Բաժիններ՝

«Այս ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է, հատկապես՝ կառավարության անդամների շրջանակում». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստի օրակարգին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայտնեց, որ «Անտարես» հրատարկությունից գրքեր են նվեր ստացել:

«Այս ակցիայի նպատակը ընթերցանությունը խթանելն է, հատկապես՝ կառավարության անդամների շրջանակում»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե այլ հրատարակչություններ ևս ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, ապա իրենք հաճույքով նրանց նվերները կընդունեն և նրանց անունները կբարձրաձայնեն:

Նա կարևորեց այդ ամենին աջակցելու քաղաքականությունը և նշեց, որ ի հեճուկս տարածված կարծիքի՝ Հայաստանում զարգանում է գրականություն:

«Հույս ունեմ, որ մենք կկարողանանք մեր աշխատանքը այնպես կազմակերպել, որ գեղարվեստական ընթերցանությանը բավարար ժամանակ հատկացնենք»,- ասաց վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս