Բաժիններ՝

Վիզայի հարցով ամենաժլատ 5 երկրների ցանկը

facte.ru կայքը կազմել է այն 5 երկրների ցանկը, ուր մեկնելու համար տուրիստական վիզա ստանալը շատ դժվար գործընթաց է:

1. Բութան: Սովորաբար որևէ երկիր մեկնելու համար մարդիկ ստանում են վիզա՝ դիմելով իրենց երկրում այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությանը: Բութան մեկնելու համար, սակայն, գործում է այլ կարգ: Դիմելով տվյալ երկրի դիվանագիտական ներկայացուցչությանը՝ տվյալ անձը կարող է ստանալ միայն նախնական թույլտվություն: Վիզա ստանալու համար տուրիստական գործակալը պետք է հարցում ուղարկի Բութանում տվյալ անձին ընդունող սուբյեկտին, որն էլ իր հերթին՝ պետք է հաղորդում ներկայացնի Բութանի Արտաքին գործերի նախարարությանը: Միայն դրանից հետո անձը կարող է թույլտվություն ստանալ:

Այդ թույլտվությամբ, եկամուտների մասին տեղեկագրով, լուսանկարներով և հետադարձ տոմսով անհրաժեշտ է դիմել Բութանի քաղաքներից մեկի՝ Պարոյի միգրացիոն մասնագետներին, ովքեր անձնագրում պետք է դրոշմակնիք դնեն: Բութանի ևս մեկ առանձնահատկություն ունի. Պարզվում է՝ ավիատոմս գնելն այստեղ բավական բարդ է ու թանկ. ավիատոմսերը հասանելի են միայն տեղական ավիաընկերությունների կայքերում: Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից Բութան հասնելու համար, օրինակ, անհրաժեշտ է 800 դոլար:

2. Սաուդյան Արաբիա: Այս երկրում հնարավոր չէ ստանալ տուրիստական վիզա: Տեղական իշխանությունները կարծում են, որ եթե ցանկանում եք մասնակցել հաջի արարողությանը, ապա կարող եք ստանալ վիզա ուխտագնացության համար. հենց այնպես երկրում թափառել պետք չէ: Այս երկրում հայտնվելու համար հնարավոր է ստանալ նաև տրանզիտ վիզա, որը հնարավորություն կտա երկրում մնալ 3 օր: Դա ստանալու համար անհրաժեշտ է լրացնել հարցաթերթիկ, որի հարցերից մեկն էլ վերաբերում է կրոնին, անհրաժեշտ է նաև հավաքել որոշակի փաստաթղթեր: Սաուդյան Արաբիա այցելելու համար կան մի շարք սահմանափակումներ: Արգելվում է, օրինակ, երկիր մտցնել անվայել բովանդակությամբ նկարներ:

Կարդացեք նաև

3. Ճապոնիա: Տուրիստական գործակալության միջոցով վիզա ստանալը համեմատաբար հեշտ է: Վիզան ինքնուրույն ստանալու համար անհրաժեշտ է երաշխավոր՝ անհատ կամ կազմակերպություն: Հենց նա պետք է հավաքի հիմնական փաստաթղթերը՝ հրավերքի պատճառները ներկայացնող նամակ, բնակության վայրը հաստատող փաստաթուղթ, համատեղ լուսանկար, միջազգային հեռախոսազանգերի մասին տեղեկանք, ինչպես նաև էլեկտրոնային նամակագրությունը: Այս ողջ պրոցեսը պահանջում է նվազագույնը 2 շաբաթ:

4. Ավստրալիա: Ավստրալիայում հայտնվելու համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել մեկնելուց նվազագույնը 4 շաբաթ առաջ: Նախ անհրաժեշտ է էմիգրացիոն բաժնում լրացնել համապատասխան տեղեկանք, վճարել սահմանված գումարը, բոլոր փաստաթղթերն ուղարկել համապատասխան մարմիններին: Ծննդյան, ամուսնության և ամուսնալուծության վկայականները պետք է թարգմանված լինեն անգլերենով, ինչպես նաև հաստատված լինեն նոտարի կողմից: Վիզայի ինքնուրույն ձևակերպումը կարող է արժենալ մոտավորապես 130 դոլար:

5. Հյուսիսային Կորեա: Այս երկիր մուտք գործել հնարավոր չէ առանց պատրաստի շրջագայության: Ենթադրվում է, որ զբոսաշրջիկը երկրի փողոցներով չպետք է միայնակ քայլի: Վիզայի ձևակերպումը կարող է տևել մոտ 1 ամիս:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս