25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:51 16.06.2014 | Արմեն Ջանյան. «Նպատակ ունենք համախմբել աշխարհով սփռված մեր եղբայրներին Հայոց Գերագույն Օթյակի հովանու տակ». «Մեդիամաքս»

Մոտավոր հաշվարկներով, որմնադրական կանոնավոր օթյակներում ընդրկված են 2500-ի չափ ազգությամբ հայեր: Հիմնականում Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում եւ այլն: Հայաստանում այդ թիվը կազմում է մոտ 200:

18:41 16.06.2014 | Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համագումարի մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատանքով արձանագրեց, որ շնորհիվ Եկեղեցու հոգևոր սպասավորների և ժողովրդի բարեպաշտ զավակների ծառայանվիրումի և համատեղ աշխատանքի Եկեղեցին պայծառանում է և տարեց տարի ավելանում է եկեղեցական-հոգևոր կյանքի մեջ ներգրավվող հայորդիների թիվը:

18:29 16.06.2014 | Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 9, գողության` 4, կողոպուտի, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:

18:26 16.06.2014 | ՕԵԿ-ը հյուրընկալվել էր ՀՀԿ-ին. tert.am

Ազգային ժողովում «Օրինաց երկիր» խմբակցությունից Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանն այսօր հյուրընկալվել էին «Հանրապետական» խմբակցությանը. հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

18:16 16.06.2014 | Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում

2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ՝ 21.132 կգ և 2.916 կգ, որոնք «երկաթ» ցուցանիշի մասով չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված պարենային հումքի և սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին: Մարգարինի ներմուծումը չի թույլատրվել:

18:10 16.06.2014 | Հունիսի 23-ից գործարկվելու է նոր արագաչափ սարք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

18:10 16.06.2014 | Բնակարանագողը հայտնաբերվել է

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1972 թ. ծնված, նախկինում դատված Կարապետ Կ.-ն:

18:01 16.06.2014 | Աֆրիկյանների շենքի պահպանման պայքար. ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ (տեսանյութ)

«Շենքի տեղափոխումը կատարվում է միայն այն դեպքում, եթե դա անխուսափելի է, ասենք՝ ջրամբար է կառուցվում: Աֆրիկյանների տան դեպքում խոսում են, որ միջավայրից դուրս է շենքը, ճանապարհը պետք է լայնացվի և այլն, բայց սրանք հիմնավորումներ չեն տեղափոխման համար», – վստահեցնում է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

17:50 16.06.2014 | Վրաերթ կատարած և փախուստի դիմած կին վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 15-ին, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Հ. Հակոբյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ և դիմել փախուստի:

17:42 16.06.2014 | Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:

17:30 16.06.2014 | Ալիևին դիմած Լյուբիկ Չիբուխչյանը՝ «բոմժի օրդերով» 10 տարի ապրելուց հետո. ԳԱԼԱ

«Ես 21 երկրից հրավերք ունեմ, ես կարամ գնամ, բայց եթե գնում եմ, նշանակում է՝ չեմ կարա սրանց պատժեմ: Ես ուզում եմ Մամեդյարովի կամ Նալբանդյանի հետ խոսեմ, նախագահի դեմ դիմաց կանգնեմ, ասեմ՝ հլը քո չափին դու նայի»:

17:16 16.06.2014 | Մանվել Գրիգորյանի համար Կիսելյովն «ախմախ» է. shamshyan.com

«Նա իր անձնական կարծիքն է հայտնել, բայց անձնական կարծիքը հայտնելուց առաջ պետք է մտածեր, քանի որ ռուս ժողովուրդը այդպես չի մտածում: Չի էլ կարա մտածի, իհարկե: Ավելին, ոչ միայն ռուս ժողովուրդը, այլև ցանկացած անձ չի կարող մտածել, որ ինքը մեզնից բարձր է: Այո, կարող է՝ մեծ են չափսերով, քաշով, բայց չի նշանակում, որ մեզնից բարձր են: Եթե մեզ չեն գնահատում, որպես ժողովուրդ, ազգ, ուրեմն՝ մենք ոչ ոքի չենք գնահատում»,- ասել է Մ. Գրիգորյանը:

17:08 16.06.2014 | Էլեկտրահարման եղանակով Արփա գետից 25 կարմրախայտ էին բռնել (տեսանյութ)

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից 25 կարմրախայտ էին բռնել:

16:50 16.06.2014 | Արցախում մահացած ժամկետային զինծառայող Դերենիկ Մանուկյանի գործով կալանավորվեց նրա ամենամոտ ընկերը. news.am

ԼՂՀ Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 11-ին ժամկետային զինծառայող, 20-ամյա Դերենիկ Մանուկյանի մահվան գործով ձերբակալված Վոլոդյա Բաբիկյանը կալանավորվել է:

16:40 16.06.2014 | Շահեն Մեղրյան. «Վերադարձնում ենք մեզ հասցրած վիրավորանքները». (տեսանյութ)

«Մեր պահանջն այն է, որ մենք՝ որպես ազգ, ապրենք մեր պատմական հայրենիքում որպես մեր հողի լիարժեք տերը և ապրենք որպես հայ: Երկրորդ՝ ստեղծված իրավիճակում մեզ համար կենսական անհրաժեշտություն է Ղարաբաղի հետ միանալը: Մեր միակ փրկությունը, հայ մնալու մեր միակ երաշխիքն այն է, որ մենք ապրենք Ղարաբաղի հետ՝ մի պայմանով, մի խնդրով և մի ցավով»,- ասել է Շահեն Մեղրյանը:

16:25 16.06.2014 | Զինվորները հրաժարվել են Գալուստ Սահակյանի հեռախոսից տուն զանգահարել. yerkir.am

«Բավական լուրջ հագեցած էին զինվորական դիրքերը, բոլոր պայմանները ստեղծված էին զինվորների համար, սանիտարահիգիենիկ պայմանները, ամեն ինչը տեղը տեղին էր, և բոլորովին նրանք մտահոգված չէին, որ ինչ-որ բան է կատարվում, և իրենք պետք է սրտնեղեն դրանից: Ես նաև զինվորներին տվեցի իմ հեռախոսը, որ զանգեն` իրենց հարազատների հետ խոսեն, բայց պարզվեց, որ նրանք ամեն օր հնարավորություն ունեն տուն զանգելու ու խոսելու իրենց հարազատների հետ»

15:55 16.06.2014 | Պնևմակոկային պատվաստումները կկանխեն մանրէային թոքաբորբերն ու մենինգիտները

Թոքաբորբերը և շնչառական այլ հիվանդությունները աշխարհում տարեկան ավելի քան 2 մլն երեխայի մահվան պատճառ են դառնում: Փորձագետների համոզմամբ երեխաների կյանքի առաջին տարվա ընթացքում մահվան դեպքերի գերազանց մեծամասնության պատճառը մանրէային թոքաբորբն է, որի պատճառագիտության մեջ հիմնական տեղը զբաղեցնում է պնևմակոկային հարուցիչը (Streptococcus pneumonia): Պնևմակոկային հարուցիչը ոչ միայն թոքաբորբի, այլև այլ ծանր ընթացքով մանրէային հիվանդությունների, մասնավորապես՝ մենինգիտի (ուղեղի թաղանթի բորբոքում) և բակտերեմիայի առաջացման գլխավոր պատճառներից մեկն է, մասնավորապես՝ վաղ հասակի երեխաների և տարեցների մոտ:

15:53 16.06.2014 | Նոր մանրամասներ՝ Նար-Դոսի փողոցում հնչած կրակոցների վերաբերյալ

1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ժամը 02.35-ին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել է հափշտակել գումար, որի ժամանակ կատարել է մեկ կրակոց:

15:45 16.06.2014 | Կառավարության շենքի մոտ մուկ բաց թողած Սուսաննան ոստիկանությունից դուրս եկավ. epress.am

Ազատամարտիկին փողոցում գումար հավաքելու համար ոստիկանություն էին տարել Ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին այսօր ժամը 14:15-ի սահմաններում Ազատության հրապարակից բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին և մոտ 15 րոպե բացատրական աշխատանքներ տանելուց հետո բաց են թողել։ Epress.am-ի հետ զրույցում կինը պատմել է, որ ժամը 13։00-ի սահմաններում եկել է Ազատության հրապարակ, որտեղ ակցիա է կազմակերպել՝ անցորդներին խնդրելով 10 դրամներով օգնել իրեն 20 հազար դրամ հավաքել՝ վարչական տուգանքը վճարելու համար։

15:36 16.06.2014 | Ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

15:26 16.06.2014 | Գագիկ Ծառուկյանը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից հատուկ պարգև է ստացել (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի գործունեությունը չի վրիպել նաև Ռուս ուղղափառ եկեղեցու ուսումնական կոմիտեի նախագահ, Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ռեկտոր Վերեյսկի արքեպիսկոպոս Եվգենիի ուշադրությունից: Ալեքսանդր Գվոզդևը Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականի անունից Գագիկ Ծառուկյանին հատուկ պարգև ու հուշանվեր փոխանցեց: Բազմաթիվ հուշանվերներ փոխանցվեց նաև լեգենդար հոկեյիստների կողմից:

15:22 16.06.2014 | «Դա ոչ թե ինչ-որ 4 ուժերի շարժման համար է, այլ՝ գյուղացիության». Սարգիս Սեդրակյան

Քառյակի ներկայացրած 12 կետերից բաղկացած պահանջների շարքում առկա են նաև գյուղատնտեսական խնդիրներին վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ քառյակը կառավարությունից պահանջում է առնվազն կրկնապատկել գյուղմթերքի արտադրության, ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները և գյուղատնտեսական վարկերն արտարժութայինից վերածել դրամայինի: Ինչքանո՞վ են այս կետերն այտացոլում այն առաջնային խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանի գյուղատնտեսության մեջ:

15:13 16.06.2014 | Հ/կ-ների ներկայացուցիչները նախարարի հետ քննարկել են Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու հարցը

«Մենք պետք է հոգատար ու չափազանց ուշադիր լինենք հայրենի բնության արժեքների և ռազմավարական նշանակության ջրային պաշարների նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք սթափ գնահատել իրավիճակը` իրականությունը, առկա խնդիրները տարանջատելով շրջանառվող մտավախություններից և անհանգստություններից: Սա է պատճառը, որ այսօր հավաքվել ենք քննարկելու և պատասխան տալու բոլորիս հուզող հարցերին»:
ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել, որ նախարարն արձագանքել է իրենց մտահոգություններին, կազմակերպել հանդիպումը և ներկայացրել իրենց մտահոգությունը:

15:09 16.06.2014 | Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը բացատրություններ է ներկայացրել՝ իր գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ. «Փաստինֆո»

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն այսօր հրավիրվել է ոստիկանության Ներքին անվտանգության ծառայություն և բացատրություններ ներկայացրել՝ շաբաթ օրը իր փաստաբանական գործունեությանը խոչընդոտելու դեպքի վերաբերյալ:

15:03 16.06.2014 | «Հողը պատկանում է ապագային, եկե՛ք պաշտպանենք այն կլիմայի ազդեցությունից»

Դեգրադացիայի ենթարկվող հողային ռեսուրսների վերականգնումը բազմաթիվ օգուտներ կտա: Մենք կարող ենք կասեցնել կլիմայի փոփոխության ամենավատ ազդեցությունները, արտադրել ավելի շատ սննդամթերք և թուլացնել ռեսուրսների համար ընթացող մրցակցությունը: Կարող ենք պահպանել էկոհամակարգի կենսականորեն անհրաժեշտ գործառույթները, որոնցից է խոնավության կուտակումը, ինչը պաշտպանում է մեզ ջրհեղեղներից կամ երաշտներից:

15:03 16.06.2014 | Խոշոր հրդեհ՝ Ստեփանակերտի գյուղքոլեջում

Այսօր Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում հրդեհ է բռնկվել. այն տարածվել է շենքի 3 հարկերով։ Այժմ կառավարությանն առընթեր փրկարար ծառայության հրշեջ-մեքենաները դեռեւս տարածքում են։

14:36 16.06.2014 | Երևանում «ապագա փեսան» BMW X5-ով վրաերթի է ենթարկել իր «ապագա զոքանչին». shamshyan.com

Երեկ՝ հունիսի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն բուժզննման նպատակով դիմել է Երևանի Աճառյան 36/1 շենքի բնակչուհի, 49-ամյա Նարինե Մաթևոսյանը, ով հայտնել է, որ ոտքի մասում վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով:

13:49 16.06.2014 | Ավազակային հարձակում ու կրակոցներ` Նար-Դոսի փողոցում. NEWS.am

Պարզվել է, որ 48-ամյա մի տղամարդ ատրճանակով զինված ներխուժել է Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում գտնվող խանութ եւ ատրճանակի սպառնալիքի ներքո վաճառողուհուց գումար պահանջել եւ այդ ընթացքում կրակոցներ արձակել:

12:53 16.06.2014 | Քոթանջյանի որդին ազատ է արձակվել՝ պատգամավորների երաշխավորությամբ. «Փաստինֆո»

Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը, ով հունիսի 10-ին ներկայացել էր ոստիկանության բաժանմունք և ձերբակալվել, երաշխավորությամբ ազատ է արձակվել:

12:32 16.06.2014 | Ողբերգական 2 պատահար` «Տոյոտա Լենդ Կրաուզեր» ավտոմեքենաներով. վարորդները մահացել են

Հունիսի 14-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 170-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:

  • Page 1505 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1500
  • 1501
  • 1502
  • 1503
  • 1504
  • 1505
  • 1506
  • 1507
  • 1508
  • 1509
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը