Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 61.1 մլն ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 5-ին, ժամը 12.55-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վարդան Ս.-ն:
Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000 դրամ:
«Մեղրեցիները միշտ կարողացել են օգտվել Մեղրի գետի ձկնային պաշարներից, իսկ հիմա Մեղրի գետում մի ճիճու անգամ դուք չեք գտնի: Գետում ձկների պոպուլյացիան միշտ նորմալ իրականացվել է, իսկ այսօր հանքարդյունաբերության հետևանքով գետում հայտնված թունավոր նյութերի պատճառով վերացել է գետի կենսաբազմազանությունը, աղտոտվում է բնակիչների ոռոգման ջուրը, ծանր մետաղներով են լցվում մեր այգիները»:
168.am-ի հետ զրույցում օրենքի համահեղինակ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ սոցիալական ցանցերում «ֆեյք» օգտատերերի գրառումները հրապարակելու դաշտը դեռ կարգավորված չէ, և երբեմն մարդիկ չգիտեն՝ ումի՞ց պատասխանատվություն պահանջեն իրենց հասցված վիրավորանքի համար:
Արտաշատ-Երևան, Արարատ-Երևան, Մասիս-Երևան, Վեդի-Երևան, Դվին-Երևան ավտոմոբիլային (միկրոավտոբուսային) երթուղիները շահագործելու համար մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
Օրերս ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Մարգարիտա Մ.-ն հարևանուհու` 1988 թ. ծնված Արմինե Ղ.-ի տնից գողացել է նրա բջջային հեռախոսը:
Հայաստանում «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության 4-րդ փուլի տեխնիկատնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի 2014թ. ապրիլի վերջին:
Ադրբեջանի կողմից գերեվարված ու վնասվածքներով Հայաստանի իշխանություններին վերադարձված «դիվերսանտ», ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի փաստերի ճնշման տակ ձևավորվի կանխավարկած, որ ՀՀ քաղաքացու հետ վատ են վարվել Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող տարածքում:
Մարտի 8-ին առանձին շրջաններում, 10-ին երեկոյան ժամերին, 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Փետրվարի 12-ին, ժամը 15.25-ին, 1987 թ. ծնված Արամ Ծ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դարպասը կոտրելով` մտել են Ալավերդի-Հաղպատ ճանապարհահատվածում գտնվող իր ավտոտնակ և գողացել ավտոպահեստամասեր:
Գյումրու փողոցները շարունակում են խնդիրներ առաջացնել վարորդների և հետիոտների համար: Հրահանգվել է դրանցում առկա ցեխը հավաքել բահերի և տրակտորների օգնությամբ:
2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը:
Եթե անգամ սոցիալական ցանցերում հայտնվում են կեղծ օգտատերեր, ովքեր ձեր կյանքը դժոխքի են ուզում վերածել, իսկ լրատվամիջոցը կամա թե ակամ օգնում է դրան, դա բնավ չի նշանակում, որ դու պետք է ԱԱԾ-ի, ավելի ճիշտ՝ ԿԳԲ-ի գործունեություն պահանջես ԶԼՄ-ներից:
Կրծքագեղձի, ինչպես նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման նպատակով կիրականացվեն սկրինինգային հետազոտություններ։ Երևանում մանկաբարձագինեկոլոգիական մասնագիտացված խորհրդատվություն և անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվեն բոլոր ծննդատներում։
Ծառայության գործունեությանն ի նպաստ օրեր առաջ Արարատյան Հայրապետական թեմը 50 մլն ՀՀ դրամ գումար է հատկացրել, մասնավորապես` 2004-2014 թթ. ընթացքում թեմի տարածքից զորակոչված, սահմանամերձ գոտիներում զոհված զինվորների և Հայոց բանակում երկու և ավելի զինվոր ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Կարծում եմ՝ իրենք տեսան, որ գյուղացիները մի մարդու պես մեր հետ կանգնած են, և եթե իրենք բերետավոր հանեն՝ շատ ավելի լուրջ բախումներ կլինեն, և նրանք չգնացին այդ քայլին
Մարտի 6-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ին:
Պետք չէ հիշեցնել, որ ես վաղուց թքած ունեմ տարբեր պիտակների ու գետնի վրա քաշված գունավոր գծերի ու դրանց կազմակերպիչների վրա՝ եթե դրանք նույնիսկ «օրինական» են, բայց շատ անարդար: Դրա փոխարեն պետք է հիշել, որ այսօր փողոց են դուրս եկել այն երիտասարդները, ովքեր չեն ուզում վաղն իրենք ել փողոցում հայտնվել ընդմիշտ:
Հայաստանն այս տարի հերթական անգամ մեծ շուքով տոնելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Երկու ամսվա ընթացքում կանցկացվեն ավելի քան 400 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներ: Հայաստանում 2014 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը կտրվի ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Պատրիսիա Կաասի հանդիսավոր համերգով, որը կնվիրվի ֆրանսիական երգի լեգենդ Էդիթ Պիաֆի երգացանկին:
Ֆինանսների նախարարության մոտ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության մարտի 7-ի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ ակտիվիստները Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեջքին՝ համազգեստի վրա, փակցրել էին «Դեմ եմ» գրությամբ պիտակ:
Շորթմամբ կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանի դեմ գործով հաջորդ դատական նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրական ճառի հրապարակմամբ:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ՌԱՀՀԿ (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի) հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մարտի 5-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսին:
Մարտի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Էրիկ Խ.-ն և 1993 թ. ծնված Գարիկ Ա.-ն:
«Մենք ունենք ՀՀ նախագահի կոնկրետ հանձնարարությունը, անմիջական ղեկավարությունը և աջակցությունը, որ Սևանա լիճը հիվանդ է, պետք է բուժել, որ Սևանա լիճը իր ռեսուրսներով մեզ օգնել է, եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը»:
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ տեղի ունեցած այսօրվա ակցիայի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված «Դեմ եմ»-ի անդամներին հերթով ազատ են արձակում:
Հիմա շատերը կասեն, որ Արցախն արտաքին թշնամի ունի, մեզ պետք չեն նման ակցիաներ եւ այլն, եւ այլն: Համոզված եմ, որ նման ակցիայի դեպքում հաստատ ոչ հայրենասեր պիտակը կստանան բոլոր մասնակիցներն անխտիր, բայց պիտակավորողներն էլ հոգու խորքում համաձայն կլինեն ակտիվիստների պահանջներին, սակայն չեն համարձակվի պատասխանատվությունն իրենց վրա վերցնել ու ինչ-որ բան անձամբ փոխել:
Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը և ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաև բաց է ցանկացած երկխոսության համար:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան համայնքների ոռոգման համակարգի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր:
Մարտի 7-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի դպրոցին հարակից տարածքում հայտնաբերվել է մոտ 40 սմ երկարության արկանման իր` առանց մարտական գլխիկի: