
ԲՀԿ-ականները քեֆ են անում՝ խմելով «ապագա վարչապետ Արգամիչի» կենացը. «Հրապարակ»

«ԲՀԿ գործարարներն ուրախությունից մի քանի օր է՝ ուշքի չեն գալիս»,- գրում է «Հրապարակ» թերթը: «Քեֆը քեֆի հետևից են անում: Նրանց մի մասը նախորդ օրը քեֆ անելով, հասել է Դիլիջան, անցել Վրաստան` «Շերատոն» ռեստորանում շարունակել «տոնախմբությունը»` հոտնկայս խմել իրենց ազատագրման, շառից-փորձանքից պրծած լինելու կենացը, ձեռքի հետ էլ «ապագա վարչապետ», «մեր ազիզ ախպեր» Հովիկ Արգամիչի կենացը: Նույն շաբաթ օրը, ժամը մեկից մենարկել է ՀՅԴ ԳՄ նիստը, որը բավական երկար է տևել, դաշնակցակաները տարբեր մոտեցում ունեն Արգամիչի հարցում, բայց այստեղ էլ նրան «սիրողներ» կան: Ինչ վերաբերում է ազգային համաձայնության կառավարությանը, ԳՄ-ում 2 թև կա. որոշ հավատավոր ընկերներ պնդել են, որ պետք է մտնել ազգային համաձայնության կառավարություն, ԲՀԿ-ն էլ պետք է ներկայացված լինի այնտեղ, պետք է կոալիցիայի հենքում լինեն իրենց հայտնի 7 կետերը, պորտֆելների մասով նախընտրելի են սփյուռքի, մշակույթի և սոցապնախարարությունները: Բայց ԳՄ նիստն ավարտվել է առանց համաձայնության գալու: Էական է, թե ԲՀԿ-ն ինչ դիրքորոշում կունենա: Իսկ ՀՅԴ-ի հետ Սերժ Սարգսյանի քաղաքական կոնսուլտացիան կկայանա, հավանաբար, հինգշաբթի օրը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։