Քառյակն անցնում է պլան «բ»-ին. «Իրատես de facto»

««Հրաշալի քառյակի» պլան «ա»-ն տապալվելուց հետո այսօր փորձ է արվում գործի դնել պլան «բ»-ն»,- գրում է «Իրատես de facto» թերթը։ «Ակնհայտ է, որ այս անգամ էլ հարցը չի հասնի Սերժ Սարգսյանի հրաժարականին, որովհետև չորսից առնվազն երկուսը դա չեն պահանջի, իսկ մյուսներն էլ միայնակ դժվար թե որևէ արդյունք արձանագրեն։ Այսօր քառյակի ղեկավարների հանդիպման խնդիր է դրված, քանի որ «ներքևների» մակարդակով, մեր աղբյուրների փոխանցմամբ, այլևս չի հաջողվում կոնկրետ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել։ Օրակարգ պիտի ձևավորեն «գլխավորները», և եթե հաջողվի ընդհանուր հայտարարի գալ, ոչ իշխանական ուժերը կրկին նույն սեղանի շուրջը հարցեր քննարկելու հնարավորություն կունենան։ Այդպիսի «հայտարար» կարող է լինել ՍԴ-ի որոշումը, որի շուրջ առաջիկայում ևս թեժացումներ են սպասվում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Իրատես de facto»-ի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930