ԱԻ նախարար Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի ավագ հրահանգիչ Աննա Ալեքսանյանին շնորհվել է փրկարար ծառայության մայորի կոչում:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՃՄ վարչության ներկայացուցիչների հետ` ՀՃՄ փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի գլխավորությամբ` քննարկելով «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը:
«Ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը, որ պաշտպանեն կամ չպաշտպանեն։ Աշխարհի քաղաքականության մեջ միայն ներքին պայմանավորվածություններով խնդիր չի լուծվում, որովհետեւ դիմակայություն կա։ Եթե վաղը Սերժ Սարգսյանը բարձրանա եւ հայտարարի, որ ԼՂՀ-ն Ադրբեջանի անքակտելի մասն է, նույնը ասի Պուտինը, Բուշը, Օբաման, ոչինչ չի փոփոխվելու, եւ հարցը լուծվելու է պատերազմով կամ բոլոր կողմերին բավարարելով, կամ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ինչն ինձ ավելի է վախեցնում»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ այսօրվա ասուլիսում ասել է Արամ Կարապետյանը։
Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր:
«Մենք հիմիկվանից արդեն զբաղվում ենք դրանով, առավոտից ինչ հասցրել, կարդացել ենք: Եվ մեր անելիքները դեռ պետք է քննարկենք, որովհետև սա բոլորիս համար անակնկալ էր, նույնիսկ մինչև այսօր առավոտ մենք չգիտեինք այս հարցն օրակարգում լինելո՞ւ է, թե՝ ոչ և ինչ տեսքով է լինելու»:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-ին հանդիպեց զոհված զինվորների մայրերի հետ: Հանդիպումը կայացավ զոհված զինվորների մայրերի նախաձեռնությամբ: Նրանք ներկայացրին իրենց սոցիալական դժվարությունները, որոնք, ըստ մայրերի, պայմանավորված են օրենքով տրված արտոնությունների ոչ բավարար լինելով կամ էլ անհասցեականությամբ:
«Բանդայի» գործով դատավարության ընթացքում այսօր՝ հունիսի 18-ին, բանդայի պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանը սենսացիոն հայտարարությամբ հանդես եկավ:
Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը:
Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի կողմից «Ապխտած ամբողջական հավ» և «Ապխտած հավի թևիկներ վակուումային» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Միթարթ ՄԿ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
«Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին առաջարկվել է, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ՝ նշված տարածքում վարձակալի կողմից կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար կամ լուծելու տարածքի վարձակալության պայմանագիրը»:
Աֆրիկյանների տան քանդման աշխատանքները վերսկսվել են, չնայած նրան, որ մշնախի ներկայացուցիչը հայտնել է, որ դեռ կան փաստաթղթերի հետ կապված խնդիրներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Դանակահարություն Հրազդանի կիրճում. ծանր վնասվածքներ հասցնողին հայտնաբերեցին օդանավակայանում, թռիչքից րոպեներ առաջ:
Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սևանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում:
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը, որի ընթացքում անդրադարձել է ինչպես արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրներին, այնպես էլ ներքաղաքական վերջին իրադարձություններին:
«Քառյակի 12 կետանոց պահանջներին ոգևորությամբ արձագանքած ՀՀԿ-ական պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հայտնվել են անհարմար իրավիճակում»:
Եթե վարորդի կողմից կատարված խախտումը արձանագրվում է տեսախցիկի ու արագաչափի կողմից, ապա որոշում կայացնելուց հետո եռօրյա ժամկետում փոստային ծառայությունների միջոցով վարչական ակտը ուղարկում ենք հասցեատիրոջը՝ այսինքն խախտում կատարած անձին:
««Մարիոթ Արմենիայի» բացօթյա սրճարանում հայոց քաղաքական իսթաբլիշմենթը գործնական հանդիպումներ է ունենում, երբեմն անգամ «տիկիններ» է ծեծում»:
Հունիսի 17-ին Հալեպի Նոր Գյուղ հայաբնակ թաղամասը կրկին ենթարկվել է հրթիռակոծության և հրասանդների հարվածների:
Քոչարյանն այդպես էլ հստակ օր չի ասել, ի պատասխան լրագրողների հարցի: Զարմանալի չէ, որովհետև Շավարշ Քոչարյանն ի՞նչ իմանա կամ որտեղի՞ց իմանա, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, կամ ստորագրելո՞ւ է արդյոք:
«Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին` «այ ախպեր, մարդիկ սոված են` ի՞նչ մշակույթ»:
«Նախօրեին «հրաշալի» քառյակը իր հերթական նիստից հետո ուղեւորվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որտեղ դարձյալ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը ու կառավարության առաջարկները»:
Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:
Աշտարակ քաղաքի ավագանու նիստերը կարող են լավագույն օրինակ հանդիսանալ այլ համայնքների համար, ի վերջո ցույց տալով ավագանու դերը տեղական ինքնակառավարման ոլորտում:
Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով։
«Եվ այսպես, դեպի շրջադարձային քայլը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը, համենայն դեպս դրա նախանշված օրը` հուլիսի 1-ը, մնացել է ընդամենը տասներեք օր, սակայն առայժմ Հայաստանի իշխանության ներսում որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի՝ արդյոք դա իրականություն կդառնա»:
Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, եւ դրա դիմաց վճարում ենք մենք` սպառողներս:
«Մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի»:
«Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ»: