«Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի եւ համալրումներ լինեն»:
«Այս պահին հստակ է միայն ՕԵԿ դիրքորոշումը, շաբաթ օրը հանդիպելով իր թիմի հետ, Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ՕԵԿ-ն այս պահին ոչ մի մտադրություն չունի իր նախարարություններն ու նախարարներին փոխելու՝ տեղեկացրին մեզ։ Եթե վերջին պահին, ինչ-ինչ զարգացումներից ելնելով, խնդիր չդրվի բարտերային խիստ անհրաժեշտ փոփոխության»:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն պատրաստվում է Գերագույն ժողով անցկացնել»,- գրում է «Ժողովուրդ»-ը:
«Քեֆը քեֆի հետևից են անում: Նրանց մի մասը նախորդ օրը քեֆ անելով, հասել է Դիլիջան, անցել Վրաստան` «Շերատոն» ռեստորանում շարունակել «տոնախմբությունը»` հոտնկայս խմել իրենց ազատագրման, շառից-փորձանքից պրծած լինելու կենացը, ձեռքի հետ էլ «ապագա վարչապետ», «մեր ազիզ ախպեր» Հովիկ Արգամիչի կենացը:
Օրակարգ պիտի ձևավորեն «գլխավորները», և եթե հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ոչ իշխանական ուժերը կրկին նույն սեղանի շուրջը հարցեր քննարկելու հնարավորություն կունենան։
«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, թերևս, կարելի է համարել ամենահարուստ նախարարներից մեկը: Բանն այն է, որ հայտարարագրել է երկու բնակարան, ավտոկանգառ, ավելի քան 8 մլն դրամի բաժնետոմսեր, ինչպես նաև՝ երկու հողամաս»:
«Այս մոդելի զրահապատ մեքենաների գինը սկսվում է 300.000 դոլարից, սակայն, ըստ գյումրեցիների, Բալասանյանը այս «Լեքսուսը» ձեռք է բերել 600.000 դոլարով (գինը կախված է զրահի պաշտպանության մակարդակից)։ Ավելի հետաքրքիր են մեքենան ձեռք բերելու «պատճառները».
Ըստ «Իրատես de facto» թերթի աղբյուրների, Արմեն Աշոտյանը, Սեյրան Օհանյանի վարչապետ դառնալու դեպքում, չի բացառվում, որ դառնա փոխվարչապետ, Հովիկ Աբրահամյանի դեպքում՝ կամ ինքը, կամ Էդուարդ Շարմազանովը կփոխարինեն նրան Աժ խոսնակի պաշտոնում։
«Ժամանակի» տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո կառավարությունում իր թիմի անդամներին հորդորել է չհեռանալ։ Բանն այն է, որ Մաքսային Միության հետ տարբեր մակարդակի բանակցությունները տարվում են արդեն նախկին վարչապետի թիմակիցները համարվող պաշտոնյաների կողմից:
Ըստ հավաստի տեղեկությունների՝ այս հինգշաբթի նախագահական նստավայրում սպասվում է ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպումը Ս. Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվելու է նոր վարչապետի և ազգային համաձայնության կառավարության հարցը։
Քանի որ ոչ ոքի չի հաջողվել վերադառնալ անցյալ` կատարած սխալները շտկելու համար, ուստի AdMe.ru-ն ներկայացնում է, թե ինչ չպետք է մարդն անի իր իսկ անձի նկատմամբ` մեծ սխալներ կյանքում թույլ չտալու համար:
Ես, որպես պատգամավոր, առավել եւս՝ մշակույթի հանձնաժողովի ներկայացուցիչ, կարծում եմ, որ պիտի իրավասու լինեի իմանալու 9 թեկնածուների ծրագրերը:
Ըստ նախնական տեղեկությունների 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բախման արդյունքում ВАЗ 2107-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ապրիլի 7-ին ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը նախաձեռնել էր հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու գնումների բողոքարկման խորհդի աշխատանքներում վերջիններիս մասնակցության և արդյունավետության հարցը:
Գագիկ Ծառուկյանի կողմից որևէ խնդիր չկա` չորս քաղաքական ուժերի առաջնորդների միջև հանդիպման հետ կապված, բայց այս պահին նման տեղեկատվություն դեռ չկա:
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող, նրա ծառայակից Դավիթ Խաչատրյանը, այսօր՝ ապրիլի 7-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում իր նախաքննական ցուցմունքին հակասող ցուցմունք տվեց :
«Եթե ամբողջ մեր մոտեցումներն ընդունվում են, մեր 7 կետերից բխած քաղաքականությունը որդեգրվում է: Դրան համապատասխան վերահսկման հնարավորությունները առաջանում է… Եթե այդ ամեն ինչը երաշխավորվում է, ինչո՞ւ ոչ: Մենք ամեն տեղ էլ պատրաստ ենք մտնել և ստանձնել այդ պարտավորությունը»:
ՌԴ միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` 2013 թվականին 135 հազար մարդ արդեն իսկ ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, իսկ 220 հազարը՝ կեցության իրավունք: Այժմ ՌԴ Պետդումայում քննարկվում է նաև մեկ այլ օրենքի նախագիծ, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիություն դյուրացված ընթացակարգով կարող են ձեռք բերել նաև օտարերկրյա ներդրողները, ռուսական բուհերի ուսանողները և որակավորում ունեցող մասնագետները:
Կողոպուտ խաչմերուկում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը աշխատանքային խորհրդակցության շրջանակում զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում վերականգնվել և ամրացվել է հայտարարությունների 207 ցուցատախտակ:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշանակել է «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին: Մրցույթի արդյունքում՝ այդ պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը, որի անունը մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին ոչինչ չի ասում: Սոցիալական ցանցերում և մասնավոր զրույցներում բոլորը ցանկանում են հասկանալ՝ ո՞վ է նա և ի՞նչ կապ ունի մշակույթի հետ ընդհանրապես:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը հաստատել է այս տեղեկությունը. «Եկան զինյալները, նրանց հանին՝ դրին Թուրքիո տարին»,- նշել է Վազգեն Չափարյանը՝ ավելացնելով, որ դա մեկնաբանվում է որպես նրանց անվտանգության ապահովմանը ուղղված քայլ:
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամներից մեկը, օրեր առաջ անհաջող փորձ անելով հակադարձել «Շիրակ կենտրոնին», հայտարարեց, թե Գյումրիում քիչ թվով անօթևաններ են մնացել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ ամբողջ քաղաքով մեկ սփռված են տասնյակ տնակային ավաններ ու կիսախարխուլ բարձրահարկեր, որտեղ սարսափելի ծանր պայմաններում գոյատևում են հարյուրավոր անօթևան ընտանիքներ։
ԱՄՆ քաղաքացուց տաքսի ավտոմեքենայում դանակի սպառնալիքով գումար են հափշտակել: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարություններում:
Հումանիտար ականազերծման միջազգային տեխնիկական-տեսչական խորհրդատվությունն իրականացնում են Շվեյցարիայի ականազերծման միության մասնագետները, իսկ որակի կառավարումն ու վերահսկումը, ինչպես նաև աշխատանքների վերջնական արդյունքի ընդունումը` ՀԱՓԿ-ը:
Ապրիլի 8-ին, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ռամկավար Ազատական կուսակցությունը շատ բարձր է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը որպես ՀՀ վարչապետ եւ հաստատում է, որ Հայաստանում սկսված մասշտաբային բարեփոխումները սկիզբ առան միայն վերջինիս կառավարության ժամանակաշրջանում: Այդ բարեփոխումները ազդեցին պետության սոցիալ–տնտեսական իրավիճակի եւ քաղաքական նոր մթնոլորտի ձեւավորման վրա:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն ընդերքի ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:
Այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: