Միանգամից ասեմ, որ խոսքը «ղարաբաղցիների» մասին չէ, ով որ մտածում է, որ Արցախը պատմական և մշակութային առումով Հայաստան չէ, նա, ըստ էության, համաձայն է մեր հարևանների հետ, որոնք «հիմնավորումներ» են փնտրում, թե ինչպես հարձակվել Հայաստանի այդ մասի վրա։
2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում կվերանորոգվի 72639 քմ հարթ և 43023 քմ թեք տանիք. կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն մեկուսիչով:
«Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակիր, ու եթե չի ստացվում, նոր հանիր»:
«Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտը տեղեկացավ Հայաստանի Օմբուդսմեն պարոն Կարեն Անդրեասյանից Սիրիայում, մասնավորապես՝ Քեսաբում, մարդու իրավունքների իրավիճակի մասին: Որպես Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտի անդամ՝ Հայաստանի Օմբուդսմենը, իր մոնիթորինգի և միջնորդական առաքելության շրջանակներում, կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերին անհրաժեշտ համագործակցության և օգնության կոչ է անում:
Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նշեցին ականավոր գիտնական, ակադեմիկոս, ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, «Կարմիր Աստղի» և «Աշխատանքային Կարմիր Դրոշի» շքանշանակիր, դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Գեորգիի Մաղաքյանի ծննդյան 100-ամյակը:
Ազգային ժողովի ոչ իշխանական 4 ուժերն այսօր՝ ապրիլի 9-ին, հրավիրել են հերթական դռնփակ հանդիպումը:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհրդից:
ԲՀԿ-ն այս պահին հստակ հայտարարություն չի արել, թե պետք է մտնի կոալիցիա: Նման հայտարարություն չկա, որ մենք դրանից բխող հետևանքները քննարկենք: Ինչ որ կատարվում է կառավարության կողմից երկրում, մենք դրան ենք դեմ: Եթե ոչ մի բան չի փոխվելու կոնկրետ խնդիրների, ծրագրային դրույթների հետ կապված, իմ կարծիքով՝ ավելորդ է էդ մասին խոսելը:
Ժամը 09:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 60-ամյա Արարատ Դիլբարյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 025 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենան, Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող Բաղրամյան 18 հասցեի դեղատան շենքի մուտքի աստիճաններին:
Այո, շատ գործունյա է, բայց նույն թիմից է։ Նա՝ որպես ՀՀ երկրորդ դեմք, կարող էր շատ բան անել, բայց պարզ երևում էր, որ նա բոլոր նախաձեռնություներին կողմ էր։
Խորհրդարանական ոչ իշխանական քառակի առաջիկա հանդիպման օրը հստակեցված չէ։
Նոր կառավարության նշանակմանը սպասելիս քաղաքական դաշտում սրվել է պաշտոնների վերաբաժանման ցանկությունը։ Որոշակի առաջընթացի ակնկալիքներ ունեն նաև տարիներով գործադիրում հայտնվելու հնարավորությանը սպասող որոշ ՀՀԿ-ականներ։
«Առաջիկա 5 տարիներին մեր պետության և ժողովրդի առաջնահերթ խնդիրն եմ համարում տնտեսական առաջընթացը։ Հայաստանի հիմնախևդիրևերի մի ողջ փաթեթ այս հարթությունում Է։ Կառանձնացնեմ 3 հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն»:
Ինչպես տեղեկացրել էինք` մարտի 25-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 1944 թ. ծնված Վրեժ Վաղինակի Խաչատրյանը:
Երբեմնի շեն ու լի ՌԱՀՀԿ կենտրոնից այսօր քար լռություն է մնացել։
«1998 թվականից սկսած՝ ապրիլի 9-ը Հայաստանի քաղաքացիների համար դաոնում է հիասթափության օր, որովհետև արդեն չորս անգամ այս օրը իշխանությունը բռնազավթած անձինք Հայաստանում իրականացրել են պաշտոնամուտի արարողություններ։ Ապրիլիննյան այդ ավանդույթի հիմքը դրեց Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին կեղծված նախագահական ընտրություններով ստանձնելով «նախագահի» պաշտոնը։
«Երեկ Գեղարքունիքի մարզի մարզխորհրդի հերթական նիստն է տեղի ունեցել, ընդ որում՝ այն ոչ սովորականներից է եղել, որովհետև մարզ է այցելել գյուղնախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու մարզպետ ոսկե մեդալ ստացել, սակայն Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կրկին նիստին չի մասնակցել»:
«Այսօր Գյումրիում պետք է կայանար «հրաշալի քառյակի»՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու»:
«Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Իզվեստիա» թերթում առաջարկել է վերագնահատել «Ադոլֆ Հիտլերի պատմական դերը»։
«Հովիկ Աբրահամյանը թեև մի կողմից՝ իր շրջապատի ներկայացուցիչներին պատրաստում է ՀՀ կառավարություն գնալու և այնտեղ աշխատելու համար, մյուս կողմից էլ՝ որոշել է «թանկացնել իրեն»»:
«Հայաստանում սպասում են, որ խորհրդակցությունների համար Կիև մեկնած ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան մինչև ապրիլի 20-ը կվերադառնա Երևան և կշարունակի նախկին ռեժիմով կատարել իր պարտականությունները»:
«Մենք ցանկանում ենք բացահայտել մեզ հետ խաղացող մնացյալ երեք ուժերի իրական ու ամբողջական կերպարը, դրա համար ենք պահանջում լիդերների հանդիպում, որի ընթացքում պետք է ոչ միայն հասկանանք ու հրապարակայնացնենք` այդ լիդերները գնո՞ւմ են ամբողջական իշխանափոխության, թե՞, կախված նրանից, թե ով կդառնա վարչապետ, կես ճանապարհին դուրս կգան խաղից»:
«Ըստ ՀՅԴ մեր աղբյուրների՝ ապրիլի 18-19-ը նախատեսված ՀՅԴ Գերագույն ժողովը կտևի ոչ թե 2, այլ 4-5 օր, որովհետև նախատեսված է հարցերի մեծ ամպլիտուդ՝ քեսաբահայության վիճակից մինչև ուկրաինական զարգացումներ ու ազգային համաձայնության կառավարություն»:
«Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իրենց մոտեցումները»:
«ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը բավականին ծանր է տանում իր քավորի՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը»:
«Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, դաշնակցությունն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա։ Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ի համար նախընտրելի է ստանալ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը»:
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով անցած շաբաթ հրաժարական տվեց, ըստ մեր տեղեկությունների՝ արդեն իսկ լքել է կառավարական առանձնատների «Հրազդան» համալիրը, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր 2008 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր»:
«Քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկը, որն այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում, ապրիլի 10–ին տոնելու է ծննդյան տարեդարձը»:
««Առավոտը» ՀԱԿ խմբակցության պատգամավոր, 1993-96 թթ վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ Ձեր կողմից ընդունելի՞ է արդյոք Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետի ամենալավ թեկնածու: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը կամ ցանկացած այլ թեկնածու ինձ համար ընդունելի կլինի, եթե կարողանա ճիշտ ծրագիր ներկայացնել»:
«Բացի Գյումրու նախկին և ներկա քաղաքապետերից, Հայաստանում էլի կան պաշտոնյաներ կամ գործարար աշխարհում հայտնի անձինք, որոնք զրահապատ մեքենաներով են շրջում»: