Մարտի 8-ի ամենապահանջված նվերը` ըստ «Яндекс»-ի
«Яндекс.Деньги» ծառայությունն ուսումնասիրել է տոնական օրերին տղամարդկանց գնումները եւ կազմել է ամենամեծ պահանջարկը վայելող նվերների վարկանիշային ցուցակը: Պարզվել է, որ ամենամեծ պահանջարկը վայելում են … գրքերը:
Ըստ ընկերության մասնագետների` դա պարզապես փրկություն է նրանց համար, ովքեր նախապես չեն պատրաստվել տոնին. որոշ համացանցային գրախանութներում շրջանառությունը մարտի 7 –ին ավելանում է 2,5 անգամ, մարտի 8 –ին` 4 անգամ:
Կանանց սիրում են նվիրել նաեւ կինոյի, թատրոնի տոմսեր: Պահանջարկ են վայելում նաեւ ապրանքների եւ ծառայությունների համար սերտիֆիկատները կամ քարտերը:
Բնականաբար, վարկանիշային ցուցակում իրենց կայուն տեղն ունեն ծաղիկները: Ծաղիկների վաճառքը տոնի նախօրեին եւ մարտի 8 –ին ավելանում է 3–10 անգամ: