
Գերի ընկած երիտասարդը սոցիալական ծանր պայմաններից ելնելով, զբաղվում է այն աշխատանքով, որն իրեն տարավ թշնամու դուռը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը»-ը Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանից հետաքրքրվել է, թե ինչպես է հոգում իր կեցության հարցը սույն թվականի մարտի 8-ին Ադրբեջանում գերի ընկած և մոտ մեկ ամիս գերության մեջ անցկացրած, նույն գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը:
«Կ. Չոբանյանի փոխանցմամբ՝ ներկայում Արսեն Խոջոյանն ու նրա հայրը Սևանի տարածաշրջանում ուրիշների անասուններն են պահում:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերի էր ընկնել հենց անասուններ պահելու ժամանակ՝ հանդում մոլորվելու պատճառով: Փաստորեն գերի ընկած երիտասարդը, ով հաստատ հոգեկան ու ֆիզիկական տառապանքների է ենթարկվել Ադրբեջանում, կրկին, սոցիալական ծանր պայմաններից ելնելով, զբաղվում է այն աշխատանքով, որն իրեն տարավ թշնամու դուռը: Իսկ պետության պոզիտիվ պարտականությունը, այն է՝ օգնել իր տուժած քաղաքացուն, ըստ գյուղապետի, սահմանափակվում է միայն երիտասարդին բժշկական հետազոտության ենթարկելով:
Տավուշի մարզի բնակիչ Արսեն Խոջոյանը հավանաբար քաղաքական իրադարձություններին չի հետևում, այլապես տեղյակ կլիներ ՀՀԿ 15-րդ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի այն մասին, որ «Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Արծրուն Հովսեփյանը ոչ թե պետք է մտածի ում և ինչպես դիմի, որ սողանքից տուժած բնակարանի հարցը լուծում ստանա, այլ պետք է փնտրի իր շրջապատի հանրապետականին»»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։