«Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ում թեկնածությունն իշխանությունը պատրաստվում էր առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնում, ըստ հավաստի տեղեկությունների, կտրականապես հրաժարվում է ստանձնել այդ դերը»:
Ոչ մի խնդիր Էլ չի լուծվել այդ հրաժարականով։ Կարծում եմ՝ դա Սերժ Սարգսյանի գեղջկատղայակաև քայլն էր, ուղղված քառյակին, թե՝ տեսե՛ք, ձեզնից առաջ ընկա, թե Հայաստանում հարցեր լուծողը ես եմ։
Մեծ հավանականությամբ, այսօր հայտնի կդառնա ՀՀ նոր վարչապետի անունը: Լրագրողական հանրությունը սպասում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նախ կհանդիպի ՀՅԴ ղեկավար կազմի հետ, որից հետո կհրավիրի ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ եւ կարող է տեղի կունենալ նոր վարչապետի թեկնածուի ֆորմալ համաձայնեցումը:
«Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Ազգային ժոդովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ով երեկվա դրությամբ էլ շարանակում էր մնալ վարչապետի ամենահավանական թեկնածուն, արդեն ունի իր պատկերացրած կառավարության պատկերը»:
«Ում էլ նշանակեն, ինձ համար միեւնույնն է։ Ինձ համար հաճելի կլինի, որ վարչապետը շատ ավելի տնտեսագետ-գործարար լինի: Շատ-շատ մարդկանց եմ տեսնում, բայց անուններ չեմ կարող տալ»։
Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան:
Ժա՞մն է արդեն իրիկնահացի՝ հարցրինք մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: Վերջերս Կոտայք եկած Հովիկ Աբրահամյանը կարծես այդ հարցն էլ է շոշափել:
«Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է»:
«Ես այսօր նայել եմ մամուլը, ծիծաղս եկել է, որ այդ մասին սկսել են քննարկել, որովհետև նման որևէ քննարկում չի եղել»:
Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք՝ պատասխանելու հեռախոսազանգին։ Նախագահականից ասել են, որ շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ։
«Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը»:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Այն հիվանդները, ովքեր մասնակցել են Google Glass -ի փորձարկմանը, հաստատում են, որ տեխնոլոգիան իսկապես թեթեւացնում է կյանքը:
Նախարարները հիմա ստիպված կլինեն մինչեւ նիստերի դահլիճ մտնելը հանձնել հեռախոսները:
Ժամը 23.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Գրավատներում կեղծ ոսկի էր գրավադրել:
«Վեհաժողովը վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ագրեսիան եւ Ղրիմի բռնակցումը, որը միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում է», – ասվում է բանաձեւում:
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մշակույթի և տուրիզմի, հանրակրթության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի կատարած և ընթացիկ ծրագրերի եռամսյակային ամփոփումը և նախանշել 2014 թվականի անելիքները։
Հետիոտներ, վարորդներ, վրաերթեր. եղեք զգույշ և զգոն:
Եվս մեկ-երկու ամիս, և Ալավերդու հիվանդանոցի մանկաբաձագինեկոլոգիական բաժանմունքը կտեղափոխվի բժշկական կենտրոնի շենք, որտեղ արդեն բոլորովին ուրիշ պայմաններ են:
ԲՀԿ նախագահի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Կուսակցության 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի` միավորվելու ու երկրի առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու կոչին անմիջապես արձագանքեցին մի շարք քաղաքական ուժեր:
2013-ի ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արեւելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում ականի պայթյունից մահացան նույն գյուղի երեխաներ՝ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանը եւ 10-ամյա Արթուր Մկրտչյանը: Այդ օրը երեխաներն Արթուրի հոր՝ Է. Մկրտչյանի հետ բարձրացել էին ռազմաբազայի տարածք, պայթած ականներից ալյումին հանելու, իսկ հերթական ականից, որը եղել էր չգործարկված, ալյումին հանելու փորձերը ավարտվել էին պայթյունով:
Նա նշում է, որ ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի խախտման ու արտատպումների թիվն այսօր շատ է: «Էլի կան, էլի շատ են, ուրիշի արածը վերցնելը հեշտ է ջանք չեն թափում, միջոցներ չեն ներդնում, գործուղումների չեն գնում: Ես գտնում եմ, որ լրատվամիջոցներն իրենք պետք է արտադրեն իրենց հոդվածներն ու լուրերը, ոչ թե ուրիշներից վերցնեն ու տարածեն»,- ասում է Էդիկ Բաղդասարյանը:
Ես արդեն պատկերացրեցի ինչի համար պիտի կանչեին ինձ, որովհետև ես իրենց հետ գործ ընդհանրապես չունեմ, միացրեցի իմ հեռախոսի ձայնագրիչը ու բարձրացա վերև։ Հասկանում էի, որ եթե աստիճանների վրա այդպես էին խոսում, ինչ կարող էր պատահել ներսում։ Նույնիսկ մուտքի դռան մոտ արդեն ինձ մի հոգի սպասում էր, ուղեկցեց, տարավ սենյակ։ 4-5 հոգի սենյակում էին, պետը հարց տվեց ինձ՝ անունդ ինչ է և այլն, ու փոխգնդապետն եկավ խփեց:
Սողանքային գոտու բնակիչներին 3 տարի առաջ կառավարությունը որպես փոխհատուցում գումար հատկացրել էր՝ նոր բնակարան ձեռք բերելու համար, սակայն շատերը մինչ օրս շարունակում են ապրել նախկին բնակարաններում:
Մարտի 28-ին, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հովհաննես Ս.-ն:
Սանկտ Պետերբուրգում ապօրինի բանկային գործունեության վերաբերյալ քրեական գործի շրջանակում 10 –ից ավելի մարդ է ձերբակալվել:
. Ալավերդու մաքրման ու բարեկարգման միամսյակի շրջանակներում Ալավերդում կատարվում են մայթերի, կանգառների, փողոցների, հրապարակների, կանաչ գոտիների վերականգնման ու բարեկարգման աշխատանքներ:
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: