
Հերքեց իր կապը դավադրությանը. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անունը կապվում է այն դավադրության հետ, որի հետևանքով ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Հովիկ Աբրահամյանը։ Ա. Սարգսյա նի մասին մամուլում գրվեց, որ իշխանական որոշակի շրջանակների հետ սեղանամերձ խոսակցությունների ժամանակ տոն է տվել Ռոբերտ Քոչարյանրն վարչա պետի կարգավիճակով հետ բերելու խոսակցություններին։
«Նման բան երբևիցե չի եղել, որ ես ու Հովիկ Աբրահամյանը ինչ-որ տենց բան քննարկենք, նախագահի մասին, վարչապետի պաշտոնի մասին, Քոչարյանի մասին։ Նման խոսակցություն ընդհանրապես մեր մեջ չի եղել», – «դավադրության» հետ իր կապի վերաբերյալ «Ժամանակի» հարցին ի պատասխան երեկ հայտարարեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը»։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։