Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ականներին՝ քառյակի պահանջների մասին դրական խոսելու համար. «Ժողովուրդ»
«Քառյակի 12 կետանոց պահանջներին ոգևորությամբ արձագանքած ՀՀԿ-ական պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հայտնվել են անհարմար իրավիճակում»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Բանն այն է, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 14-ին՝ շաբաթ օրը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ-ականների հռետորաբանությունը կտրուկ փոխվել է։ Էդուարդ Շարմազանովը նիստից անմիջապես հետո, իսկ երեկ էլ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել են, թե իրենք չեն կատարի քառյակի ոչ մի պահանջ, եթե ոչ իշխանական ուժերը պնդեն այն տեսքով, ինչ ներկայացրել են։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀԿ նիստում Քառյակի պահանջների մասին Սերժ Սարգսյանը բացասական է խոսել, նույնիսկ նախատել է ՀՀԿ-ականներին «ջուրը չտեսած բոբիկանալու համար»»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։