Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականը և այդ պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ ասեկոսեները վերջին օրերի ընթացքում արհեստականորեն վերածվել են հանրապետության թիվ մեկ քաղաքական նորության:
Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել են կյանքի ամենադժվար պահերին: Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում:
Մեզանից յուրաքանչյուրը ևս ունի հարազատներ և նույնը կարող է պատահել ցանկացածիս հետ՝ լինի բժիշկ, թե ուսուցիչ, վարորդ, թե դատավոր: Եվ համոզված ենք, որ ծնողների դատարան դիմելը և մեղավորների փնտրելը պայմանավորված է նրանց ցանկությամբ, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն… Սակայն, հավատացնում ենք Ձեզ, որ բուժող բժշկին դատելը չի կանխի նման դեպքերը, նաև հակառակ ազդեցությունը կունենա… Դա մենք չենք հորինել, դա է ասում մեզնից զարգացած երկրների փորձը…
«Վարչապետին հանելը ձիու քայլ էր, եւ ձեռք է տալիս թե Սերժ Սարգսյանին եւ թե քառյակին: Քառյակը վարչապետի հրաժարականը կվերագրի իրեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Տ. Կարապետյանը:
Մենք ասում ենք ինքնակամ շինարարությունը Երևանում օրինականացնելիս կան կոռուպցիոն ռիսկեր, որովհետև օրենքը թերի է: Քաղաքապետարանը պնդում է, որ օրենքը լրամշակելու լիազորություն չունի և այդ պատճառով չի կարողանում այդ դաշտում վերացնել կոռուպցիան: Չնայած դրան, ավտոկայանատեղերի համակարգի ներդրման դեպքում օրենքի նախագծի մշակման նախաձեռնությունն իրենցն էր: Այսինքն, եթե Քաղաքապետարանը շահագրգռված լինի, որ ինքնակամ շինարարությունն օրինականցնելիս երկակի ստանդարտները վերանան, ապա կարող է այս հարցը լուծել:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 8-ին ժամը 09.00-ից մինչև 21.00-ն դադարեցվելու է մի շարք տարածքների ջրամատակարարումը.
Եթե այդ Կառավարության խնդիրը լինելու է այն, որ իրենք պետք է նախապատրաստվեն ընտրությունների համար, օրենսդրական այնպիսի փոփոխություններ իրականացնեն, այնպիսի գործնական քայլեր իրականացնեն, որ վերջապես հնարավոր լինի արդար ընտրություններ ապահովել, ապա այդ դեպքում կարելի է քննարկել
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Երևանում ապրիլի 8-10-ը օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Արդյոք իրենք զգում են, որ լեզվի պատճառով ճնշման են ենթարկվում հարցին ի պատասխան հարցվածների 85%-ը պատասխանել է «ոչ»: Ավելին, էթնիկ ռուսների 66% -ը նշել է, որ որեւէ ճնշում չի զգացել:
Առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել, և ցուցմունք տվել, որ վիճաբանության ընթացքում կնոջ հայրը վիրավորել է իրեն, որի պատճառով ինքը բարկացել է և ձեռքով հարվածել է կնոջ հոր դեմքին, որից նա ընկել է գետնին: Տղամարդը հայտնել է նաև, որ հնարավոր է՝ դրանից հետո էլ է հարվածել կնոջ հորը, սակայն հստակ չի հիշում: Դրանից հետո վիճաբանությանը միջամտել է հայրը և ինքը հեռացել է, կատարածի համար զղջում է:
Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում` մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Առաջին մրցափուլն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ Չեկիչկինի: Երկրորդ մրցափուլում Արսենը վաստակեց 3 միավոր, եւ զիջեց ոսկե մեդալը:
Դատարանը որպես կոնջ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երկու երեխա կա, տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որը պայմանավորել է հանցագործությունը, անկեղծորեն զղջալը:
Երեկ Գորիսում ՀՀԿ Գորիսի շրջանային խորհրդի հաշվետու ընտրական ժողովի ժամանակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընտրվել է Գորիսի շրջանային խորհրդի նախագահ, իսկ նախագահի տեղակալ՝ նրա հորեղբոր որդի Սասուն Խաչատրյանը:
Ուշադրություն դարձրեք տուժածի կրծքավանդակին: Եթե կուրծքը արհեստական շնչառություն տալու ժամանակ բարձրանում է, ուրեմն` ամեն ինչ ճիշտ եք անում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Գերմանիայի մի քանի քաղաքներում հարյուրավոր երիտասարդներ, համայնքների անդամներ ու հայազգի բնակիչներ ոտքի են կանգնել` դատապարտելու Քեսաբի դեմ կատարվող ոտնաձգությունները:
Պարզվել է, որ լանջից պոկված քարերը թափվել են Անտառային փողոցի թիվ 190 շենքի բակ, ինչի հետևանքով վնասվել է բակում կայանված «ԿԻԱ» մակնիշի 201 ԼԼ 11 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:
Գիմիշյանի կարծիքով՝ այս կառավարության հիմնական ուղղվածությունը դեպի ԵՄ՝ Ասոցացման համաձայնագիր էր, իսկ հիմա միանշանակ ուղղվածությունը փոխվել է դեպի ՄՄ, և այս կառավարությունն էլ պետք չի, այլ որակի կառավարություն է պետք:
22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենից 11 տարով մեծ նախկին ընկերուհու հետ նրա տանը մեկ այլ տղամարդու գտնվելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, վնասվածքներ պատճառել, այնուհետև մազերից բռնելով և քաշելով` դուրս է հանել շենքի առաջին հարկի միջանցք, «պոռթելու նպատակով մատերը մտցրել է բերանը». նախկին ընկերուհին կծել է մատը, որից հետո 22-ամյա երիտասարդը ատամներով կծել և պոկել է տուժողի աջ ականջի մի կտորը…
Սա բացառապես Տիգրան Սարգսյանի որոշումն է, որին կողմ է եղել նաև Հանրապետության Նախագահը: Եթե նա չուզեր, չէր ստորագրի նրա հրաժարականի դիմումը: Եվ իզուր են որոշ գործիչների տվայտանքները, թե իրենց ինչ-ինչ քայլերի արդյունքում սա եղավ:
Այս միրգը հարուստ է երկաթով: Այն արտադրում է որոշակի նյութեր, որոնք օգնում են լյարդին արագ չեզոքացնել վնասակար նյութերը: Այն նպաստում է օրգանիզմին ձերբազատվել ծանր մետաղներից և սննդային հավելումներից: Մի գնեք գեղեցիկ տեսքով, բայց անհամ խնձորները, դրանց մեջ հենց այն նյութերն են, ինչից խնձորը պետք է մեզ օգներ ազատվել, գնեք օրգանական, բնական, թեկուզ ոչ ախորժալի տեսքով խնձորը:
Նման տարօրինակ հարկի նպատակը սոցիալական բնակարանների առավել արդյունավետ օգտագործումն է:
Համաձայն գործակալության աղբյուրների` ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը:
Ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղում` «Արզնու ձոր» կոչվող տարածքում, երեխա է ընկել գետը:
«Մենք կանգնեցրինք ասեկոսեները, Եվրատեսիլն ընդմիշտ»,- գրել է Արամն իր ֆեյսբուքում այդ կապակցությամբ:
Ապրիլի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ 23-ամյա Նարեկ Կիրակոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 AA 661 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում:
Ալավերդու երբեմնի զբոսայգին կրկին կսկսի գործել: Մայիսի վերջին արդեն նախատեսվում է սկսել զբոսայգու կառուցումը, ինչը, քաղաքապետարանի փոխանցմամբ, կտևի մոտ մեկուկես տարի:
Mercedes մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցում SAS սուպերմարկետի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի: