25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:54 17.06.2014 | Աֆրիկյանների շենքի պահպանման համար երթին միացել են նաև «Դեմ եմ»-ի երիտասարդները

Քիչ առաջ մեկնարկեց Աֆրիկյանների շենքի պահպանման համար ակտիվիստների երթը, որն ուղեկցվում է թմբուկների զարկերի տակ: Երթին միացել են նաև «Դեմ եմ»-ի որոշ ակտիվիստներ։ Նախնական երթուղին լինելու է Հրապարակ-Ամիրյան-Մաշտոցի պողոտա փողոցներով։

19:28 17.06.2014 | Հեծանիվի գողությունը բացահայտվեց

Հունիսի 14-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքյան փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի բակից գողացել են «Սալկանո Էքսեկ 26» հեծանիվ` պատճառելով 139.000 դրամի վնաս:

19:10 17.06.2014 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հունիսի 18-20-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, հունիսի 21-22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

18:29 17.06.2014 | Ապօրինի ծառահատում` Դիլիջանի ազգային պարկից

Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սենիկ Գ.-ին:

18:08 17.06.2014 | Մարկեդոնով. Մոտ ապագայում Հայաստանը չի միանա Եվրասիական պրոյեկտներին տարբեր պատճառներով. 1in.am

«Ինտեգրացիոն ցանկացած պրոյեկտում կան խնդիրներ, դա բնական է, ու գործընթացները գնում են իրենց բնականոն հունով: Ես չեմ հասկանում այն բոլոր դիտարկումները, թե Ռուսաստանը ջանում է ԽՍՀՄ-ը վերականգնել, դա միֆ է, հասկանո՞ւմ եք: Ու եթե ինչ-որ մեկը նման բան էր սպասում, ապա, իհարկե, ոչ, չի լինելու, նման կերպ մտածելու համար նույնիսկ հիմքեր չկան: Հիմա դեռ տնտեսական հարցերի շուրջ են պայմանավորվել, իսկ այն, որ կան խնդիրներ, այո, կան, քանի որ բոլոր երկրներն ունեն իրենց հետաքրքրությունները, ինչը բնական է, ուստի ծայրաստիճան բարդ է մեկ հայտարարի ներքո դիտարկել ամենը: Դեռ ես չեմ տեսնում հիմք ինչ-որ բանով հրապուրվելու, և ինչ-որ բանից հիասթափվելու համար»,- ասել է ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը:

17:39 17.06.2014 | Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

17:19 17.06.2014 | Կենտրոնական բանկը կորպորատիվ միջոցառում անցկացնելու համար 1 մլն դրամով «փակել» է Գառնիի տաճարը. news.am

Պատմամշակութային հուշարձանների տարածքում կորպորատիվ միջոցառումները թույլատրվում են օրենքով, իսկ մեկ օրով հուշարձանը «փակելու» համար պետք է վճարել 200-ից 700 հազար դրամ: Այս մասին NEWS.am-ին ասել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը՝ անդրադառնալով սոցկայքերում տարածված լուրերին, թե Զվարթնոցի տաճարում խրախճանք է օրերս կազմակերպվել:

17:10 17.06.2014 | Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Երևանի կայուն զարգացման ներդրումային ծրագրերի ընթացքը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

17:09 17.06.2014 | Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 62-ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել ձիերի երամակի. shamshyan.com

Ժամը 12:00-12:30-ի սահմաններում MAZ 643008 մակնիշի 711 ԼԼ 64 համարանիշի ավտոմեքնայի վարորդ, 62-ամյա Վալերիկ Զիլֆուղարյանը նշված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ՝ Գարեգին և Արշամ Ավետիսյաններին պատկանող ձիերին:

16:58 17.06.2014 | Երևանի որոշ մանկապարտեզներ համալրվել են նախադպրոցական կրթության կենտրոններով

Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։

16:51 17.06.2014 | ԲՀԿ առաջնորդի նկարով արտատպված հանելուկը կարող է նախադեպային վճռի բերել. epress.am

«Չնայած իմ բազմաթիվ հորդորներին՝ խմբագիրը չհանեց հանելուկը կայքից և չեղյալ չհայտարարեց մրցույթը։ Ես դիմել էի ոստիկանություն, սակայն գործը վարույթ չվերցրին՝ հորդորելով ինձ խնդիրը լուծել դատական կարգով։ Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինն առաջարկեց ինձ գործը քննել արտադատական կարգով և փորձեց մեզ հաշտեցնել։ Այն պահից, երբ «Առաջին լրատվական»-ի խմբագիրն ասաց, որ ես պիտի ներողություն խնդրեմ իրենցից, պարզ էր, որ հարցը կարող է լուծվել միայն դատական կարգով»,-Epress.am-ի հետ զրույցում ասել է Արփի Ոսկանյանը։ Նա պահանջում է խորհրդանշական 200.000 դրամի փոխհատուցում տալ, և կայքից հանել արտատպված հանելուկը։

16:48 17.06.2014 | Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն

Նախագահը ողջունել է հեռուստաընկերության բարեփոխման ուղղությամբ իրականացված քայլերը, խրախուսել անձնակազմին և հաջողություններ մաղթել Հանրային հեռուստաընկերությանը՝ հետագա ծրագրերի իրականացման գործում:

16:04 17.06.2014 | Փոխարտգործնախարարը ևս չի հստակեցնում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման ժամկետը. «Ազատություն»

Չնայած Աստանայի գագաթնաժողովից տևական ժամանակ է անցել, սակայն Հայաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մինչ օրս չեն կարողանում նշել՝ ե՞րբ է ի վերջո ստորագրվելու Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը միայն նշել է. «Բարձրագույն մարմնի որոշումը կա՝ մինչև հուլիսի 1-ը պայմանագիրը նախապատրաստել ստորագրման»։

15:57 17.06.2014 | Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

15:45 17.06.2014 | Վճարիր 700000 դրամ ու քեֆ արա Զվարթնոցի տաճարում. aravot.am

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հաստատել է օրերս սոցցանցերում աղմուկ հանած այն լուրը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գտնվող տաճարում կերուխում է եղել:

15:05 17.06.2014 | Ողբերգական ավտովթար՝ Սպիտակ-Գյումրի ճանապարհին. ուղևորներից երկուսը մահացել են

Հունիսի 16-ին, ժամը 18.20-ին, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:

14:46 17.06.2014 | ՀՀ վերահսկիչ պալատի պատասխանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը

Նախարարության կողմից կատարված դիտարկումների և կատարողի կողմից վճարված 10,700,000 դրամ հարկերի մասով. Նշված հարկերի գումարը հիմնականում առաջացել է միջնորդավորված ձեռքբերում իրականացնելու հետևանքով. մասնավորապես` «Ագրո էյր սերվիս» ՍՊԸ-ի կողմից ստացված շահույթի շահութահարկ, աշխատակիցների (որոնց մի մասը հանդիսանում է «Արմ աէրո» ՓԲԸ-ի աշխատողներ) համար վճարված եկամտահարկ և սոցվճարներ (եկամտային հարկ), տնօրենի կողմից իր ավտոմեքենան ընկերությանը վարձակալությամբ հանձնելու (ամսական` 350.0 հազ. դրամ) արդյունքւոմ առաջացած եկամտահարկ և այլն:

14:39 17.06.2014 | 35 րոպե հողմախառն անձրև. հեղեղվել են Մեղրիի բոլոր փողոցները (տեսանյութ)

Հունիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամանզ փողոցի թիվ 42 շենքի մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13:54 17.06.2014 | Մարգարինի ներմուծումը չի թույլատրվել

2014 թվականի հունիսի 4-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով փորձ է արվել ներմուծել «Turyag Gida San. Ve Tic. A.S.» ընկերության արտադրության «Top Sun» անվանմամբ մարգարինի երկու խմբաքանակ:

13:45 17.06.2014 | ԵԱՀԿ-ն Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի դիտարկում է անցկացվել

Դիտարկումը անց է կացվել Կիրանց (Հայաստանի Տավուշի մարզ) եւ սահմանակից Մեզեմ (Ադրբեջանի Ղազախի շրջանի) գյուղերում:

13:27 17.06.2014 | Արմեն Պողոսյան. «Ապրանքատեսակների գների թանկացումն անխուսափելի է»

168.am-ի հետ զրույցում «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանն ասաց, որ խոսքն ընդամենը 4,5 դրամի մասին է, ու դա փոքր չափով կազդի ամեն ինչի վրա. «Բայց բանն այն է, որ մենք պարբերաբար թանկացումների վիճակում ենք ապրում, այսօր՝ ջուրը, վաղը՝ հոսանքը, մյուս օրը՝ տրանսպորտը, հետո՝ երշիկը, ու այդ շղթան սպառողի համար դառնում է անտանելի: Հասել է վիճակը նրան, որ միջին ընտանիքում եկամուտների 60-65%-ը այս հանրային ծառայությունների վրա է ծախսվում: Իսկ ապրելու (ոչ թե գոյատևելու) համար մնում է այդ մնացած տոկոսը: Սա սարսափելի բեռ է»:

13:04 17.06.2014 | Վահագնի թաղամասում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 17-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասի Արալեռ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող մանկապարտեզի տարածքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

12:44 17.06.2014 | Ի գիտություն վարորդներին. երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։

12:10 17.06.2014 | Դանակը ձեռքին Աֆրիկյանների շենք բարձրանալու պահին բերման է ենթարկվել ակտիվիստուհին. news.am

Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 11։30-ի մոտ, Աֆրիկյանների շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին:

11:55 17.06.2014 | Մանվել Գրիգորյանի Մանվել թոռը. «Շատերը նույնիսկ չգիտեն, թե ես ում թոռն եմ». shamshyan.com

Աստված ասում է, որ մի ձեռք տալիս է, մյուսը թող չիմանա: Բայց մի օրինակ կառանձնացնեմ, քանի որ ցանկանում եմ, որ ոչ մի ընտանիքում նման խնդիր չլինի: Մի ընկեր ունեմ, որ հաճախ է ընդմիջումներին գումար խնդրում, բայց երբ բերում է, հետ վերադարձնի, չեմ վերցնում: Բայց խոստացել էիր, չէ՞, որ պապիկի սանիկին՝ Մանվելչոյին էլ ես հարց տալու:

11:27 17.06.2014 | Ինչո՞ւ է Տարոն Մարգարյանի աներձագը երաշխավորել Տարոն Մարգարյանի խորհրդականի որդուն. «Ժամանակ»

Դատավարությունը կլինի, եթե մեղավոր է, կպատժվի, ինչ ա եղել: Ես գործել եմ օրենքի սահմաններում: Ես Սամվելին ճանաչում եմ, ինքը շատ լավ, պարկեշտ, շատ լավ անձնավորություն ա, ասեմ:

11:09 17.06.2014 | 8-րդ հարկից ընկած 23-ամյա երիտասարդը մահացել է

Պարզվել է, որ 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ Ս. Չ.-ը (ծնվ. 1991 թ.) ընկել է 8-րդ հարկից, ինչից, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

10:59 17.06.2014 | Դատապարտյալը բողոքել է Օմբուդսմենին, որ իրեն ստիպել են ստորագրել ուրիշի ցուցմունքի տակ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասանի միջամտությամբ դատապարտյալի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն:

10:50 17.06.2014 | Կիևի հայ համայնքը նոր ղեկավար կընտրի. «Ժողովուրդ»

«Հունիսի 19-ին Կիեւի՝ մոտ 70 հազարանոց հայ համայնքը պատրաստվում է նոր ղեկավարի ընտրություններին»:

10:48 17.06.2014 | Բնակարանում դի է հայտնաբերվել

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սենյակում հայտնաբերել են 1936 թ. ծնված Վ. Գ.-ի դին:

  • Page 1503 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1498
  • 1499
  • 1500
  • 1501
  • 1502
  • 1503
  • 1504
  • 1505
  • 1506
  • 1507
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը