25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

10:30 19.06.2014 | Ստամբուլ-Երևան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է. «ՀԺ»

«Նախօրեին Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում Թուրքիայում բնակվող հայազգի հայտնի գործարար, «Tower» ավիաուղիների սեփականատեր Տիգրան Ալթունը ասել է, որ Ստամբուլ-Երեւան ավիաչվերթի հաճախականությունը կրճատվել է»:

10:20 19.06.2014 | ՕԵԿ-ը կրկին մեջլիս մտավ ընդդիմադիր «նոու-հաուով». «Հրապարակ»

«Մինչ ոչ իշխանական քառյակը, ԲՀԿ-ն իրենց օրերը մաշում են թեզեր գրելով, նիստեր անելով, ՕԵԿ-ը երեկ կրկին մեջլիս մտավ ընդդիմադիր «նոու-հաուով»»:

10:10 19.06.2014 | Սկսվում է Բուդաղյանների դատավարությունը, մեղադրող կողմն ամեն ինչ անելու է, որ գործով անցանկալի մանրամասներ ջրի երես դուրս չգան. «ՀԺ»

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի առանձնատան մոտ անցյալ տարվա հունիսի 2-ին տեղի ունեցած աղմկոտ դեպքերից ավելի քան մեկ տարի անց` այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի այդ գործով դատավարությունը»:

10:00 19.06.2014 | Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում. «Ժողովուրդ»

«ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը բացառիկ հնարավորություն ունի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքում որպես առաջին պաշտոնյան աշխարհում, ում հաջողվել է կազմել ամենախեղկատակ օրենքը՝ կենդանիների պաշտպանության մասին»:

09:55 19.06.2014 | Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպելու է իշխող վերնախավի հետ, հնարավոր է՝ գաղտնի ինչ-որ հարցեր քննարկվեն. «ՀԺ»

«Վաղը ժամը 19-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում է հավաքվելու իշխող ողջ վերնախավը»:

01:05 19.06.2014 | Բարձր ինտելեկտը դրական է անդրադառնում տղամարդկանց, բացասաբար` կանանց կյանքի տեւողության վրա

Տղամարդկանց մոտ բարձր IQ-ն հանգեցնում է երկարակեցության, իսկ կանանց մոտ` հակառակը, քանի որ ընտանիքում եւ կենցաղում կանանց լրացուցիչ պարտավորությունները թույլ սեռին մշտապես սթրեսի մեջ են պահում:

00:43 19.06.2014 | Ուկրաինական բանակը Ռուսաստանի հետ սահմանին անվտանգության գոտի կստեղծի

Ուկրաինացի զինծառայողները Ռուսաստանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա բուֆերային գոտի կստեղծեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:

23:48 18.06.2014 | Զղջման ուշացած խոսքեր. մայրասպանին կալանավորեցին (տեսանյութ)

Զղջման ուշացած խոսքեր. մայրասպանին կալանավորեցին:

23:30 18.06.2014 | Ինչո՞ւ է Տավուշի մարզում գազը թանկ

Ռուսաստանից Հայաստանը սնուցող մայր գազատարը,որից գազ են ստանում գազալցավորման կայանները, ձգվում է Տավուշի մարզի տարածքով:

23:14 18.06.2014 | Սա այն մարդն է, որը թույլ է տվել «Զվարթնոցում» «տկլոր փարթի» կազմակերպել (լուսանկար). NEWS.am

Նախարարության աշխատակիցը համոզված է, որ Զվարթնոցում հունիսի 14-ին տեղի ունեցածի մեջ ոչ մի վատ բան չկա, քանի որ «կիսավարտիքներով լիքը մարդիկ են ամեն օր գալիս տաճար»:

22:29 18.06.2014 | Տաքսու միջից հեռախոս են գողացել

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Մերսեդես C-180» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը 1964 թ. ծնված Ապրես Վ.-ն է, ով բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 16-ին, ժամը 11.00-ին, ներկայացել է բաժին և հայտնել, որ Արմինե Կ.-ն իրերը մոռացել է իր ավտոմեքենայի մեջ, որոնք ինքն արդեն վերադարձրել է:

22:10 18.06.2014 | Գյումրու նախակրթարաններից մեկի բակում օձեր են նկատվել

Հունիսի 18-ին ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ «Ավստրիական» թաղամասում գտնվող նախակրթարանի բակում օձեր են նկատվել:

21:50 18.06.2014 | Գյուղապետի որդին դեռ փախուստի մեջ է

Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը,նրանք փախուստի են դիմել:

21:27 18.06.2014 | Մեքենաների առևանգումներ` նույն ձեռագրով (տեսանյութ)

Մեքենաների առևանգումներ` նույն ձեռագրով:

21:27 18.06.2014 | Արտոնյալ հյուրերին Գառնու արգելոց-թանգարանում խորոված կմատուցեն (տեսանյութ). «Ազատություն»

«Ստեղ չի լինելու խորոված, խորովածը բերվելու է Երևանից: Ձեր պապայի տունը չի, ձեր պապայի բակում չեն նստել էս մարդիկ: Նախարարությունը թույլ ա տվել, մարդիկ եկել են: Սա փակ իվենթ ա, ձեզ չի վերաբերվում»,- «Ազատությանն» ասաց դաշտային խոհանոցի աշխատակիցներից մեկը:

21:10 18.06.2014 | «Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել…». Ասում է անօթևան միայնակ տարեց կինը (տեսանյութ)

«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրութամբ, անօթևան միայնակ տարեցը:

20:50 18.06.2014 | Ինչու է Գյումրիի փոխքաղաքապետն ազատվել աշխատանքից (տեսանյութ)

Գուրգեն Մալխասյանն ասել է, որ իրեն ժամանակ է հարկավոր եղել մտածելու համար և թողնում է զբաղեցրած պաշտոնը, քանի որ զբաղվելու է իր մասնագիտական գործունեությամբ, Երևանում հիմնել է սեփական փաստաբանական կենտրոն:

20:47 18.06.2014 | Փաստաբաններին արգելվել է Թևոսիկի եղբոր սպանության գործով քննության ընթացքի մասին որևէ տեղեկություն հրապարակել. «Փաստինֆո»

Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունն այլևս կընթանա հույժ գաղտնի: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի փաստաբաններ Գայանե Գալոյանը և Վարդուհի Էլբակյանը, իրենք ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ, ուստի այլևս գործի ընթացքի մասին մամուլին ոչինչ հայտնել չեն կարող:

20:30 18.06.2014 | Սա բացահայտ սաբոտաժ է պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ. Արա Ղազարյան. «Փաստինֆո»

«Այլ բան է, որ վարչարարություն իրականացվեր, հետո նոր գործը գնար ԴԱՀԿ, քաղաքացին կիմանար այդ վարույթների մասին, միջոցներ կձեռնարկեր, գումարները կվճարվեին»:

20:10 18.06.2014 | Անաշխատունակության կեղծ փաստատթղթերի տրամադրման դեպքում բուժհաստատությունների տնօրենները կպատժվեն

Հունիսի 16-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի, վարչության մասնագետների մասնակցությամբ հանդիպում էր կազմակերպվել մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ:

19:49 18.06.2014 | Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության (տեսանյութ)

Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության:

19:28 18.06.2014 | Կառավարությունում ընդունել են Գարուն Գյուլի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է «Հայկական միջմասնագիտական միջազգային միավորման» ներկայացուցիչներին` կազմակերպության ղեկավար Գարուն Գյուլի գլխավորությամբ:

19:27 18.06.2014 | Գյուղացիները վաշխառուներին տոկոսները վճարում են ոսպով և ցորենով. aravot.am

«Մենք ունենք վաշխառուների խումբ, որ մոտավորապես 10-15 տարի, երեւի թե, գործում է: Մեզ մոտ փաստերը 2008 թվականից են արձանագրված, բայց դրանից առաջ էլ մարդիկ զբաղվել են այդ գործունեությամբ՝ ուղղակի բողոքներ չեն եղել: Մասնավոր խոսակցությունների արդյունքում, քանի որ մեր քաղաքը շատ փոքր է, մենք կարողանում ենք պարզել: Հանցախմբի ղեկավարն է նախկինում Քաղավիացիայի պետ Հովհաննես Երիցյանը, որի գործընկերն է Արտավազդ Այվազյանը: Վերջինս իրավաբանների ընտանիքից է եւ Փաստաբանների պալատի փաստաբան է»:

19:19 18.06.2014 | Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ:

19:10 18.06.2014 | Հանրապետությունում սպասվում են տեղումներ

19-20-ին, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

18:39 18.06.2014 | Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ընդունեց ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ալան Միլի գլխավորած պատվիրակությանը:

18:29 18.06.2014 | Քաղաքացին փորձել էր հատել պետական սահմանը

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Մրգավան գյուղում հայտնաբերվել է 1981 թ. ծնված Բագրատ Ն.:

18:21 18.06.2014 | Քննարկվեցին խմելու և ոռոգման ջրի համակարգերում իրականացվող և նախատեսվելիք ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը:
Քննարկվեցին հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց գերմանական կողմի հետ ձեւավորված համագործակցությունը, որն ընդգրկում է ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներ՝ մարզային ենթակառուցվածքների զարգացում, ջրամբարաշինություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, կենցաղային կոշտ թափոնների կառավարում եւ այլն:

18:12 18.06.2014 | ՕԵԿ-ը գոհ է ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներից

Քաղաքական խորհուրդը գոհունակությամբ փաստել է, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ ընտրական համակարգի բարեփոխումների և 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ քաղաքական խորհրդակցությունները եղել են կառուցողական, անցել են փոխըմբռնման մթնոլորտում, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ հետագայում ևս գործընթացը առաջ տանելու համար:

18:10 18.06.2014 | Մենք իրավունք ունենք խմբագրել գերու նամակները. Կարմիր խաչ. armlur.am

Ռազմագերու իրավունքների մեջ է մտնում նամակներ ստանալն ու ուղարկելը: Այդ նամակների միջոցով ռազմագերին կապ է պահում իր ընտանիքի անդամների հետ: Սակայն նամակները երբևէ չպետք է պարունակեն որևէ ինֆորմացիա անձնականից դուրս: Եթե լինում են նման դեպքեր, Կարմիր խաչի 3-րդ կոնվենցիայի 71-րդ հոդվածը թույլ է տալիս խմբագրել ռազմագերու նամակները:

  • Page 1500 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1495
  • 1496
  • 1497
  • 1498
  • 1499
  • 1500
  • 1501
  • 1502
  • 1503
  • 1504
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը