«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել». Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք նվիրել է «Անտարես» հրատարակչությունը: Այդ գրքերի ցանկում է Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արև»-ը, «Ապուշների ուղևորություն»-ը, Վահրամ Մարտիորսյանի «Սերը՝ Մոսկվայում», Գրիգի «Հիսուսի կատուն» և այլ գրքեր:
Վարչապետը խորհուրդ տվեց ծնունդ գնալիս՝ իրար գրքեր նվիրել, իսկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը:
Քանի որ նախարարները տարբեր գրքեր են ստացել, Միրզոյանն առաջարկեց կարդալուց հետո միմյանց փոխանցել, իսկ վարչապետը հավելեց, որ լավ կլինի ամեն նախարար կարդա և ստորագրի:
«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել»,- կատակեց վարչապետը, և նշեց, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն: