Առաջ ընկնել և ասել անուններ, եթե նույնիսկ ինֆորմացիայի ես տիրապետում, կարծում եմ, այնքան էլ պատշաճ չէ:
Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի այսօրվա լիագումար նիստում Հայաստանի պատվիրակ, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին եւս ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը:
www.parliamentmonitoring.am-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի էջը շարունակում է մնալ ամենաշատ այցվելածը (4921): Ըստ կայքի՝ հաջորդ պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է. նրա էջ մուտք է գործել 4882 այցելու:
Նունե Եսայանը շուտով ամուսնուն` դերասան Ավո Խալաթյանին կպարգեւի երկրորդ երեխան: Նունե Եսայանը շուտով ամուսնուն` դերասան Ավո Խալաթյանին կպարգեւի երկրորդ երեխան:
Սահմանադրական դատարանը, այսօր գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որոշեց վերջինիս վարույթը կարճել:
Հայաստանի համար հիմնարար ֆիզիկայի ոլորտում դա նոր նախաձեռնություն էր: Այն հաջողությամբ գործեց և այսօր էլ շարունակում է գործել նույն արդյունավետությամբ: Լաբորատորիայի կազմում, բացի Դիժոնի և Աշտարակի խմբերից, ընդգրկված է նաև Լիոնի համալսարանից մի խումբ, որն ավելի մոտ է կանգնած քիմիային, բյուրեղագիտությանը և նյութագիտությանը, այն նույնպես լաբորատորիա է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին, այնուհետև` ճամփեզրի արգելապատնեշին, ինչից 3 տուժած տեղափոխվել է Գավառի ԲԿ:
«Հովիկ Աբրահամյանը կամ ցանկացած այլ թեկնածու ինձ համար ընդունելի կլինի, եթե կարողանա ճիշտ ծրագիր ներկայացնել»:
Գյումրու տնակային ավաններում ու նախկին գործարանային հանրակացարանների կիսախարխուլ շինություններում ապրող ընտանիքներին տեսակցության նպատակով հերթական շրջայցը Շիրակ կենտրոնը» այսօր իրականցրեց «Գոլոլեան Հիմնադրամ», Տորոնտո, Կանադա, The Kololian Foundation, Toronto, Canada համատեղ։
Ապրիլի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Բաղրամյան փողոցի թիվ 15/Ա տան մոտ դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել էլեկտրասյանը:
Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների միությունը պատրաստել է հոլովակը, որը կոչվում է «Երջանիկ Երեւան»:
«Մի կուսակցությունից էլ լսեցի, որ մենք երևի վարչապետի թեկնածու չառաջարկենք։ Իբր թե մենք խնդրել ենք, որ թեկնածու առաջարկեն, իրենք էլ հրաժարվում են»,- ընդդիմադիր ուժերից մեկին հեգնել է Գ. Սահակյանը։
Parliamentmonitoring.am-ն ամփոփել է ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի միջանկյալ արդյունքները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 4-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Արշակ Ա.-ին Ֆանարջյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1965 թ. ծնված Արմեն Մ.-ն:
Կարծում եմ` բոլորն են տեղյակ, որ Ծառուկյանը երբեք չի խուսափում սուր հարցերին ու խնդիրներին ուղիղ և հստակ պատասխանելուց: Իսկ կուսակցության մյուս անդամներն ազատ են հայտնելու սեփական տեսակետները, կիսվել մտահոգություններով, բարձրացնել հարցեր, որոնք կարևոր և հրատապ են համարում:
Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 24 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն եւ սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով:
Ապրիլի 5-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել 1958 թ. ծնված Կարապետ Բ.-ն:
Ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում, 10-ին, 11-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 5-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Ռուբեն Ա.-ն,:
ՀՀ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից քաղաքացի Ա. Ք.-ի մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իրազեկումների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է փաստաթուղթ երկու երկրների միգրացիոն ծառայությունների միջև, որով կանոնակարգվելու են ՌԴ-ում գտնվող հայ միգրանտների կեցության և աշխատանքային գործունեության հետ կապված խնդիրները: Մշակվել է նաև համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզ:
«2010-2015թթ. տարածքային սոցիալական պլանավորում» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) միջեւ այսօր ստորագրվեց 2014-2015թթ. երկամյա աշխատանքային ծրագիրը: Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսը:
Ապրիլի 9-11-ը ՌԴ Սոչի քաղաքում կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը:
«Տասը դաս` մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների եւ հետեւանքների մասին: Դասախոսությունները մեթոդաբանական փորձ են Հայոց ու նաեւ Օսմանյան կայսրության հպատակ քրիստոնյա այլ ժողովուրդների ողբերգական ճակատագրին առնչվող հարցադրումներին պատասխանելու համար:
Ալեքսանդր Իսկանդարյանը համակարծիք է, որ վարչապետի հրաժարականի վրա դրսից որևէ ուժ չի ազդել. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքականության մեջ` միայն ներքին հարցեր են»: Քաղաքագետը չի կարծում, որ վարչապետի հրաժարականից հետո հեղափոխական փոփոխություններ կլինեն, «սակայն ասել, որ փոփոխություններ ընդհանրապես չեն լինի, սխալ է»:
«Մեր աշխատողները, ճիշտն ասած, չեն դիմել, թե մի պահեք, դրա համար պահել ենք: Առաջին երեք ամիսը պահել էինք, բայց չէինք փոխանցել, էս վերջին որոշումից հետո փոխանցեցինք: Ու քանի որ էս վերջին որոշումից հետո էլ ոչ մեկը չի դիմել, էլի շարունակելու ենք պահելը»:
Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին Նախագահ Սափարմուրադ Նիյազովի (Թուրքմենբաշի) դամբարան, մզկիթ և Թուրքմենստանի Սահմանադրության հուշարձան:
Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից թե՛ երեխաների, թե՛ աշխատակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև երեխաների սննդի գումարները յուրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակմանը ոստիկանությունն ընթացք է տվել: