22 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:48 07.04.2014 | Ներկայացվել են քաղաքային տնտեսության որոշ ոլորտների եռամսյակային հաշվետվությունները

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների գործունեության 2014 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները՝ արդեն իսկ կատարված և նախատեսվող աշխատանքների կտրվածքով:

18:28 07.04.2014 | 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում

Մարտի 31-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց.

17:28 07.04.2014 | Տեղի կունենա «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան

Մայիսի 5-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվելու է ցուցադրվել մայիսի 6-ից սկսած: Նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է:

17:20 07.04.2014 | Հանրապետության հրապարակի 3 խաչմերուկների լուսացույցերը կահավորվել են հատուկ ձայնաազդանշանային համակարգերով

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ ապրիլի 10-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով:

17:17 07.04.2014 | Տարոն Մարգարյան. «Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ Երևանը բոլորիս տունն է…»

Համայնքը իրավունք ունի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր աղբը նետում են դրա համար չսահմանված վայրերում, ինչպես նաև սեփական տարածքները անխնամ թողնելու հետևանքով աղբավայրի վերածվելու համար: Մինչ օրս, սակայն, այս մասով նման վարչարարություն չի իրականացվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ թերևս պատճառ է հանդիսացել, որ մեր որոշ համաքաղաքացիներy մայրաքաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերեն:

17:13 07.04.2014 | Նաիրա Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում. Անհապաղ դադարեցնել Թուրքիայի տարածքի տրամադրումը ահաբեկչական ուժերի կողմից օգտագործման համար

Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:

16:40 07.04.2014 | Րաֆֆի Հովհաննիսյան. Մայրությունն՝ այն էլ հայոց աշխարհի, ամենանվիրական առաքելությունն է

Սիրելի հայրենակիցներ` ձեզ շնորհավորելու հետ մեկտեղ, մաղթում եմ այն հեռանկարն ու գիտակցությունը, որ ձեր դիմաց կանգնած տղամարդիկ էապես կգնահատեն, կհարգեն ու կսիրեն ձեզ՝ Աստծու տված ամեն օր:

16:34 07.04.2014 | Մի քանի վայրկյան տեւեց, տեսա՝ Հրաչոն ընկած ա, Լյուքսի գլխից արյուն էր գնում. Դավիթը հուզվեց ցուցմունք տալիս. news.am

Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի վրա նշան է բռնել կատակով, որ վախեցնի, իսկ կրակոցը պատահմամբ է եղել։ Այս մասին բանակում սպանված շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանն ասաց այսօր՝ ապրիլի 7-ին, դատարանում առաջին անգամ ցուցմունք տալիս։

16:22 07.04.2014 | Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը համալրվել է աննախադեպ, Հայաստանում միակ՝ աչքի առաջնային հատվածի` Visante OCT 1000 (Zeiss) ակնային կոհերենտ շերտագրով

Առաջին ախտորոշիչ սարքավորումն է, որ թույլ է տալիս ստանալ աչքի առաջնային հատվածի՝ բարձր ճշգրտությամբ, մանրագույն մանրամասներով լայնակի կտրվածք` առանց անզգայացման և բարդ իմերսիոն սարքավորման կիրառման:

16:14 07.04.2014 | Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակել է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:

16:10 07.04.2014 | Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության եվ գեղեցկության տոնի առթիվ

Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:

16:03 07.04.2014 | Դժբախտ պատահար. Ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում զոհվել է

Պարզվել է, որ նախնական տվյալներով ապրիլի 6-ին ժամը 23.30-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի 75PO777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչից վարորդ՝ 1979թ. ծնված Կ. Ս.-ն տեղում զոհվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

16:01 07.04.2014 | Աբովյանում «Ռենո» մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել. news.am

Աբովյան քաղաքում, ապրիլի 6-ին, «Հակատուբերկուլյոզային» դիսպանսերի մոտ կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել:

15:47 07.04.2014 | Գալուստ Սահակյան․ «Հովիկ Աբրահամյանը ընդունելի է բոլորի համար». «Ազատություն»

Ես կարծում եմ, էդ առումով, պրոֆեսիոնալ է: Համենայն դեպս, մենք ուզում ենք, որպեսզի առաջիկայում ով կլինի վարչապետ՝ հնարավորինս կարողանա աշխատել բոլորի հետ և շարունակի էն գործընթացները, որը այսօր տեղի են ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ

15:35 07.04.2014 | Տղամարդը սպառնացել է նախկին ընկերուհու և իր միջև եղած սեռական կապի մասին տեղեկացնել նրա հարազատներին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը` 1989 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, իրենց միջև եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով` 2013 թ. սեպտեմբերից մինչև ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել և ստացել է 250.000 դրամ և 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:

15:31 07.04.2014 | «Դ!ԵՄ ԵՄ»-ը երթ է անցկացնելու

Ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

15:21 07.04.2014 | Ադրբեջանցի ընտանիքը Հայաստանում ապաստան է ստացել. PanARMENIAN.Net

«Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական և տրամադրել ապաստան Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ շեշտել, որ հարցը զուտ ապաստանի` հալածանքներից պաշտպանության մասին է: Այստեղ խոսք չի գնում նրանց բնակարանային տարածքով ապահովելու մասին»,- նշել է նա:

15:09 07.04.2014 | Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրականությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:

15:09 07.04.2014 | Տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել հյուրին

Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ին, Հայանիստ գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, հյուրընկալվել է համագյուղացի Արամ Մ.-ի տանը, միասին ընթրել են, ոգելից խմիչք օգտագործել և այդ ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

14:23 07.04.2014 | Անահիտ Բախշյան. Մի՛ խանգարեք շրջանավարտներին նշելու իրենց ավարտական երեկոն

Խնդրում եմ այդ նպատակի համար ծնողների ներդրումը կաշառքի հետ նույնացվող «դրամահավաք» երևույթի հետ մի՛ համեմատեք:

14:10 07.04.2014 | Ֆլեշմոբի արդյունքում հրապարակի կենտրոնում պատկերվել էր մոր ափերի մեջ գտնվող երկիր մոլորակը

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ մայրաքաղաքի կանանց և աղջիկների համար ինքնատիպ անակնկալ էր պատրաստվել նաև Հանրապետության հրապարակում:

13:49 07.04.2014 | Առևտրի կենտրոնից գողություն կատարած կանայք հայտնվել են ոստիկանությունում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1987 թ. ծնված Գաննա Ս.-ին և 1989 թ. ծնված Արմինե Շ.-ին:

13:45 07.04.2014 | Բողոքի ակցիա նախագահականի դիմաց. ԳԱԼԱ

«Հարսնաքարի» գործով դատարանի կայացրած վճռից դժգոհ մնացած մեղադրյալների հարազատները այսօր բողոքի հերթական ակցիան էին իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Դատապարտվածներից Արման Խաչատրյանի հայրը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է «Արդեն մոտ երկու տարի է՝ հետեւում եմ գործին եւ ստացվել է այնպես, որ թացը չորի հետ վառվել է»:

13:42 07.04.2014 | ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հղած ուղերձը առողջությամբ համաշխարհային օրվա առթիվ

Տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է մահանում մոծակների, ճանճերի, տիզերի և այլ միջատների, ասենք՝ հոդվածավոր բզեզների միջոցով փոխանցվող հիվանդություններից: Այս «փոխանցվող» հիվանդությունները, որոնցից են մալարիան, արևադարձային տենդը, դեղին տենդը, ճապոնական էնցեֆալիտը, Շագասի հիվանդությունը և լեյշմանիոզը, առաջացնում են խրոնիկական հիվանդություններ ու վիթխարի տառապանք պատճառում հարյուր միլիոնավոր մարդկանց:

13:38 07.04.2014 | Սեյրան Օհանյան. «Ցանկացած ոչ ճիշտ տեղեկություն կարող է ազդել ՀՀ և ԼՂՀ կերպարի վրա»

Խոսելով բանակ-հասարակություն, բանակ-զանգվածային լրատվամիջոցներ կապերի մասին՝ Սեյրան Օհանյանը շեշտեց, որ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել բանակը հասարակության համար ավելի թափանցիկ, բաց դարձնելու ուղղությամբ։ «Մենք պարտավոր ենք բանակը բացել մեր հասարակության առջև։ Այդ առումով բավականին հաջողություններ ունենք, այդ քայլերն արվում են ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- ասաց Սեյրան Օհանյանը։

13:35 07.04.2014 | «Նախախորհրդարանի» հայտարարությունը ՀՀ վարչապետի փոփոխության հարցի առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը և այդ պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ ասեկոսեները վերջին օրերի ընթացքում արհեստականորեն վերածվել են հանրապետության թիվ մեկ քաղաքական նորության:

13:33 07.04.2014 | ՀՀ պաշտպանության նախարարի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել են կյանքի ամենադժվար պահերին: Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում:

13:29 07.04.2014 | Բաց նամակ՝ «Արաբկիր» բ/կ-ում մահացած երեխայի գործով

Մեզանից յուրաքանչյուրը ևս ունի հարազատներ և նույնը կարող է պատահել ցանկացածիս հետ՝ լինի բժիշկ, թե ուսուցիչ, վարորդ, թե դատավոր: Եվ համոզված ենք, որ ծնողների դատարան դիմելը և մեղավորների փնտրելը պայմանավորված է նրանց ցանկությամբ, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն… Սակայն, հավատացնում ենք Ձեզ, որ բուժող բժշկին դատելը չի կանխի նման դեպքերը, նաև հակառակ ազդեցությունը կունենա… Դա մենք չենք հորինել, դա է ասում մեզնից զարգացած երկրների փորձը…

13:18 07.04.2014 | «ՀԱԿ-ը համագործակցում է Սերժ Սարգսյանի հետ». Կարապետիչ (տեսանյութ). «Ա1+»

«Վարչապետին հանելը ձիու քայլ էր, եւ ձեռք է տալիս թե Սերժ Սարգսյանին եւ թե քառյակին: Քառյակը վարչապետի հրաժարականը կվերագրի իրեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Տ. Կարապետյանը:

13:12 07.04.2014 | Յոթ կարճ պատասխան Երևանի քաղաքապետին Օմբուդսմենից

Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե Քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականցնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:

  • Page 1653 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1648
  • 1649
  • 1650
  • 1651
  • 1652
  • 1653
  • 1654
  • 1655
  • 1656
  • 1657
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Եվրոպական ստրիպտիզ Երևանում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը