Ամենահարուստ նախարարներից մեկը. «Ժողովուրդ»

«ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, թերևս, կարելի է համարել ամենահարուստ նախարարներից մեկը: Բանն այն է, որ հայտարարագրել է երկու բնակարան, ավտոկանգառ, ավելի քան 8 մլն դրամի բաժնետոմսեր, ինչպես նաև՝ երկու հողամաս»,- գրում է «Ժողովուրդ» թերթը: «Բայց ամենաուշագրավը նրա ֆինանսական միջոցներն են. 2011թ. նա ունեցել է 30 մլն դրամ, 6 հազար 450 եվրո և 705 հազար 920 դոլար, իսկ ահա 2012թ. այդ ունեցվածքն ավելացել է՝ դառնալով 54 մլն դրամ, 8200 եվրո և 750 հազար դոլար: Փաստորեն Արամ Հարությունյանը, որ իր պաշտոնավարման ժամանակ աղետալի վիճակում է հասցրել ՀՀ ընդերքը, ջրազրկել այն, մյուս կողմից`ուղղակի հարստություն է դիզում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930