղջերավոր անասունների գլխաքանակը կազմ ել է 677 հազար 584, ինչն 2.5 տոկոսով է գերազանցում անցած տարվա նույն ցուցանիշը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում հետաքրքիր դրվագներ կան։
ՀՀ ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնելու մարզային ոստիկանության վարչական շենքում, որին ներկա են լինելու ոստիկանության մարզային վարչության պետը, տեղակալները, քննչական բաժնի պետը, տարածքային բաժինների և ստորաբաժանումների սպայական կազմը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս կմեկնի Մոսկվա: Լուրեր կան, որ հանդիպելու է ՌԴ նախագահին: «Ժողովուրդը» Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից փորձել է պարզել լուրի իսկությունը:
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին. ժամը։ 14:00-ին Ազատության հրապարակում կազմակերպում է հանրահավաք-երթ։ Ինչպես նշված է նախաձեռնության հայտարարության մեջ. ակցիայի նպատակն է պետական մարմիններին ցույց տալ նախաձեռնության համախմբվածաթյունն ու վճռականությունը, ՍԴ-ից պահանջեյ հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող կետերը։
«Այս պահին ՀՀ-ում կա առնվազն 15 քաղբանտարկյալ։ Նրանք իրենց կյանքը անմնացորդ նվիրել են իրենց հայրենիքին։ Նրանք դուրս եկան փողոց մեր բոլորիս ազատ ապրելու իրավունքի համար։ Մենք բոլորս պետք է սատարենք նրանց և պայքարենք իրենց ազատության համար»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի բժշկական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի հանձնման արարողությունը: Ընդհանուր առմամբ, մրցույթի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում է ստացել 780 ուսանող: Նրանցից մի քանիսին կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը:
«Դա աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է ինտենսիվ ձևով, և երբ պայմանները ստեղծված լինեն, կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում եռանախագահների հետ»:
ՀՀԿ վերջին ԳՄ-ներից մեկում Սերժ Սարգսյանն ասել է, որ մինչև մայիս` ՀՀԿ համագումար, պետք է հիմնականում վերանայել ՀՀԿ տեղական ղեկավար կառույցների ՕԳԳ-ն և, եթե անհրաժեշտություն կա, փոխել կառույցների ղեկավարներին` ուժեղացնել այդ կառույցները:
Պարզվում է, որ ԱԺ-ում բոլորն են սիրում բիզնեսով զբաղվել, մանավանդ` երիտասարդները: «Յանգ-բիզնեսմեն» է ոչ միայն Հովիկ Աբրահամյանի որդի Արգամը, այլև Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանը` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար, առայսօր Սերժ Սարգսյանի «լյուբիմչիկ» Դավիթ Լոքյանի որդին:
Չնայած ԲՀԿ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը պնդել էր, որ մտադիր չէ մանդատը վայր դնել, այնուհանդերձ, Ծառուկյանը կանչել է համամասնական ցուցակի այն ներկայացուցչին, ով հաջորդն է ցուցակում, ու առաջարկել հրաժարականի դիմում գրել:
Կիրակի օրը Հայաստանի 40 համայնքներում տեղի ունեցած գյուղապետական ընտրությունները կրկնել են նախորդ ՏԻՄ ընտրությունների տխուր ռեկորդները՝ խախտումներ, ոստիկանության անգործություն, ՀՀԿ-ի գերակայություն։ Միայն 2 համայնքում է, որ գործող ՀՀԿ-ական գյուղապետերը պարտվել են։
Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել:
Երևանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ Մուշեղ Խաչատրյանը գինեսի ռեկորդ է սահմանել` վարելով ամենաբարձր միակնանի հեծանիվ: Այժմ նա պատրաստվում է երկրորդ ռեկորդին։
Մարտի 10-ին, ժամը 21.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղում` տան տանիքում, հայտնաբերվել է դիակ, որի իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 11-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Ռոս Օյլ» բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է բենզինի լցավորման սարքին, կա տուժած և առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Թալինի, Սպիտակի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեղում է անձրև: