«ՀՀ-ում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը». Բնապահպանության նախարար
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայաստանը կհրաժարվի մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառումից։
«Մեկնարկում ենք գործընթաց՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելքի մասին, որը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետև մարզի մակարդակով կլինի, և որոշակի ժամանակ հետո Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա պլաստիկի օգտագործումը կարգելվի։ Կլինի այլընտրանք»,- ասաց նախարարը։
Գրիգորյանի խոսքով՝ համաշխարհային միտում է ու մեկանգամյա պլաստիկի օգտագործման արգելք կա բազմաթիվ երկրներում:
«Իմ անձնական կարծիքով՝ առաջիկա 5-10 տարվա մեջ այն կարգելվի ամբողջ աշխարհում։ Վերամշակման գործընթաց կկազմակերպենք, ֆինանսավորում ունենք, բյուջեից որևէ փող չենք վերցնելու»։