Սամվել Բալասանյանը 600.000 դոլարանոց զրահապատ մեքենա է գնել. «ՀԺ»

Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր, զրահապատ մեքենա է գնել։ «Այս մոդելի զրահապատ մեքենաների գինը սկսվում է 300.000 դոլարից, սակայն, ըստ գյումրեցիների, Բալասանյանը այս «Լեքսուսը» ձեռք է բերել 600.000 դոլարով (գինը կախված է զրահի պաշտպանության մակարդակից)։ Ավելի հետաքրքիր են մեքենան ձեռք բերելու «պատճառները». Ամիսներ առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հարձակվել էր Բալասանյանի տան վրա, կրակոցներ արձակել ու սպառնացել Բալասանյանին «խփել տալ»։ Պարզվում է՝ վերջինս էլ այս խոսքերից հետո վախեցել է ու որոշել ապահովել իր անվտանգությունը՝ գնելով զրահապատ մեքենա: Մեքենան, բնականաբար, Բալասանյանի անունով չէ, այլ Երևանի Փափազյան փողոցում գտնվող «Շիրակի տուն» ՍՊԸ-ի, որտեղ էլ գտնվում է «Պոլոզ Մուկուչ» ռեստորանը»,- գրում է «ՀԺ»-ն։

Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930