«Երբեմն, երբ գրում եմ մշակույթի մասին, արձագանքը լինում է մոտավորապես այսպիսին` «այ ախպեր, մարդիկ սոված են` ի՞նչ մշակույթ»:
«Նախօրեին «հրաշալի» քառյակը իր հերթական նիստից հետո ուղեւորվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ, որտեղ դարձյալ քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը ու կառավարության առաջարկները»:
Միայնակ թոշակառու, առաջին կարգի հաշմանդամ, բռնադատված քաղաքացին դիմել է Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով աջակցել, որ վերացվի քննիչի անարդար որոշումը:
Աշտարակ քաղաքի ավագանու նիստերը կարող են լավագույն օրինակ հանդիսանալ այլ համայնքների համար, ի վերջո ցույց տալով ավագանու դերը տեղական ինքնակառավարման ոլորտում:
Նոր ՀԴՄ-ները փոխելու են տնտեսական միջավայրը, պարզեցնելու են, հաշվառման խնդիրները լուծելու են էլեկտրոնային եղանակով։
«Եվ այսպես, դեպի շրջադարձային քայլը` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը, համենայն դեպս դրա նախանշված օրը` հուլիսի 1-ը, մնացել է ընդամենը տասներեք օր, սակայն առայժմ Հայաստանի իշխանության ներսում որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի՝ արդյոք դա իրականություն կդառնա»:
Ըստ որոշ ոչ պաշտոնական տեղեկությունների, վերը նշված պաշտոնյաների աշխատավարձերը ամսական մի քանի տասնյակ հազար դոլար են, եւ դրա դիմաց վճարում ենք մենք` սպառողներս:
«Մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի»:
«Երեկ ԵՊՀ-ում նոր սկանդալ է գրանցվել ռեկտորի օգնական, ախալքալաքցիների «հրամանատար» Գևորգ Մելքոնյանի մասնակցությամբ»:
«Երևանում բուքմեյքերական գրասենյակներում այս օրերին մեծ խաղադրույքներ են արվում ֆուտբոլի աշխարհի մրցաշարի տարբեր խաղերի ելքերի վրա»:
Արձակուրդից հետո, 2013թ. նոյեմբերի 26-ին դա հայտնաբերվել է զորամասի բուժծառայության պետի կողմից: Ս. Հ.-ին նույն օրը տեղափոխել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ,ինչը հանգեցրել է Ս. Հ.-ի կողմից զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն:
«Ինչ էլ անելու լինեք կայնքում, արեք դա ողջ սրտով»: Կյանքում հաջողության հասնելու համար ձեզնից կպահանջվի նվիրում եւ առավելագույն ջանքեր, այդ ժամանակ կապրեք առանց ափսոսանքի:
Նախարարները գոհունակությամբ ընդգծեցին, որ առկա է շուրջ երեք տասնյակ պայմանագիր և համաձայնագիր ներառող ամուր իրավապայմանագրային դաշտ, զարգանում է փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում, բարձր մակարդակի վրա են գտնվում միջխորհրդարանական շփումները, ընդլայնվում են գործարար կապերը:
Ես իրոք զարմանում եմ, որ շատերը զարմացած են, թե ինչու Աստանայում նման կարծիք հնչեց: Ու՞մ համար է գաղտնիք, որ Ադրբեջանը ո´չ միայն լարվածություն է ստեղծում սահմանին, խախտում է հրադադարը և, իհա´րկե, դիվանագիտական ճակատում է պատերազմ մղում:
«Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Այն հնարավորություն կտա տարբերել գույները և համապատասխանաբար զգայուն լինել: Դրանց միջոցով հնարավոր կլինի վերականգնել տեսողության որոշակի աստիճան: Ամբողջությամբ կույրերը չի բացառվում, որ կարողանան տեսնել ուրվագծեր և մեկ-երկու գունային գամմա:
Սերժ Սարգսյանն ասել է, որ իր 65-ամյակը կցանկանար դիմավորել ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զագացող Հայաստանում և նույնչափ արագ տեմպերով ներգաղթի երևույթներով:
Նա նաեւ ասաց, որ հորդորել է կուսակիցներին ուսումնասիրել 12 պահանջները, եւ այն հարցերը, որոնք ներառված են ՀՀԿ-ի ծրագրերում կամ կառավարության ծրագրում արագ առաջ տանել, իսկ այն, ինչ իրատեսական չէ, ըստ Սերժ Սարգսյանի, ընդդիմախոսներին պետք է բացատրել, թե ինչու իրատեսական չէ:
Ակսել Ֆիշերը տեղեկացրեց, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպելով, նպատակ ունեն լսելու նրանց տեսակետներն ու կարծիքները մի շարք հարցերի, մասնավորապես, ներքաղաքական իրավիճակի, խմբակցությունների հետագա ծրագրերի վերաբերյալ:
Իրավիճակն այնպիսին է՝ երկաթգծի վերականգնման համար Ադրբեջանի ծախսերը, ներդրումները կկազմեն 264 միլիոն դոլար, Հայաստանինը՝ 103 միլիոն դոլար, որը բավական մեծ գումար է, Թուրքիայինը՝ 57 միլիոն դոլար: Նրանց տարածքում քանդված երկաթգիծ չկա, նրանք կարող են նոր երկաթգիծ կառուցել:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար հնչող կրակոցներին, մասնավորապես՝ վերջերս նախիջևանյան կողմից, Նախագահը նշել է, որ չի կարծում, թե ականատեսն ենք Ադրբեջանի կողմից նոր մարտավարության: Ըստ նրա՝ զարգանում են այն պրոցեսները, որոնք արդեն գոյություն ունեն երկար տարիներ:
Ահնիձորում 63 տարեկանից բարձր մարդիկ բնակչության ընդհանուր թվի 30 տոկոսն են կազմում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ գյուղը ծերացող գյուղերի ցանկից դուրս է:
Հարցին, թե՝ չե՞ք կարծում, որ քառյակի կողմից սխալ էր կառավարությանը մինչև սեպտեմբեր ժամանակ տալը, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ընդհանրապես պետք չէր ժամանակ տալ: Մեր մոտեցումն առանձնահատուկ է այդ հարցում, մենք չենք էլ թաքցրել: Բայց քանի որ քառյակի շրջանակներում մոտեցումների տարբերություն կար այդ հարցի կապակցությամբ, միասնական որոշում է եղել: Մեր գործընկերները կարծում են, որ պետք է թույլ տանք կառավարությանը՝ իրեն դրսևորել, և եթե այդ ժամանակվա ընթացքում որևէ փոփոխություն չլինի, իսկապես պայքարել տարբեր ճանապարհներով, որպեսզի հասնենք իշխանափոխության»:
Հունիսի 16-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 23 ավտոմեքենա:
Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի հարցով համազեկուցողների հետ այսօր հանդիպման ընթացքում բարձրացրել է 2008 թվականի մարտի1-ի սպանությունները հարցը՝ զուգահեռներ անցկացնելով ուկրաինական իրադարձությունների հետ:
Այս տարվա գարնան սկզբի ցրտահարությունները Ճոճկանում վնասել են միայն մի քանի ծառատեսակների: Ճոճկանեցիներն այս տարվա թզի մուրաբա, օրինակ, դժվար թե ուտեն, բայց դեղձ՝ հաստատ կունենան:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԵԽ-ին անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին: Երկուստեք նշվել է, որ իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված խորքային բարեփոխումները եղել են հետևողական:
Օրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին:
Առողջ լեզուն լինում է բաց վարդագույն, համեմատաբար հարթ մակերես, մի քանի ոչ շատ խորը կտրվածքներով, որոնք գնում են դեպի լեզվարմատ: Այն պետք է լինի փափուկ, լեզուն շարժելիս չպետք է տհաճ զգացողություն կամ անհարմարություն ունենաք: Կախված եղանակից՝ առողջ լեզուն պետք է ունենա որոշակի սպիտակ նստվածք: Ամռանը այդ նստվածքը մի փոքր ավելի շատ է, սակայն լեզվի վրայի ռեֆլեկտորները կամ ընդունիչները պետք է երևան:
Աֆրիկյանների շենքի պահպանման համար երթի դուրս եկած ակտիվիստները երթով հասան կառավարության շենքի մոտ, որտեղ սկսեցին գոչել. «Երևանը մերն է», «Աֆրիկյանները մերն է, չեք քանդելու»։ Ակտիվիստները կառավարության շենքին փակցրեցին թռուցիկներ, սակայն ոստիկանները պոկեցին դրանք՝ ասելով, որ դա հակաօրինական է: